Ռեհանը կօգնի անքնության, գլխացավի և միգրենի դեպքում

Ռեհանը կօգնի անքնության, գլխացավի և միգրենի դեպքում

Ռեհանի գործած հրաշքների մասին: Կանաչու այս տեսակն ավելի հաճախ օգտագործեք:

Կանաչեղենի փնջում առաջինը հենց այն է աչք ծակում` ռեհանը: Խելացի մարդկանց նախընտրությունը հենց ռեհանի վրա է կանգնում: Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով: Յուրահատուկ համի շնորհիվ ռեհանը դուր է գալիս նույնիսկ ամենաքմահաճ գուրմաններին: Այն նաեւ խոհանոցային դիզայնի լավ միջոց է:
Ռեհանի 15 հրաշագործությունները:

1bazilikՌեհանը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը` առույգացնելով նույնիսկ քնկոտներին:

Վերականգնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը` չթողնելով, որ սնունդն, այսպես ասած, «կանգնի» ստամոքսում:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է ռեհանն օգտագործել՝ որպես հանգստացնող միջոց լոգանք ընդունելիս:

bazilik2Ռեհանի թուրմն օգնում է հազի, գլխացավի եւ բորբոքային երեւույթների դեպքում:

Կարմրավուն կանաչու եթերայուղը բակտերիասպան հատկություն ունի:

Սթրեսի դեմ բավական հաջող ազդեցություն է ունենում ռեհանի եթերայուղի արոմաթերապիան: Ընդամենը մի քանի րոպե շնչելով ռեհանի խտացված հոտը, ձեզ թեթեւացած կզգաք:

bazilicՌեհանի յուղը պակաս դրական ազդեցություն չունի նաեւ անքնության, միգրենի եւ հոտառության կորստի դեպքում:

Հրաշք յուղն օգնում է նաեւ ատամի ցավի դեպքում: Պետք է ընդամենը մեկ կաթիլ յուղ խառնել մեկ բաժակ ջրին ու օրվա մեջ 4-6 անգամ ողողել բերանը:

Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում շատ է օգնում ռեհանի թեյը: Պետք է մանր կտրտել տերեւները, ցողուններն ու ծաղիկները, մեկ ճաշի գդալ կտրտած բույսը լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, պահել 10 րոպե, հետո այդ թուրմով պատրաստած թեյն ընդունել մեկ քառորդ բաժակի չափով, օրը 4 անգամ:

teaՆույն այդ թեյը կօգնի նաեւ փխսման եւ սրտխառնոցի դեպքում:

Ամբողջ օրվա ընթացքում կպահպանվի ձեր բարձր աշխատունակությունը, եթե վաղ առավոտյան ռեհանի թեյ խմեք` մաքուր բնական մեղրով:

Նրանք, ովքեր վատ են զգում ճանապարհորդելիս, կարող են ռեհանի մի տերեւ ծամել ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ու պահել այն բերանում` մինչեւ տրանսպորտից իջնելը:

bazilik_krasnyjՀնդիկ բժիշկները պնդում են, որ ռեհանը պայքարում է օրգանիզմում առկա ազատ ռադիկալների դեմ, որոնք կարող են առաջ բերել քաղցկեղ:

Ռեհանաջուրը փայլուն մազեր ունենալու ամենակարճ ճանապարհներից է:

Ռեհանը նաեւ հագուստի ցեցի դեմ լավ միջոց է, այնպես որ պահարաններում կարող եք չոր ռեհանի տերեւներ պահել՝ ապահովելով նաեւ հաճելի բուրմունք:

Գրել կարծիք