Սադիստ, ագահ, հեշտամոլ. Սուրբ Պետրոսի աթոռի ամենասկանդալային տիրակալները

Սադիստ, ագահ, հեշտամոլ. Սուրբ Պետրոսի աթոռի ամենասկանդալային տիրակալները

Ժամանակ առ ժամանակ դարաշրջանի ամենաազդեցիկ պատմական ֆիգուրները հենց Հռոմի պապերն են եղել: newmag-ը պատմում է ամենախոհրդավոր ու սկանդալային Հռոմի պապերի մասին:

Հռոմի եպիկոպոսը սկզբնական շրջանում ամենասովորական հոգևորական պաշտոն էր, և Հռոմեական կայսրության վաղ շրջանում բոլոր եպիսկոպոսները հավասար էին: Նրանք միմյանց հավասար էին, որոնք տնօրինում էին եկեղեցական ունեցվածքը` հիմնականում հավատացյալների նվիրատվություններից կազմված:

Վաղ շրջանում, երբ քրիստոնեւոյթունն ընկալվում էր, որպես հուդայական սեկտա, և եկեղեցին գործում էր գաղտնի, ամբողջ կայսրության տարածքում գտնվող քրիստոնյաների մեկ ղեկավարի կարիքը չկար: Դա նույնիսկ վտանգավոր էր, ու շատ բարդ գործ էր, քանի որ հաճախ ընդհատակում գործող փոքրիկ քրիստոնյա խմբերը մեկը մյուսի մասին նույնիսկ գաղափար չունեին: Աստիճանաբար, սակայն, ունեցվածքի մեծացման հետ զուգահեռ, մի քանի եպիսկոպոսներ, որոշեցին իշխել մնացած կոլեգաների վրա: Այսպես ձևավորվեցին հինգ եպիկոպսությունները`

  • Հռոմի (որտեղ առաջին եպիսկոպոսն անձամբ Պետրոսն է եղել),
  • Կոստանդնուպոլսի (կայսրության նոր մայրաքաղաքը),
  • Ալեքսանդրիայի (դեռ այն ժամանակ դրա ներկայացուցչին Պապ էին անվանում), 
  • Անտիոքի,
  • Երոսաղեմի:

Վերջին երկուսը մեծ ազդեցություն ձեռք բերեցին հատկապես Խաչակրաց արշավանքների և տամպլիերների իշխանության ժամանակ: Հինգ եպիսոկպոսությունների գերիշխանությունն այլ կերպ պենտարխիա էին անվանում:  Եպիսկոպոսները ակտիվ գործակցում էին Հռոմի, ինչպես նաև տեղի իշխանությունների հետ: 395թ., երբ, քրիստոնեությունը Հռոմում հռչակվեց պետական կրոն, այս հինգ կաֆեդրաները հռչակվեցին եպիկոպոսություններ, և մնացած եպիսկոպոսությունները ենթարկվում էին նրանց: Եպիսկոպոսւոյթւոնների գործունեությունը ղեկավարում էր Հռոմի պապը, ում բաժին հասավ Մեծ պոնտիֆիկոս հեթանոսական պաշտոնը` Հռոմի գլխավոր հոգևոր առաջնորդ:

  1. Բոնիֆացիոս 8-րդ

220px-Opera_del_duomo_(FI),_arnolfo_di_cambio,_Bonifacio_VIII_,_1298_circa,_03Պապական աթոռը ձգում էր բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեին եկեղեցու հետ: Սուրբ Պետրոսի աթոռի համար սպանում էին, դավաճանում և կաշառում: Պապի աթոռին ձգտող ամենամոլի եկեղեցականը Բոնիֆացիոս 8-րդ-ն էր` Ավինյոնյան դինաստիայի պապերից: Այս պապի մասին պատմաբանների ու եկեղացականների կարծիքները շատ հակասական են: Բայց բոլորի վկայություններից մի բան է պարզ` նա երբեք էլ դրական կերպար չի եղել:Նա բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով պատրաստ էր հասնել բաղձալի աթոռին: Ժամանակակիցները նրան մեղադրում են չափից դուրս ինքնահավան ու էքսցենտրիկ լինելու մեջ: Բոնիֆացիոսն արտահայտվում, նույնիսկ մարդկանց օրհնում է անպարկեշտ բառերով: Գրեթե միշտ խոսում էր իր անունից, այնինչ պետք է խոսել Սուրբ Պետրոսի անունից: Իր հարազատներին սիրում էր չափից շատ: Դրանով է պայմանավորված տարատեսակ ամրոցների ու եկեղացական կոչումների ընծայումը իր արյունակիցներին:Բոնիֆացիոսն այնքան վառ կերպար է եղել իր ժամանակի համար, որ նույնիսկ տեղ է գտել Դանթեի «Աստվածային կատակերգությունում»: 1310 թ., համաձայն 37 վկայությունների, որտեղ նրան վերագրում էին տարատեսակ ու անմարդկային մեղքեր, նրան դատապարտեցն մահվան:

