Իսլամ Քարիմով. Ուզբեկստանն իր «անմահ» լիդերի մահվան լուրին սպասելիս

Իսլամ Քարիմով. Ուզբեկստանն իր «անմահ» լիդերի մահվան լուրին սպասելիս

newmag-ը պատմում է Ուզբեկստանի նախագահի գրեթե երեսնամյա կառավարման ռեժիմի մասին:

Ուզբեկստանի 78-ամյա նախագահ Իսլամ Քարիմովը օգոստոսի 28-ին գլխուղեղի արյան զեղմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Քարիմովի առողջությունը բազմիցս խաթարվել է, բայց ուզբեկական հեռուստատեսությունն այդ մասին հայտնել է առաջին անգամ, ինչը վկայում է, որ Քարիմովի վիճակն իսկապես օրհասական է:

Միջինասիական լրատվամիջոցները հաջորդ օրը հայտնեցին, որ Քարիմովը մահացել է: Բայց, ինչպես սպասվում էր, նախագահի աշխատակազմը տեղեկությունը հերքել է:

281ad932ae906081cfcdc02c5d98de9f

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի անփոխարինելի առաջնորդն է սկսած խորհրդային ժամանակներից: 27 տարի այս երկրում առաջնորդ չի փոխվել: Անկախ Ուզբեկստանն ավելի երիտասարդ է, քան Իսլամ Քարիմովի պաշտոնավարումը: Նախագահը 90-ականներից պայքարում է այլախոհների՝ այդ թվում իսլամական ծայրահեղ գաղափարախոսների դեմ և հենց դրա անվան տակ էլ արմատախիլ է արել ամբողջ ընդդիմությունը:

Ուզբեկստանը և Քարիմովը գրեթե հոմանիշներ են: Գործընկերները նրան դիտարկում են Աֆղանստանից թմրանյութերի և ահաբեկիչների ճանապարհը արդյունավետ փակող նախագահ: Նրա մահվան դեպքում ներիշխանական խմորումներն անխուսափելի են… դրանք արդեն սկսվել են, փոխվարչապետը տնային կալանքի տակ է:

DD30BEB5-1B05-424F-B1E4-B87C7822B304_w987_r1_s

Ուզբեկները սոցիալական ծանր խնդիրներ ունեն: Իրենց երկրի տնտեսությունը հենվում է Ռուսաստանում աշխատող հայրենակիցների և բամբակի արտադրության վրա: Մյուս կողմից, Ուզբեկստանն աշխարհում ոսկու պաշարներով 4-րդ, արտահանմամբ՝ 9-րդ երկիրն է, ունի նավթի և գազի տպավորիչ պաշարներ: Սոցիալական անարդարությունը պայթյունի չի վերածվում միայն նախագահի նկատմամբ հատուկ ծառայությունների նվիրվածության շնորհիվ:

Սեպտեմբերի 1-ին Ուզբեկստանը նշում է անկախության 25-րդ տարեդարձը: Առաջին անգամ՝ առանց Քարիմովի ուղղակի ներկայության:

Գրել կարծիք