Սովորեք ապրել առանց այսօրվա քաղաքակրթության բարիքների

Սովորեք ապրել առանց այսօրվա քաղաքակրթության բարիքների

Ի՞նչ մենք կանենք այն պարագայում, եթե մեր անձնական ճակատագիրը (կամ ինչու՞ ոչ, ողջ մարդկության ճակատագիրը ) հանկարծ փոխվի, և մենք ստիպված լինենք ինքներս հոգալ սեփական կարիքները։

Մենք ապրում ենք զարմանալիորեն հարմարավետ և հագեցած ժամանակահատվածում։ Ծորակից հոսում է սառը և տաք ջուր, հարևան խանութը «պայթում» է սնունդից, իսկ ընկեր համակարգիչը անհապաղ տալիս է սպառիչ պատասխան յուրաքանչյուր հարցին։ Չի կարելի է ասել, որ սա վատ է, ամենևին։

Վերջին տարիներին շատ հայտնի ժանր է «survival horror»․ կենդանի մնալ ապոկալիպսիսից հետո։ Սակայն այս համակարգչային խաղերը չեն կարող ձեզ տալ այն բոլոր հմտությունները, որոնք դուք կկարողանաք օգտագործել իրական կյանքում։ Որպեսզի ստուգենք ձեր պատրաստակամությունը կյանքի բոլոր հանգամանքներում՝ մենք կնշենք տասը անհրաժեշտ հմտություններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մարդ։ Հետաքրքիր է, թե նշվածներից քանիսի՞ն եք տիրապետում։

/սկիզբն` այստեղ/

 11 Ինչպես պաշտպանվել մեկ կամ մի քանի հարձակումներից

Ինքնապշպտապնության հմտությունները երբեք ձեռք չեք բերի համակարգչի էկրանի մոտ նստած՝ սարսափելի հրեշներին վերացնելով։ Արտակարգ իրավիճակների ժամանակ, կարելի է ասել, սա կլինի առաջին հմտությունը, որը դուք կիրականացնեք։

12 Սովորեք պատմել պատմություններ

Էլեկտրականության խափանման կամ համացանցի բացակայության պայմաններում ձեր գիշերները ոչինչ ավելի գեղեցիկ չի ներկի, քան ձեր անձնական կյանքի հետաքրքիր պատմությունը։

13 Ինչպե՞ս նորոգել ամեն ինչ

Դուք պետք է տիրապետեք ատաղձագործի, հյուսնի, ավտոմեխանիկի և սանտեխնիկի մասնագիտություններին։ Այս հմտություններր գումար խնայելու համար չեն, այլ պարզապես մարդ չի լինի, որպեսզի կանչեք վերանորոգելու համար։

14 Տեղանքում կողմնորոշվելը առանց GPS համակարգի

Կողմնացույցով և քարտեզով կողմնորոշվելու ունակությունը մեր ժամանակներում համարվում է մոռացված։

15 Սովորեք կարել

Եթե դուք նեղվում եք կամ ձեզ վհատեցնում է «աղջկական» նստելաձևը՝ ասեղը ձեռքին, ապա սովորեք մշակել և կարելի կենդանիների կաշին ոսկրային ասեղով 🙂

16. Սովորեք մեքենա վարել

Միգուցե դուք օգտվում եք հասարական տրանսպորտից կամ ունեք անձնական վարորդ, սակայն ճգնաժամային իրավիճակներում այդ տարբերակները չեն աշխատում։

17 Իմացե՛ք ինչպես պահպանել մթերքները

Ապխտել միսը, աղ դնելը, պահածո և մուրաբա պատրաստելը հիմա պետք է ինքնուրույն կատարեք, այլ ոչ թե հույսը դնեք սուպերմարկետի վրա։

18 Սովորեք պատրաստել

Վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք նման բան անել։ Եթե, իհարկե, չեք ցանկանում մեռնելը միայն ձվածեղ և բուտերբրոդները ուտելով։

19 Ինչպե՞ս ապրել առանց Google-ի

Միգուցե դուք ձեզ որբ զգաք․ պի՛նդ եղեք։

20 Սովորեք  վազել

Եթե ներկայացված կետերը դուք վատ եք յուրացրել, ապա լավ վազել ձեր վերջին հույսն է։

Իսկ ի՞նչ հմտությունների եք տիրապետում դուք, որո՞նք եք հասցրել յուրացնել կամ պատրաստվում եք։ Սովորեք անընդհատ ասել․ «Ես կարո՛ղ եմ»։

 

Գրել կարծիք