Առաջին ժամադրություն. Ինչպե՞ս պետք է իրեն պահի տղամարդը

Առաջին ժամադրություն. Ինչպե՞ս պետք է իրեն պահի տղամարդը

newmag -ն առաջարկում է ծանոթանալ ժամադրության ընթացքում վարվեցողության կանոններին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր տղամարդ:

Ժամադրությունների հարցում տղամարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք պահել հանդիպման ընթացքում համակրանքը սիրահարության տանելով, և նրանք, ովքեր վստահ են, թե գիտեն ինչ պետք է ասեն կամ անեն, բայց ստացվում է ճիշտ հակառակը:

Հաշիվը փակելը

Անգամ չի քննարկվում, որ առաջին ժամադրության ժամանակ տղամարդը պետք է վճարի: Սա անգամ ընդունված է եվրոպական շատ երկրներում, ուր կանայք իրենք են վճարում իրենց  փոխարեն և չեն էլ մտածում այլ տարբերակի մասին: Հաշիվ փակելու գործընթացը հետաքրքիր ձևով «ջրի երես» է հանում տղամարդու իրական տեսակը ու, եթե այս «քննությունը» նա չհանձնեց, ապա 98%-ով կրճատվում են հետագա հանդիպումների ակնկալիքները:

Երբեք չի կարելի հարցնել, թե ի՞նչ է պատվիրում կինը և ճաշացանկում ճշտել պատվերի թիվն ու գումարը, կանայք հիմար չեն որպեսզի այդ խորամանկությունը չնկատեն:

Երբեք չի կարելի մատուցողից  կանխավ ճշտել կանխիկ կամ քարտով վճարման տարբերակի մասին, այս հարցադրումը բացահայտում է ձեր վախը, որ գուցե գումարը չի բավականացնի: Պետք է մերժել կնոջ այն առաջակը, որ հաշիվը հավասարապես փակեն: Չի բացառվում, որ կինը պարզապես  «փորձում» է ձեզ, «կուտը» մի՛ կերեք:

Հաշիվը բերելուց երկար նայելը նույնպես բնորոշում է տղամարդու մանրախնդիր լինելը, ինչը կանանց մեղմ ասած դուր չի գալիս:

Անթույլատրելի է վերադարձրած գումարը երկար ու բարակ հաշվելը կնոջ ներկայությամբ և ընթացքում փողի մասին հիմար արդարացումներ անելը:


Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում


Այո՛ , կանայք գծուծ տղամարդկանց չեն սիրում, որովհետև կանայք ամեն անգամ ժամադրվելիս տղամարդու մեջ ասպետ ես փորձում տեսնել, իսկ ասպետները երբեք չեն փայլել ժլատությամբ ու գումար ծախսելու վախով: Ձևական շվայտությունները նույնպես հակակրանք կարող են առաջացնել: Կանանց վրա պետք է տպավորություն թողնել ինտելեկտով, ձեր մարդկային բարձր որակներով, այլ ոչ դրամապանակի հաստությամբ: Մենք այդքան էլ վատը չենք, ինչպես կարծում եք:

Խոսել նախկինների մասին

Կանանց չեն հուզում տղամարդկանց անհաջող սիրավեպերը, դրանց մանրամասնություններն ու պատճառները: Ոչ ոքին հետաքրքիր չէ, որ դու թողեցիր նախկինիդ, որովհետև նրա մայրը չափից շատ էր միջամտում ձեր հարաբերություններին: Նախկինների մասին խոսելը նաև փաստում է այն, որ տղամարդը դեռ պատրաստ չէ նոր հարաբերությունների:

Քաղաքականության, սպորտի կամ այլ ուղղվածության  փիլիսոփայություն

Ավելի ձանձրալի բան չի կարող լինել , քան առաջին ժամադրությանը լսել քաղաքականության, սպորտի կամ բժշկական նոր բացահայտումների մասին: Կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունեք դուք կամ որքան եք սիրում այս կամ այն բնագավառը, ի սեր Աստծո, մի լցրեք աղջկա ականջները նեղ ուղղվածություն ունեցող թեմաներով: Ի վերջո, Երկիր մոլորակի վրա անհամար հետաքրքիր թեմաներ կան: Ստեղծագործ եղեք, աղջիկները կգնահատեն դա:

