10 անհավանական փաստ 94 տարեկանում մահացած ԽՍՀՄ հերոս Ստեփան Միկոյանի մասին

10 անհավանական փաստ 94 տարեկանում մահացած ԽՍՀՄ հերոս Ստեփան Միկոյանի մասին

Անաստաս Միկոյանի ավագ որդու` Ստեփան Միկոյանի հանճարեղության անհայտ շերտերը. 10 կետով ներկայացնում ենք լեգենդար մարդու մասին լեգենդար փաստեր:

Ստեփան Միկոյանը ԽՍՀՄ պետական հանրահայտ գործիչ Անաստաս Միկոյանի 5 որդիներից ավագն էր:

Ստեփան Միկոյանի հորեղբայրը` Արտեմ Միկոյանը, հանրահայտ ՄԻԳ կործանիչների համահիմնադիրն է: ՄԻԳ հապավումը նշանակում է` Միկոյան+Գուրեվիչ` օդանավը ստեղծած ինժեներների պատվին:

Արտեմ Միկոյանի եղբոր` Անաստասի բոլոր 5 որդիները` այդ թվում Ստեփան Միկոյանը, կապ են ունեցել կործանիչների և օդանավերի հետ:


ՄԻԳ-երի ու Միկոյանների մասին`


Աշխարհահռչակ ՄԻԳ-29-ը ստեղծողներից ու կատարելագործողներից մեկը եղել է Ստեփան Միկոյանի եղբայրը` Հովհաննեսը: Այսօր ՄԻԳ-29-ը կործանիչներով զինված են աշխարհի 26 երկրների բանակները:

Ստեփան Միկոյանը ՄԻԳ-25-ի փորձարկման համար ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

Ստեփան Միկոյանը տիրապետում էր 102 տիպի օդանավերի կառավարմանը:

Չնայած նրա հոր բարձր պաշտոնին և Կրեմլում ունեցած մեծ ազդեցությանը, Ստեփան Միկոյանը ակտիվ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին ու ծանր վիրավորվել:

Ստեփան Միկոյանը միայն 1941 թվականի դեկտեմբերին 14 թռիչք է կատարել, օդային 3 մարդ վարել ու կործանել ֆաշիստական 6 օդանավ:

Ստեփան Միկոյանի եղբայրներից մեկը զոհվել է Ստալինգրադի ճակատամարտում:

Ստեփան Միկոյանն ուներ ավիացիայի գեներալ-լեյտենանտի կոչում:

Գրել կարծիք