[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ]  Պատմություն դալտոնիկների համար

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Պատմություն դալտոնիկների համար

Ինչի՞ մասին կարող են միմյանց հետ վիճել երկու հրեա և ի՞նչ է ստացվում արդյունքում:

Միմյանց հետ վիճում են երկու հրեա.

-Սպիտակը դա գույն չէ,- ասում է առաջինը:

-Ինչ ես հիմար-հիմար դուրս տալիս,իհարկե գույն է:

-Չէ, ինչ ուզում ես ասա, մեկ է` սպիտակը  դա գույն չէ…

-Շատ լավ, եթե այդքան վստահ ես, դե արի գնանք ռեբեից հարցնենք:

Նրանց լսելով ռաբբին ասում է.

– Բարդ հարց եք տալիս, չսխալվելու համար ես պետք է ուսումնասիրեմ, թե «Թորան» ինչ է ասում այդ մասին: Վաղը եկեք սինագոգի բակ, ես ձեզ կպատասխանեմ,- ասում է ռաբբին:


ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ. Ճակատագիրը զորավիգ է լինում «կախականջներին»


Հաջորդ օրը  պատասխանն իմանալու համար նրանք կրկին գալիս են ռաբբիի մոտ:

-Ես նայեցի: «Թորայի»  համաձայն` սպիտակն  ամեն դեպքում  գույն է:

Ռաբբիի մոտից դուրս գալուց հետո, հրեաներից մեկը դիմելով մյուսին ասում է.

-Լավ, թող սպիտակը գույն լինի, բայց ահա սևը՝  հաստատ գույն չէ…

– Ոնց կարող է սևը գույն չլինել,- տարակուսում է  մյուսը:

-Այո, ես նորից եմ կրկնում`  սևը հաստատ գույն չէ:

-Դե որ այդպես է, արի էլի գնանք սինագոգ` ռեբեի մոտ:

Այդպես էլ անում են: Դիմելով ռաբբիին, նրանցից մեկը հարցնում է.

-Ասացեք ռեբե, սևը դա գո՞ւյն է, թե՞ ոչ:

Ռաբբին չսխալվելու համար նորից «Թորայով» ճշտելու ժամանակ է խնդրում: Հաջորդ օրը դիմելով նրանց, ռաբինն ասում է.

– «Թորայի» համաձայն սևն էլ է գույն…

Ռաբբիի մոտից դուրս գալուց հետո, հրեաներից մեկը դիմելով մյուսին ասում է.

– Այ, տեսնում ես,  սպիտակն էլ , սևն  էլ գույներ են: Հիմա համոզվեցիր, որ ես քեզ իսկապես գունավոր  հեռուստացույց  եմ վաճառել…

Գրել կարծիք