[ The President ] Ամենագեր նախագահը, որ կով էր պահում Սպիտակ տանը

[ The President ] Ամենագեր նախագահը, որ կով էր պահում Սպիտակ տանը

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր:

Ուիլիամ Թաֆթը (1909-1913) եղել է ԱՄՆ ամենագեր նախագահը, նրա քաշը եղել է 149 կգ:

Ուիլիամ Թաֆթի նախագահությունը մնաց նրա նախորդի՝ Թեոդոր Ռուզվելտի բարեփոխումների ստվերում: Չնայած դրան, հենց Թաֆթի նախագահության ժամանակ է Սպիտակ տունը ստացել ժամանակակից տեսք:

did-william-howard-taft-during-progressive-era_db5824e5e3a9c7c3

Թաֆթը եղել է ԱՄՆ առաջին նախագահը, որն ունեցել է սեփական ավտոմեքենա: Նա Սպիտակ տան ախոռները վերածել է ավտոտնակի:

Թաֆթը նաև եղել է վերջին նախագահը, որը Սպիտակ տանը կով է պահել թարմ կաթ ունենալու համար:

william-h-taft-speaking

Թաֆթը եղել է առաջին նախագահը, որն իր հարվածով բացել է բեյsբոլի խաղաշրջանը, ինչն այնուհետև դարձել է ավանդույթ բոլոր հաջորդող նախագահների համար:

Թաֆթը ԱՄՆ միակ նախագահն է, որը զբաղեցրել է նաև Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը ու այդ պաշտոնում եղել է միակ նախկին նախագահը, որն անցկացրել է այլ  նախագահների երդմնակալության արարողությունները:

Գրել կարծիք