  1. Հովհաննես 12-րդ

hovhannes 12Պատմաբանների վկայությամբ իսկական հերետիկոս էր: Նրան ներկայացնում են, որպես Սուրբ աթոռի ղեակավարի, այլ ոչ որպես հոգևոր առաջնորդ: Նա կոպիտ էր, ինքնահավան ու այլասերված: Միակ պապն էր, որ Լաթերանյան ամրոցը բարդելի էր վերածել: Ամբողջ կյանքում վստահեցնում և ինքն էլ հավատում էր, որ չկա հոգու փրկություն` մինչև Ահեղ դատաստանը: Նրա կառավարման տարիներին աղքատության մասին խոսելն անգամ հանցագործությանը հավասար մի բան էր: Նա մեծ գումարներ էր աշխատում մեղքերին թողություն տալով: Նույնիսկ հատուկ գնացուցակ էր սահմանել` կախված մեղքի ծանրության աստիճանից: Գումարի դիմաց թողություն էին տրվում այնպիսի մեղքերի, ինչպիսիք էին սպանությունը, ինցեստը, մանկապղծությունը և այլն: Այդ ավանդույթը ձգվեց մի քանի հարյուրամյակ, իսկ Լևոն 10-րդ պապը կատարելագործեց` բարձրացնելով գները:

  1. Կլիմենտ 5-րդ

klimentԲենեդիկտոս 11-րդի մահվանից հետո վեճ սկսվեց Ֆրանսիական ու Իտալական աթոռների միջև, որոնք գրեթե հավասար էին: Արդյունքում կարդիլնալներից և ոչ մեկ պապ չընտրվեց: Արդյունքում պապ ձեռնադրվեց Կլիմենտը, որը կարդինալ չէր, ինչը նախկինում որոշիչ դեր էր խաղում պապի թեկնածուների ցուցակում: Նրան ընկալում էին, որպես չեզոք ֆիգուր: Վավերագրող Ջովաննի Վիլաննին իր աշխատությունում գրում է, սակայն, որ Կլիմենտն ընտրվեց ֆրանսիական Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի ճնշման ազդեցության տակ: Նա դարձավ միակ պապը, որ թագադրվեց երեք գահերի համաձայնությամբ ու թագով: Կլիմենտի, առանց այն էլ ցածր վարկանիշին վնասեց հատկապես 1307 թ. ուրբաթ 13-ը, երբ հարյուրավոր տաճարական ասպետներ` տամպլիերներ, ձերբակալվեցին, ու որպես հերետիկոսներ այրվեցին խարույկի վրա: Սա ստվեր գցեց նաև մինչ այդ անպարտելի լիդեր համարվող Ֆիլիպ 4-րդի անվան վրա: Կլիմենտը պատմության մեջ մնաց, որպես անհեռատես պապ, որն այնքան հիմար էր, որ կորցրեց ոչ միայն վստահությունը սեփական անձի հանդեպ, այլ նաև ամբողջ եկեղեցու: Նրա կառավարման տարիներին, Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը Պապերին Հռոմից վտարեց Ավինյոն: Հենց նրանից սկսվեց Ավինյոնյան պապերի դարաշրջանը, որը պատմության մեջ մնաց Ավինյոնյան գերություն անունով: Այդ դեպքից հետո նա երկար չապրեց, քանի որ եկեղեցական պաշտոններն ու կոչումները, որոնք նախկինում նա վաճառում էր, արժեզրկվեցին: Նա, սակայն, ոչ թե սպանվեց, այլ մահացավ դժբախտ պատահարից` որսի ժամանակ:

