7 պատճառ ամեն օր մեկ գդալ մեղր ուտելու համար

7 պատճառ ամեն օր մեկ գդալ մեղր ուտելու համար

Նեկտարահամ բնական մեղրը հրաշքներ է գործում: newmag-ը պատմում է, թե ինչու է պարտադիր առօրյա սննդակարգում մեղր ընդգրկել:

Պյութագորասի երկարակեցության գաղտնիքը մեղրն էր: Նեկտարահամ քաղցրանուշ ամեն օր ուտում էր նաև Դեմոկրիտը: Հիպոկրատի դեղատոմսերում էլ անպակաս էր մեղրը: Միջնադարի հայ բժիշկները նույնպես շատ են օգտագործել մեղրով պատրաստված սպեղանիներ: Ժամանակակից բժկությունն էլ այսօր շարունակում են տարբեր հիվանդությունների դեմ պայքարում դիմել մեղուների պարգևած «հրաշքին»:

honey-625_625x421_41461133357

  • Մեղրը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից: Այն պարունակում է սննդային հզոր հակաօքսիդիչներ՝ ֆլավոնոիդներ: Ըստ ժողովրդական բժշկության մեղրով կարելի է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցը և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ:
Եթե ունեք խոցային հիվանդություն, ապա առավոտյան տաք ջրով լուծած 30 գ մեղր կերեք, ցերեկը` 40 գ՝ և երեկոյան` 30 գ, ուտելուց 1,5-2 ժամ առաջ կամ 3 ժամ հետո:

images

  • Մեղրը շտապ օգնություն է նաև մրսածության ժամանակ: Սովորաբար այն լուծում են կաթի մեջ (մեկ ճաշի գդալ մեղրը՝ մեկ բաժակ տաք կաթում) կամ խառնում կիտրոնի հյութի հետ (0,5-1 կիտրոն՝ 100 գ մեղրի հետ):
  • Մեղրի օգնությամբ կարող եք կարգավորել արյան մեջ շաքարի քանակը: Հենց մեղրն է կատարյալ սնունդ համարվում լյարդի համար, քանի որ ֆրուկտոզայի և գլյուկոզայի հարաբերակցությունը դրանում գրեթե հավասար է:

Honey-2

  • Մեղրն ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ: Երբ մաշկի վնասված մասերին մեղր եք քսում՝ արյան հոսքն արագանում է, վերքը մաքրվում է, լավացնում է բջիջների սնունդը և սպանում մանրէները:
Երեկոյան կարելի է լվացվել մեղրաջրով (1 ճաշի գդալ մեղրը՝ 2 բաժակ տաք ջրում): 
  • Մեղրը հիանալի պրոբիոտիկ է: Այն լավացնում է մարսողությունը և վերականգնում օրգանիզմի օգտակար միկրոֆլորան, քանի որ ներառում է վեց տեսակի լակտոբացիլ և չորս տեսակի բիֆիդոբակտերիա:

honey-main

  • Մեղրը բնական հակադեպրեսանտ է: Համարվում է, որ այն մարդիկ, ովքեր մեղր են ուտում առավոտյան, ավելի հեշտ են հաղթահարում մշտական հոգնածության համախտանիշը:
  • Մեղրն օգտակար է ուղեղի աշխատանքի համար:  Խորհուրդ է տրվում առավոտյան մի քիչ մեղր ուտելը: Սպիտակուցային սնունդը, որն անհրաժեշտ է մկանային գործունեությունը խթանելու համար, օրգանիզմը պետք է ստանա ժամը 11-12-ին: Իսկ ժամը 7-9-ը ավելի կարևոր է, որ ուղեղը տրամադրվի աշխատանքին:

Գրել կարծիք