[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ]  Ինչո՞ւ հրեաները հայրենիք չունեն

[ ՕՏԱՐԻ ԴԱՍԵՐ ] Ինչո՞ւ հրեաները հայրենիք չունեն

…Երբ հրեաները դիմում են ռաբիին և ուզում են պարզել, թե ինչու հայրենիք չունեն:

 Հրեաները դիմում են ռաբբիին.

– Ասա մեզ, ռաբբի, ինչո՞ւ մենք հայրենիք չունենք:

– Օ՜, արդեն իսկ լավ է, որ դա սկսել է ձեզ մտահոգել: Բարի,-ասում է ռաբբին,- վաղը ամենքդ մեկ շիշ օղի վերցրած կգաք սինագոգի բակ ու ես ձեզ կբացատրեմ:

Հաջորդ օրը`դիմելով սինագոգի բակում հավաքված մարդկանց, ռաբբին հարցնում է.

–  Խնդրանքս կատարե՞լ եք:

– Այո, ռաբբի, բերել ենք,- լսվում է այս ու այն կողմից:

– Հրաշալի է,-ասում է ռաբբին և սկսում հրեաների կողմից բերված շշերի պարունակությունը դատարկել մեծ կաթսայի մեջ: Ապա շերեփով խառնելուց  և գավի մեջ լցնելուց հետո այն հրամցնում է առաջին իսկ պատահածին:


Դասը վարում են հրեաները. Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…


– Հապա համտեսիր…Կարո՞ղ ես ասել,թե ինչ էր…

– Ռեբե, հոգի ունեմ Աստծուն տալու, չեմ ստի` ջուր էր…

-Ջուր էր,չենք ստի,- գավի պարունակությանը ծանոթանալուց հետո խոստովանում են բոլորը:

– Հիմա հասկացա՞ք, թե ինչու հայրենիք չունեք,- ասում է ռաբբին  ու հավելում`

– Բոլորդ էլ մտածում էիք, թե ձեր բերած ջուրը` մյուսի բերած օղու մեջ չի երևալու…

 

Գրել կարծիք