Քվենտին Տարանտինո. 10 ասույթ-դրույթ-բարդույթ

Քվենտին Տարանտինո. 10 ասույթ-դրույթ-բարդույթ

Հոլիվուդյան այդ ինքնուսի սցենարները հազվագյուտ հետաքրքիր են: Դիալոգները, որոնցով Քվենտին Տարանտինոն օժտում է իր հերոսներին, թևավոր խոսքեր են դառնում: Մաեստրոյի կերտած կերպարներն էլ չափից դուրս փքված ու ինքաբավ են լինում: newmag-ն առանձնացրել է Հոլիվուդի գլխավոր կինոխուլիգանի ասույթները, որոնք փոքր-ինչ հասկանալի կդարձնեն տարանտինոյական տիեզերքը:

1. Մարդիկ կարծում են, թե ճակատագիրն այն է, ինչ պետք է կատարվի, իրականում ճակատագիրը այն է, ինչ չպետք է կատարվի:

2. Ես երբեք չեմ գնացել կինոդպրոց. ես գնացել եմ կինոթատրոն:

3. Ինձ դուր չի գալիս այն ամենը, ինչը ես լավ չեմ անում:



4. Ամերիկայում արդարություն չկա:

5. Քչերն են սիրում հաղթողներին, չէ՞:

6. Գաղափարախոսությունը փչացնում է կինոն:

7. Ուզում եմ հավատալ, որ եթե միլիոնավոր մարդիկ նայում են իմ ֆիլմը, ուրեմն նայում են միլիոնավոր այլ ֆիլմեր:



8. Կապկում են միջակությունները, պրոֆեսիոնալները գողանում են:

9. Երբ ես պատրաստվում եմ գրել նոր սցենար, ինձ համար ամենադժվարը գրախանութ գնալն է և թուղթ գնելը:

10. Մի ցենզուրայից դուրս անեկդոտ պատմեմ: Սևամորթը մտնում է «Կադիլակ»-ների խանութ, վաճառողը հարցնում է. – Մտածում եք «Կադիլա՞կ» գնել: – «Կադիլակ» գնել ուզում եմ, բայց մտածում եմ ծիտիկների մասին:

Գրել կարծիք