[ newmag X ted ] Ինչպե՞ս հաջողել կյանքում. քնեք ավելի շատ

[ newmag X ted ] Ինչպե՞ս հաջողել կյանքում. քնեք ավելի շատ

newmag-ը ներկայացնում է լրագրող, The Huffington Post-ի համահիմնադիր և խմբագիր Արիաննա Հաֆինգթոնի Ted զրույցը առողջ քնի և հաջողության հասնելու միջև կապի մասին:

Իմ մեծ իդեան իրականում շատ պարզ է: Այն կարող է միլիարդավոր կարևոր գաղափարների հանգեցնել, որոնք քնած են մեր մեջ:Դրանք արթնացնելու համար պետք է քնել:

Երկուսուկես տարի առաջ այնքան էի ուժասպառ եղել, որ ուշքս գնաց: Գլուխս խփեցի սեղանին, այտոսկրս կոտրեցի: Աջ աչքիս 5 կար դրեցին: Եվ ես սկսեցի վերաբացահայտել քնի կարևորությունը: Այդ ժամանակ հանդիպում էի բժիշկների հետ, գիտնականների հետ, և հիմա այստեղ եմ, որ ասեմ. «Ավելի արդյունավետ, ոգեշնչված և ուրախ կյանք ունենալու համար պետք է բավականաչափ քնեք»:

Եվ կանայք, մենք պետք է առաջնորդներ դառնանք այս գործում: Բառացիորեն պետք է քնենք՝ բուրգի գագաթին հայտնվելու համար:


[ newmag X ted ]


Ցավոք սրտի, քնատությունը տղամարդկանց համար առնականության խորհրդանիշ է դարձել: Վերջերս ճաշում էի մի երիտասարդի հետ, որը գլուխ էր գովում, թե ընդամենը 4 ժամ էր քնել նախորդ գիշեր: Իհարկե, չասացի, բայց այնքան էի ուզում նրան ասել. «Գիտե՞ս ինչ, եթե 5 ժամ քնած լինեիր, այս ճաշը գուցե ավելի հետաքրքիր անցներ»:

Հիմա մոդայիկ է քիչ քնելն առավելություն ներկայացնելը: Հատկապես այստեղ՝ Վաշինգտոնում, եթե փորձես հանդիպում նշանակել առավոտյան 8-ին՝ նախաճաշի ժամին, քեզ կասեն. «8-ը շատ ուշ է ինձ համար, բայց ոչինչ, մինչև այդ կհասցնեմ թենիս խաղալ, զանգեր անել»: Եվ նրանք կարծում են, թե այնքա՜ն զբաղված են և արդյունավետ են օգտագործում ժամանակը: Բայց ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Մենք հանճարեղ ղեկավարներ ունենք, որոնք ահավոր որոշումներ են կայացնում: Բարձր IQ-ն չի նշանակում, որ դու լավ լիդեր ես: Առաջնորդը պետք է կարողանա սառցաբեկորը տեսնել՝ նախքան Տիտանիկին հարվածելը:

Եթե Լեհման եղբայրները լինեին Լեհման քույր և եղբայր, նրանք հավանաբար մինչև հիմա ողջ կլինեին: Քանի դեռ բոլոր եղբայրները փորձում են հիպերհաղորդակից լինել՝ օրը 24 ժամ, գուցե քույրը նկատեր սառցաբեկորը, որովհետև նա քունն առած կլիներ՝ ամբողջական պատկերը տեսնելու համար:

Մենք բազում ճգնաժամեր ենք ապրում, ու այդ պատճառով մեզ համար անձնապես լավ է այն, ինչն ուրախություն է պարգևում, արդյունավետություն: Իսկ եթե մենք հաջողակ ենք մեր գործում, օգտակար ենք նաև աշխարհի համար: Այնպես որ, փակեք ձեր աչքերը, ու ձեր մեջ բացահայտեք մեծագույն գաղափարներ: Հաջողության բանալին քունն է:

Գրել կարծիք