Ուորեն Հարդինգ. Թե ինչպես լինել վատագույն նախագահ 

Ուորեն Հարդինգ. Թե ինչպես լինել վատագույն նախագահ 

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր:

ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը (1921-1923) ամենաքիչ ճանաչված նախագահներից է: Չնայած դրան, նախագահության առաջին ամիսներին նա մեծ ժողովրդականություն է վայելել: Բայց հետագայում բազմաթիվ սկանդալների, այդ թվում արտամուսնական սիրիային կապերի համար նրա հեղինակությունն անկում է ապրել, ինչի հետևանքով այսօր պատմաբանները նրան դասում են երկրի վատագույն նախագահների շարքին:

lead_960

Հարդինգի վարչակազմը կոռուպցիոն սկանդալների թվով գերազանցել է նախորդող ու հաջորդող բոլոր կառավարություններին: Նախարարներից մեկը նույնիսկ բանտ է նստել պաշտոնավարման ընթացքում կաշառք ստանալու համար: Մյուսը՝ յուրացրել է պատերազմի վետերանների համար նախատեսված գումարները: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ յուրացրել է 200 հազար ամերիկացիների թոշակը:

harding-wife

Հարդինգը մահացավ նախագահության երկրորդ տարվա ընթացքում, երբ ներպետական այցով գտնվում էր Սան Ֆրանցիսկոյում: Նախագահը պաշտոնապես մահացել է սրտի կաթվածից, բայց նրա մահից հետո անմիջապես լուրեր տարածվեցին, թե Հարդինգին դավաճանության համար թունավորել է կինը: Որևէ ապացույց, սակայն, այդպես էլ չգտնվեց:

Գրել կարծիք