Փող, փող ու էլի փող. Չինաստանը պտտում է ֆուտբոլային գլոբուսը

Փող, փող ու էլի փող. Չինաստանը պտտում է ֆուտբոլային գլոբուսը

newmag-ը պատմում է, թե ինչպես է Չինաստանը խառնել ֆուտբոլային աշխարհն անհավանական փողերով և ինչու է դա վտանգավոր:

Ամենամեծ գումարներով ու ամենախոշոր տրանսֆերային գործարքներով` Չինաստանը պտտում է ֆուտբոլային գլոբուսը: Չինացի գործարարներն իրենց թիրախն ուղղել են ֆուտբոլի կողմն ու անհավանական ներդրումներով երկրում զարգացնում են ֆուտբոլը, զուգահեռ` իրենց բիզնեսը: Ձմեռային տրանսֆերային պատուհանը բաց է, որտեղ ամենաակտիվը չինական ակումբներն են:

Ամենահրապուրիչ առաջարկներից մեկն ունի Զլատան Իբրահիմովիչը: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին Չինաստանում առաջարկում են տարեկան 143 մլն եվրո աշխատավարձ, մինչդեռ ամռանը շվեդ հարձակվողին պատրաստ էին վճարել 66 մլն եվրո: Հավանական գործարքին ցանկանում է միջամտել Չինաստանի կառավարությունը, որն Իբրայի տրանսֆերը գնելու համար պատրաստ է ֆինանսապես աջակցել Սուպերլիգայի որեւէ ակումբի:

«Չելսիի» աստղի համար չինական «Շանհայ Շանգան» ակումբն առաջարկում է 60 մլն ֆունտ ստերլինգ: Իսկ ֆուտբոլիստին` շաբաթական 350 հազար ֆունտ աշխատավարձ: Սակայն հետաքրքիր հաշվարկներ ունի նաեւ Շանհայի նավահանգստի սեփականատերը, որը նաեւ ֆորմուլա 1-ի Չինաստանի գրան Պրիի տնօրենն է: Քանի որ 2017-ից Չինաստանի գրան պրին դուրս է եկել Ֆորմուլա 1-ի օրացույցից, նա պատրաստ է մերձափնյա բոլոր արտաքին գովադներում տեղադրել Օսկարի նկարը: Մասնագետները հաշվել են, որ Օսկարի նկարով վահանակներն ավելի մեծ եկամուտ կբերեն, քան Ֆորմուլա 1-ի գովազդները:

Կառլոս Տեւեսը հեռացավ «Բոկա Խունիորսից» ու հանդես կգա «Շանհայ Շենհուա» ակումբում: Շաբաթական 733 հազար եվրո աշխատավարձով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 32-ամյա արգենտինացին այդ ցուցանիշով  կգերազանցի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ համարվող, չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունի» հարձակվող Էզեկիել Լավեսիին, որը դարձյալ Չինաստանում ստանում է շաբաթը 578 հազար եվրո:

Սա նշանակում է լողալ փողերի մեջ: Բայց այս ամենն իսկապես վտանգավոր է ֆուտբոլի համար: Չինական ակումբները բարձրացնում են նշաձողը, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլը կարող է ամբողջովին վերածվել բիզնեսի… բայց արդեն փաստացի:

Գրել կարծիք