Հարցախեղդ անելը

Ավելի տհաճ բան քան հարցախեղդի ենթարկվելը, թերևս չկա: Անշուշտ լավ է, երբ ուզում ես ցույց տալ, որ հետաքրքրված ես նրանով, բայց հարցերով ողողելը հոգնեցուցիչ ու անհետաքրքիր է: Տպավորություն է ստեղծվում, որ կինը հանցագործ է, տղամարդն էլ քննիչ: Իսկ եթե առաջին ժամադրությանն է այսպես, ապա հետո  ինչ ծանր կլինի:

Ամենապարզ տարբերակն է  պատմել ձեր մասին որևէ բան, որից հետո կինը նույնպես կփորձի իր մասին ավելացումներ անել:

Առհասարակ, կանայք սիրում են երբ իրենք են պատմում այս կամ այն երևույթի մասին, առանց ավելորդ ճնշումների ու խիստ հարցադրումների: Ամենատհաճ հարցերից մեկը կարող է լինել՝ «Նախկինիդ հետ ինչպիսի՞ հարաբերություններ ես ունեցել: Կմանրամասնե՞ս»:


Ինչո՞ւ են մարդիկ ֆլիրտ անում


Բանավիճելը

Տղամարդկանց մի տեսակ կա, որոնք ամեն կերպ փորձում են ընդգծել իրենց բարձր ինտելեկտն ու գիտելիքները: Հանգի՜ստ, տղաներ, մոլորակը ձեր շուրջը չի պտտվում: Կարիք չկա առաջին իսկ հանդիպմանը բանավիճել նրա հետ կամ ցույց տալ նրա սխալ լինելը:

Կինոթատրոն կամ կիսամութ վայրում հանդիպելը

Անշուշտ կանայք սիրում են հետաքրքիր, օրիգինալ վայրերում ժամադրվելը: Հետաքրքիր վայրում  ժամադրելը քայլ է, որը կփոխի ձեր հանդեպ վերաբերմունքը և կառանձնացնի մյուս տղամարդկանցից:

Աններելի է կնոջն առաջին իսկ ժամադրությանը հրավիրել կինոթատրոն կամ կիսամութ մի վայր՝ տարբեր պատճառաբանություններ բերելով:

Նախ կինոթատրոնում շփվելն անհնարին է, իսկ մարդիկ ժամադրվում են՝ միմյանց լավ ճանաչելու ու շփվելու համար: Իսկ թե ձեր մտքին նրան ֆիզիկապես ավելի մոտ լինելն է, ապա ձեր քայլը ձեր իսկ դեմ կաշխատի: Ո՛չ շտապել է պետք, ո՛չ էլ սեռաքաղցություն ցուցադրելը:

Անձնական տարածքի ներխուժում

Եթե անգամ մինչ ժամադրվելը երկար ժամանակ շփվել եք նրա հետ սոցիալական  ցանցերում, դա դեռ չի նշանակում, որ առաջին իսկ ժամադրությանը պետք է ներխուժել նրա անձնական տարածք՝  գրկախառնվել, համբուրել կամ համբուրվել: Իհարկե բացառություններ կարող են լինել, բայցևայնպես անձնական տարածքը հարկ է պահպանել :


Վստահիր ինքդ քեզ. Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը


Ավելի շատ նայել բջջային հեռախոսին քան նրան

Էական չէ, որ դուք կարևոր զանգի կամ հաղորդագրության եք սպասում և դա է պատճառը, որ դուք անընդհատ ձեր հեռախոսին եք նայում և ոչ նրա աչքերին: Կողմնակի զբաղված լինելը վկայում է, որ դուք ձանձրանում եք և դիմացինը անհետաքրքիր է: Եթե անգամ դուք ձանձրանում եք՝ տղամարդուն վայել դրսևորեք ձեզ, թույլ մի՛ տվեք որ կինը ձեր վերաբերմունքից վատ զգա իրեն:

Քաղաքավարության պակասը

Կանայք միշտ ուշադիր են, թե ինչպես են իրենց պահում տղամարդիկ, մատուցողների, տարեց մարդկանց և երեխաների հետ: Որևէ գռեհիկ ռեպլիկ կամ անհաջող կատակը իսկական առիթ է այլևս երբեք նրան չտեսնելու համար: Քաղաքավարի լինելը, նրբանկատությունն ու սիրալիրությունը հաճելի գործոններ են, որոնք բոնուսներ են դառնում ձեր հետագա հանդիպումների ժամանակ: Քաղաքավարի ժեստ է ժամադրությունից հետո աղջկան տաքսիով ճանապարհելը կամ  հաղորդագրություն գրել ու հարցնելը, թե ինչպես է նա տուն հասել: Այս դեպքում անկեղծ քաղաքավարությունն է գնահատելի: Մենք կեղծավորներին չենք սիրում:

Գրել կարծիք