Rock me Pitti. Ո՞ր ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը

Rock me Pitti. Ո՞ր ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը

newmag-ի համար երրորդ անգամ Ֆլորենս է մեկնել Արմեն Գալյանը՝ հասկանալու, թե որ ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը։

Սիրում եմ գրել գնացքի մեջ։ Տպավորությունները դեռ թարմ են, պատկերները՝ վառ, մտքերը` կողմնակի ազդեցություններից ազատ։ Firenze Santa Maria Novella – Milano Centrale. ահա սա է իմ այսօրվա ուղղությունը։

Firenze-ում, այսինքն՝ Ֆլորենսում, 85-րդ անգամ անցնում էր «Pitti Uomo»-ն, և ես երրորդ անգամ այցելեցի տղամարդկանց նորաձևության այս ամենակարևոր ցուցահանդեսը՝ հասկանալու, թե որ ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը, և, իհարկե, newmag-ի համար ռեպորտաժ պատրաստելու նպատակով։

Այս «Pitti»-ն ինձ համար չափից շատ հագեցած էր հետաքրքիր հանդիպումներով և ծանոթություններով։ Համարյա մանկական ուրախություն ինձ պարգևեց ծանոթությունը հայտնի լրագրող, գրող և ոճի խորհրդանիշ Անջելո Ֆլակավենտոյի հետ: Իսկ երբ «Diesel»-ի ցուցադրության ժամանակ իմ դիմաց նստեց նորաձևության ամենահայտնի քննադատ Սյուզի Մենկեսը, ես հասկացա, որ 2014-ը բավական հետաքրքիր է սկսվում։

pitti

«Pitti»-ի օրերին Ֆլորենցիայում են ամենահայտնի, հեղինակավոր ու հարուստ ապրանքանիշները, նոր արտադրողներ և նորաձևության տներ։ Ամբողջ աշխարհի խանութների ներկայացուցիչները այստեղ կարող են գտնել տղամարդկանց շատ դասական հագուստ, նորագույն թրենդներ և էքսպերիմենտալ մոդելներ։


Արմեն Գալյան. 6 Must Have «Pitti»–ից


Այստեղ են ավանդապաշտ նեապոլցիները, ավանգարդիստ ճապոնացիները և էքսցենտրիկ հիփսթերները Եվրոպայի և աշխարհի տարբեր ծայրերից։ Հենց «Pitti»-ում կարելի է համեմատել և ընտրել ամենաիդեալական կոստյումները, լավագույն ճարմանդներն ու ամենաորակյալ գուլպաները: Եվ, իհարկե, ծանոթանալ այն նոր գաղափարներին, որոնք մի քանի սեզոն հետո տարածվելու են։ Նոր թրենդների ստեղծման ոգին միշտ զգացվում է «Pitti»-ում։

streetStreet Style

Համարյա անհնար է գրել «Pitti Uomo»-ի մասին և խուսափել street fashion թեմայից։ «Pitti»-ի հյուրերը չափից դուրս հնարամիտ են, էլեգանտ և վառ։ Շումանը, Թոմի Թոնը և նրանց հարյուրավոր կոլեգաները ունեն ընտրության այնպիսի մեծ հնարավորություն, որ կարծես նույնիսկ սկսում են ալարել լուսանկարել։ «Pitti»-ի հյուրերին կարելի է բաժանել 3 մասի՝ պրոֆեսիոնալներ, որոնք եկել են աշխատելու և հաճախ հայտնվում են street style բլոգներում, մարդիկ, որոնք հատուկ հագնվում և գալիս են` փորձելով հայտնվել լուսանկարիչների ուշադրության կենտրոնում, և street fashion աստղեր, որոնք «Pitti» մտնելուն պես իսկական ֆուրոր են առաջացնում։

 

Ukraine. Guest Nation Pitti

Այնպես է ստացվել, որ Ուկրաինան շատ նորաձև երկիր է դարձել։ Խոսքս ոչ թե քաղաքական խմորումների, այլ հենց նորաձևության մասին է։ Վկայում է այն փաստը, որ «Pitti Uomo»-ի հյուր երկիրն այս անգամ Ուկրաինան էր։ Դարյա Շապովալովան և «Mersedes-Benz Kiev Fashion Days»-ի մասնակիցները ներկայացրեցին իրենց հավաքածուները «Pitti Uomo»-ի և «Pitti W»-ի շրջանակում։ Դարյան և նրա նորաձևության շաբաթը փորձում են հեղափոխել ուկրաինական ֆեշն շուկան և աշխատել արևմտյան ստանդարտներով: Նոր սերնդի դիզայներները բավական խոստումնալից են: Նրանց մասին գրում է արևմտյան մամուլը, նրանք վաճառվում են հանրահայտ մուլտիբրենդային խանութներում, օրինակ` ֆլորենտական «Luisaviaroman»-ում:

