Անահիտ Սիմոնյան. Հայկոն արգելել է կարդալ մեկնաբանություններ

Անահիտ Սիմոնյան. Հայկոն արգելել է կարդալ մեկնաբանություններ

Անահիտ Սիմոնյանը Վիգեն Մնոյանի ֆոտոխցիկի առաջ ցուցադրել է գեղեցկությունն ու պատմել ընտանեկան երջանկության մասին:

-Անահիտ, կարելի է ասել` երաժշտական կյանքում դադար է: Մտածե՞լ էիր, որ մի օր չես երգի:

-Անկեղծ ասած չէի մտածել, որ նման օր կգա: Բայց հանգամանքների բերումով այնպես  ստացվեց, որ առայժմ ինձ համար երգարվեստը դարձավ հոբբի: Անկեղծ ասած, այդ առիթով այդքան էլ չեմ տխրում, որովհետև շատ եմ սիրում նաև իմ նորաձևության տունը և այն  աշխատանքները, որոնք կապված են նորաձևության տան հետ: Այդ աշխատանքները ես սիրով եմ անում:

DSC_1408_2001

-Ասում են` Հայկոն է «խանգարում» քեզ երաժշտական դաշտում:

-Նման բան չկա: Հակառակը,  Հայկոն միշտ նպաստել է, որ ես ունենամ նոր երգեր ու նոր տեսահոլովակներ, գործիքավորումներ է ինձ համար արել: Նա ինձ ազատ է թողել իմ ընտրության մեջ: Երբևիցե չի եղել, որ նա ինձ ասի, որ ես միայն այսպիսի երգեր երգեմ, կամ չերգեմ: Նման խոսակցությունները սուտ են:

DSC_1144_1+

-Շոուբիզնեսից հեռու լինելը լա՞վ է, թե՞ վատ:

Հիմա կարող է քիչ եմ երևում, բայց շփումը միշտ կա շոուբիզնեսի իմ ընկերների հետ` շատ սիրելի երգիչ-երգչուհիների հետ:

-Դու անընդհատ համացանցային քննարկումների կիզակետում ես հայտնվում: Ինչպե՞ս ես արձագանքում դրանց:

Սկզբում շատ ծանր էի տանում: Նյարդայնանում էի, տխրում էի: Անհեթեթ մեկանաբանություններ էի կարդում ու դրանից հնարավոր էր իմ ամբողջ օրը փչանար և ասեմ, որ ինձ նորից Հայկոն օգնեց այդ շրջանում: Հարազատներս նույնպես ինձ բացատրեցին և ես ինքս հասկացա, որ հայտնի լինելը հեշտ բան չէ: Բնականաբար, բոլորը չեն կարող քեզ սիրել, կան մարդիկ ովքեր քեզ չեն սիրում, կան մարդիկ ովքեր նյարդայնանում են քեզ տեսնելիս: Մի քանի հրապարակումներից հետո անջատեցի ինձ մոտ նորությունները և այսօր ապրում եմ հանգիստ և ուրախ, որովհետև չեմ տեսնում և չեմ կարդում: Հայկոն ինձ արգելեց ընհանրապես մենկնաբանություններ կարդալ, որովհետև իրականում կանորոշ մարդիկ, որ համագործակցում են տվյալ կայքի հետ ու պրովոկացիոն մեկնաբանություններ են անում:

DSC_1383_+

-Ի՞նչ փոխեց ամուսնությունը քո կյանքում:

Ամուսնությունն, ինչպես յուրաքանչյուր աղջկա կյանքում, շատ բան փոխեց: Ես շատ երջանիկ եմ Հայկոյի հետ:  Բնականաբար մեր երեխան ու մեր ընտանիքը այնքան ջերմ է և մեզ մոտ ամեն ինչ այնքան համահունչ է: Եթե 10-ը տարի անց էլ ընտրություն կատարելիս լինեի, կամուսնանայի  հենց Հայկոյի հետ:

DSC_1163_2001

-Ի՞նչ ես սովորում տղայիցդ:

Նա շատ համառ է դարձել, հիմա 4 տարեկան է ու շատ ինքնուրույն է, ամեն ինչ պետք է իր ասածով լինի: Անգամ հագուստների ընտրության հարցում ես չեմ խառնվում: Ինքն է ընտրում` ինչը հագնել, ինչը ոչ, ուր է ուզում գնալ: Ես շատ ուրախ եմ, որ ինքնուրույն է: Գիտեք, այն երեխաների համար, որոնք միշտ կապված են իրենց մամային կամ պապային հետո շատ դժվար է լինում իրական կյանքում : Ես շատ եմ ցանկանում, որ իմ տղան այդպես էլ շարունակի և մնա ինքնուրույն:

 

-Ո՞վ է օգնում քեզ ընտանեկան հոգսերում: Հայկոն ի՞նչ դերակատարում ունի:

Հայկոն առաջին տեղում է: Շատ է սիրում երեխայի հետ ժամանակ անցկացնել: Նրանք կարծես ընկերներ լինեն: Երբ  ասում եմ պարտադիր ամեն օր պետք է գնա մանկապարտեզ և այլն, Հայկոն կարող է արթնանալ ,  ընդհանրապես այդ օրը աշխատանքի չգնալ և ասել` «վերջ, Արման, դու մանկապարտեզ չես գնում այսօր»: Միասին շատ ուրախ օր են անցկացնում, գնում են այգին, կինոթատրոն, լավ ժամանակ են անցկացնում:

DSC_8202

-Թա՞նկ են, արդյոք, Անահիտ Սիմոնյանի ստեղծած հագուստները, և ո՞վ կարող է այն գնել:

Հայաստանյան շուկայի համար թանկ չէ: Գնել կարող են բոլորը` ուսանողներից սկսած մինչև մեծահարուստներ: Ամեն ինչ կախված է հաճախորդի ցանկությունից: Եթե չկան թանկարժեք քարեր, կամ թանկարժեք կտոր չի օգտագործվում, ապա շատ ցածր, սովորական գներ են:


[ Portfolio ] Վիգեն Մնոյանի հետ


– Ո՞րն է Անահիտ Սիմոնյանի կյանքի բանաձևը:

Կարգախոս կամ բանաձև որպես այդպիսիսն չունեմ: Բայց կյանքում շատ դժվարություններ եմ հաղթահարել և  կցանկանամ, որ բոլոր աղջիկներն ու կանայք դժվարություններից չհուսահատվեն, հակառակը` նրանք պետք է, այդ ամենից ելնելով, ձգտեն հասնել երազանքին:

-Մոտ ապագայում երկրպագուները ի՞նչ նորությունների սպասեն:

Կլինի տեսահոլովակ:Ունեմ ևս մի ռուսերեն ստեղծագործություն:Պատրաստվում եմ հենց այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Շուտով կտեսնեք այդ տեսահոլովակը:

Գրել կարծիք