  1. Ստեփանոս 6-րդ

stepanos 6Այս պապն առանձնանում իր ընդգծված ատելությամբ իր նախորդի` Ֆորմոզա պապի հանդեպ: Թե ինչ է տեղի ունեցել նրանց մեջ, վկայություններ չկան, սակայն նրա ատելությունն ու վրեժխնդիր լինելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նրան չհանգստացրեց նույնիսկ Ֆորմոզայի մահը: Նա հրամայեց գերեզմանից հանել դիակը, պապական շորեր հագցնել և հրապարակայնորեն դատել: Իր ամբողջ ատելությունը թափելով դիակի վրա, Ստեփանոսը հրամայեց կոտրել այն մատանին, որով Ֆարմոզան օրհնում էր հավատացյալներին: Ինչպես նաև հայտարարեց, որ նրան զրկում է պապական կոչումից: Դա նշանակում էր, որ նրան պետք է թաղեին սովորական օտարականի նման: Իր այս աստիճան ընդգծված ատելության ու տարօրինակ պահվածքի պատճառով, Ստեփանոս 6-րդ-ին սպանեցին:

  1. Բենեդիկտոս 9-րդ

benediktos 9Մարդ, ում հաջողվեց երեք անգամ պապ դառնալ: Ամենադաժան ու ամենահեռատես պապերից մեկն է եղել: Նրան ոչ ոք չի կարողացել ղեկավարել` բացի սեփական, հաճախ տարօրինակ ցանկություններից: Պապական աթոռը ստացել է շատ վաղ տարիքում (տարբեր աղբյուրներում նշվում է 12-ից մինչև 20 տարեկան): Նա այնքան վստահ էր սեփական ուժերի անսահմանության վրա, որ խախտում էր գրեթե բոլոր կանոնները: Եթե նրա նախորդները կանաց հետ ունեցած հարաբերությունները գոնե թաքցնում էին, ապա Բենեդիկտոսը պաշտոնապես ամուսնացավ: Ըստ վկայությունների նա ր կնքահորը վաճառեց նաև պապական աթոռը` 680 կիլոգրամ ոսկով: Որոշ ժամանակ անց նա ցանկացավ հետ բերել պապական աթոռը` հենց հռոմեացիների կամքով: Սակայն դա կարճ տևեց: Երրորդ անգամ աթոռը ցանկացավ հետ բերել ուժով: Սա էլ կարճ տևեց, արդյունքում սպանվեց:

  1. Գրիգորիոս 16-րդ

grigorisԻնչքան էլ տարօրինակ է, նա պատմության մեջ մնաց, որպես անասելի հիմար ու դաժան պապ: Նա նաև ալկոհոլիկ էր: Նրան բառի բուն իմաստով ղեկավարում էր տեղի մեծահարուստ Գաետանո Մորոննին: Գրիգորիոսն աչքի էր ընկնում իր ընդգծված ատելությամբ հրեաների նկատմամբ: Նա բոլոր հրեաներին աքսորեց երկրի հյուսիս և արգելեց լքել այդ տարածքը: Բայց դա նրան չէր խանգարում իր շքեղ կյանքը վարել` պարտք վերցնելով հրեա մեծահարուստ Ռոտշիլդից:

 

  1. Հովհաննես 8-րդ

hovhannes 8 knikԿաթոլիկ եղեկղեցու և պապական աթոռի ամենառեղծվածային ու սկանդալային դեմքը`Հռոմի կին պապը:  Սուրբ աթոռը մինչև օրս հերքում է այդ փաստը, սակայն հակառակն ապացուցող ոչ մի փաստ նույնիսկ չեն էլ փորձել ներկայացնել: Համաձայն լեգենդի, Հովհաննես 8-րդը փախել է տնից, և ծպտվել հոգևորականի հագուստով: Որպեսզի նրան, որպես հերետիկոսի ողջ-ողջ չայրեն խարույկի վրա, նա այդպես ամբողջ կյանքում հոգևորական ձևացավ, ինչն էլ նրան հասցրեց պապական աթոռին: Մինչև պապ դառնալը նա իր նախորդի անձնական բժիշկն էր: Պապի սեռը պարզվեց հավտացյալների հետ հանդիպումներից մեկի ժամանակ: Քանի որ նա հղիացել էր, ծննդաբերեց հենց հանդիպման ժամանակ, ինչն էլ նրա համար դարձավ ճակատագրական: Հովհաննես 8-րդին քարկոծելով սպանեցին, իսկ մինչև 13-րդ դարը, Հռոմի բոլոր պապերի սեռը ստուգում էին հրապարակայնորեն` հատուկ աթոռի միջոցով:

  1. Ինոկենտիոս 8-րդ

inokentiosԱմենահեշտամոլ պապերից մեկը: Անասելի մոլուցքը հակառակ սեռի նկատմամբ նրան չլքեց նույնիսկ հոգևորական դառնալուց հետո: Նա քնում էր ում հետ պատահի: Ուներ բազմաթիվ երեխաներ տարբեր կանանցից: Նրան ընտանեկան հարցերն անհանգստացնում էին երևի ամենաշատը, քան մնացած բոլոր պապերին: Ինոկենտիոսը պատմության մեջ մնաց, որպես կախարդենրի դեմ պայքարի հիմնադիր: Որպեսզի կախարդները նրան չկարողանային վնասել, նա իր ընթրիքի մեջ երեք կույս տղայի արյուն էր օգտագործում և նրանց մահը պապին չէր անհանգստացնում:

 

  1. Բենեդիկտոս 16-րդ

L--е-¦-е-д-л-п-¬-¬-- 16Նա ուշադրություն գրավեց նրանով, որ 2013-ին հրաժարական տվեց: Այդ քայլը չէին արել վերջին 600 տարվա ընթացքում: Նրա գլխին սև ամպեր կուտակվեցին 2006-ին, երբ իր ելույթներից մեկի ժամանակ շատ կոպիտ ու անպարկեշտ արտահայտություն թույլ տվեց մահմեդականների ու մահմեդականության հասցեին: Նրա այդ քայլը քիչ էր մնում պատերազմի հանգեցներ: Մահմեդականները անընդհատ սպառնում էին հարձակվել Վատիկանի վրա, ոչնչացնել Սուրբ աթոռը, պապին մեղադրում էին նոր խաչակրաց արշավանք սկսելու մեջ: Պապը մի քանի անգամ արդարացավ` ասելով որ ընդամենը հայտնի թևավոր խոսք է ասել, բացատրեց դրա իմաստը, փորձեց համոզել, որ ատելություն չի քարոզում, բայց այդ ամենը միայն ավելի բորբոքեցին մահմեդականների կրքերը: Վիճակը թեթևացավ, երբ Պապը ներողություն խնդրեց, սակայն մեծապես վնասեց պապի ինստիտուտի և ընդհանրապես, կաթոլիկ եկեղեցու համբավին:

  1. Ալեքսանդր 6-րդ

aleksandr 6Ամենասրբապիղծ պապը: Նա պատմության մեջ առավել հայտնի է իր աշխարհիկ անունով` Ռոդրիգո Բորջիա: Ընդհանրապես Բորջիաների գերդաստանում նա միակ սկանդալային կերպարը չէր:  Այս պապի մասին գիտեն անգամ նրանք, ովքեր ոչ մի կապ չունեն Քրիստոնեության և եկեղեցու հետ: Պապական աթոռին Բորջիան հասել է կաշառքով: Դրանից հետո մի շարք բարձրաստիճան հոգևոր պաշտոններ վաճառվեցին: Չնայած կուսակրոնության երդմանը, պապական աթոռին կարգվելուց անմիջապես հետո իր մոտ տեղափոխեց իր սիրուհուն` Ռոզա Վանոցիին: Գեղեցկուհին պապին պարգևեց երեք զավակ: Շուտով պապի հարեմը համալրեց ևս մեկ սիրուհի` Ջուլիա Ֆարնեզեն: Բացի այս երկու կանանցից Ալեքսանդր 6-րդն ուներ անթիվ կուրտիզանուհիներ, որոնք ցանկացած պահի պատրաստ էին կատարել պապի ամենաայլասերված ցանկությունները: Պապի զավակներից երկուսին` Չեզարեին և Լուկրեցիային նույնպես վիճակված էր մտնել պատմության մեջ: Չեզարեն, որպես տաղանդավոր հրամանատար, իսկ Լուկրեցիան ապահովեց Ալեքսանդր 6-րդ պապի արյունապիղծի համբավը: Համաձայն անժխտելի փաստերի 16 տարեկանից սկսած նա քնում էր իր հոր հետ: Նույնիսկ ամուսանանլուց հետո, պապը սպանել տվեց իր փեսային, քանի որ խանդում էր սեփական աղջկան և չէր կարողանում հաճախակի հանդիպել նրա հետ:

Գրել կարծիք