Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի ընտանեկան իդիլիա

Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի ընտանեկան իդիլիա

Հաղորդավարներ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը Վիգեն Մնոյանի տեսախցիկի առաջ պատմել են իրենց ընտանեկան երջանկության մասին:

-Եթե ամփոփելու լինեք ստեղծագործական այս փուլը, ինչի՞ եք հասել ու դեռ կձգտեք:

Լիլիթ– Ես անձամբ իմ փորձից համարում եմ, որ աշխատանքային այս փուլը դեռ նոր եմ սկսել: Առաջին փուլը համարում եմ վերջին 5 տարին, երբ մուտք եմ գործել հեռուստատեսություն: Այն ինձ տվեց նախ հիանալի աշխատանքային փորձ, նոր մարդիկ նոր դժվարություններ, ինչու` ոչ նաև հիասթափություններ, կամքի ուժ և ամենակարևորը` ինքնահաստատված մարդ դարձրեց: Վերջին շրջանում նաև հաջողված ամուսնություն, ընտանիք, մեծ սեր և մի քանի ամսից ընտանիքում համալրում: Այնպես, որ այն ամենը ինչ ես կարող էի հասցնել անել իմ աշխատանքային առաջին փուլում, համարում եմ արված:

Վահե– Ամփոփելու համար պետք է ասեմ, որ կարող էր ավելի լավը լինել: Շատ ժամանակ է պետք  այն ամենի համար, ինչ պետք է անեմ, կամ ինչ-որ կուզենայի անել: Ապագայի համար երկուսս էլ մեծ ծրագրեր ունենք երկուսով: Ամեն ինչ անելու ենք, որ մեր նպատակներին լավագույն դեպքում 75, վատագույն դեպքում` 75 տոկոսով հասնենք:

lv1

-Ի՞նչն է ամուսինների համար կարևոր հաջողությունների հասնելու համար:

Լիլիթ– Առաջին հերթին կարևոր է սերը, որովհետև սերը անցողիկ չէ, յուրաքանչյուր մարդ զգում է և ցույց է տալիս յուրովի: Ամենակարևորը, եթե խոսքը ամուսնության մասին է, այն է, որ այդ մարդու մասին կարող ես ասել` նա քոնն է: Նա ոչ միայն  քո ամուսինն է,  նաև  ընկերը, իմ դեպքում` նաև գործընկերդ, սիրեկանդ: Մարդ, ում  պատրաստ ես ամեն առավոտ արթնանալ ու տեսնել կողքիդ:

Վահե- Սեր, համբերատարություն, հարգանք:

DSC_6747_1+-copy

-Տղամարդու հատկանիշների ցանկը, որը հավանում ես դու Վահեի մեջ, և որը կփոխես:

Լիլիթ Շատ բան չեի փոխի:Յուրաքանչյուր զույգ հետաքրքիր է հենց այն կողմերով, որոնք դիմասցինին այդքան էլ դուր չեն գալիս: Եթե ամեն ինչ հարթ լինի, հետաքրքիր չի լինի: Ամուսնությունը և հարաբերությունները կյանքի ամենաբարդ ու ամենադժվար աշխատանքներից մեկն է, դա աշխատանքի նման մի բան է:

DSC_6881_1+-copy

-Կնոջ հատկանիշների ցանկը, որը հավանում ես դու Լիլիթի մեջ, և որը կփոխեք:

Վահե– Ասեմ` որոնք եմ հավանում շատ՝ ձգտումը, նպատակասլացությունը, նվիրվածությունը: Այնքան շատ բան կարող եմ թվել, բայց կարծես փոխելու մասին չեմ էլ ուզում մտածել: Այն, ինչ պետք է չլինի, ժամանակի ընթացքում չի լինում, այն` ինչ պետք է մաղվի, ժամանակի ընթացքում մաղվում է: Կարծում եմ` երկուսիս դեպքում է այդպես:

DSC_6922_1+-copy-Ի՞նչն է պակասում հանրային մարդու կյանքում ամուսնանալուց հետո:

Լիլիթ- Իմ կյանքում ոչինչ չփոխվեց: Հակառակը` կարող եմ նշել, որ իմ կյանքում ավելի մեծ ու ավելի հետաքրքիր հանրային փուլ սկսվեց: Դարձա ավելի քննարկելի` բացասական կամ դրական կողմերով,  սկսեցի ավելի շատ աշխատել ինքս ինձ վրա:

Վահե– Ամուսնանալը պատահական որոշում չէ:Հենց այնպես չի ստացվում: Նպատակ է, որին, որոշակի քայլեր ձեռնարկելով, հասնում ես: Նպատակներդ սկսում են իրականանալ` իր հետ բերելով հետևանքներ: Սկսում ես այլ կերպ ապրել, կյանքն է փոխվում, դու ես փոխվում, մտքեր են փոխվում, ինչ որ տեղ մտածողությունը` ապագայի մասին, նոր հայացքներ ես ունենում:

lv2

-Առաջիկայում ծնվելու է ձեր առաջնեկը, խնդրում եմ պատմեք, որ իմացաք  այդ մասին, ի՞նչ զգացմունքներ ունեցաք:

Լիլիթ– Չգիտեմ, ես շատ սենտիմենտալ չեմ ու չեմ կարողանա պատասխանել այնպես, ինչպես սովորաբար պատասխանում են, որ իմ կյանքը ամբողջովին փոխվեց, ես սկսեցի զգալ կամ գնահատել իրերը կամ իրավիճակները այլ կերպ: Ես շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով, դա բառերով դժվար է փոխանցել: Չգիտեմ, իսկապես չգիտեմ, ինչ ասել, որովհետև սենտիմենտալ չեմ, որովհետև կստեմ, եթե հիմա ասեմ, որ ամեն ինչ փոխվեց, ես դրաձա ավելի երջանիկ: Միշտ ասում են, որ կնոջ ամենաերջանիկ շրջանը  իր հղիության շրջանն է, այդ 9 ամիսներն են: Երևույթը, որ սկսում ես գիտակցել այն ժամանակ, երբ զգում ես, որ քո մեջ մի մարդուկ շարժվում է: Բնականաբար, երբ լուրը իմացանք, բոլորս ուրախացանք: Վահեին, որ այս հարցը տաք, ինքն ավելի հետաքրքիր կպատասխանի, որովհետև հատկապես երբ իմացավ սեռի մասին, նրա ժպիտը մինչև օրս չի պակասել:

Վահե-  Այդ պահին չկարողացա արտահայտել բոլոր զգացմունքներս ու զգացողություններս: Հետո սկսեցի հասկանալ` ինչ է կատարվում մեր ընտանիքում, ու ինչ հետքարքիր նորություն է ծնվել ու մեծանում, որը շուտով կմիանա մեր ամենօրյա կյանքին:

 

Գրել կարծիք