ukraine

Paskal, Ksenia Schnaider, Anna October, Anna K., Omelya, Yasya Minochkina և, իհարկե, Sasha Kanevski. հնարավոր է՝ այս անունները շուտով դառնան իսկապես միջազգային բրենդներ: «Pitti Uomo»-ի կարգի միջոցառումներին նրանց մասնակցությունը վստահ քայլ է այդ ուղղությամբ: Խոսելով մեր նախկին հայրենակիցների մասին՝ միանգամից մտածում ես՝ իսկ ինչու ենք մենք այդքան հեռու համաշխարհային ֆեշն իրականությունից, բայց դա առանձին և բավական մեծ թեմա է: Ի դեպ, այս տողերը գրելիս իմ ականջակալներում երգում է «Օկեան Էլզի» խումբը, այնպես որ Ուկրաինան իսկապես շատ նորաձև է:

Հայերը «Pitti»-ում

Այս սեզոնին «Pitti Uomo»-ի «Fashion Buzz» ծրագրում ներկայացված էր մեր հայրենակից Տիգրան Ավետիսյանը: Նա Ռուսաստանից է, սովորել է Լոնդոնում, և սա նրա երկրորդ հավաքածուն է: Նա առաջադեմ ֆեշն մամուլի սիրելի դիզայներներից է և կարծես դառնում է նոր այլընտրանքային ֆեշն աստղ: Իհարկե, «Pitti»-ում էր նաև ճարմանդների թագավոր Ռոբերտ Թադևոսյանը: Ի դեպ, նա ստեղծել է փոքր հավաքածու` ոգեշնչված հայկական զարդանախշերից:

Հատուկ ցուցադրություններ

«Pitti Uomo»-ում մշտապես անցնում են բազմաթիվ հատուկ ցուցադրություններ և շնորհանդեսներ: Այս անգամ ամենահնչեղ և սպասված ցուցադրությունը «Diesel Black Gold» ապրանքանիշինն էր: Աշխարհահռչակ բրենդի դեֆիլեին ներկա էին իտալական «Vogue»-ի գլխավոր խմբագիր Կառլա Սոզանին, արդեն հիշատակված Սյուզի Մենկեսը և ապրանքանիշի սեփականատեր ու աշխարհի խոշորագույն ֆեշն բիզնեսմեն Ռենկո Ռոսոն:

newmag#41118

Ֆանտաստիկ հզորության ֆեշն շոուն անցնում էր հին կայարանի տարածքում` «The Prodigy» խմբի երգի հնչյունների ներքո: Հավաքածուն շատ Diesel-ական էր` ռոքնռոլային, միլիթարի շեշտադրումներով, սևի և արծաթագույնի սեքսուալ համադրությամբ: Հենց այսպիսին է այժմյան նորաձևության ոգին: Փոխարենը «Stella Jean» ապրանքանիշի հավաքածուն հագեցած էր գույներով և առաջին հայացքից կարծես անհամատեղելի պրինտներով: Կոլոնիալ ոճով հավաքածուում ուժեղ էր աֆրիկյան մշակույթի ազդեցությունը:

Ի դեպ, Աֆրիկան իսկապես ուժեղ թրենդ է. բավական է ասել, որ Ֆլորենցիայի երկու կարևորագույն խանութների` «Luisaviaroma»-ի և «Gerard»-ի մանեկենները հենց աֆրիկյան ոճով էին: «Stella Jean»-ի ցուցադրությունը աչքի էր ընկնում նաև հետաքրքիր պոդիումով, որի մի մասը կարծես կոլոնիալ հյուրասենյակ լիներ:

newmag#48

Չափազանց տպավորիչ էր նաև «N 21» ապրանքանիշի շնորհանդեսը, որի համար հավաքածուներ է ստեղծում հանրաճանաչ դիզայներ Ալեսանդրո Դելակվան: Նրա բյուրեղապատ գուլպաները այդ օրը դարձան instagram-ի աստղ, իսկ մոդելը, որը սվիտերից անցում էր կատարում վերնաշապիկի, բուռն քննարկումների առիթ դարձավ ֆեշն լրագրողների շրջանակում:

 

Գրել կարծիք