«Բարի լույս», մոռացված 90-ականներ

«Բարի լույս», մոռացված 90-ականներ

newmag-ի լուսանկարիչը ներկա է եղել Աննա Արևշատյանի «Բարի լույս» արտհաուզ ֆիլմի դիտմանը և լուսանկարել մարդկանց էմոցիաները, ովքեր վերապրել են մութուցուրտ տարիները:

90-ականնների մասին պատմություններն իմ տարիքակիցները, այսինքն այն մարդիկ, որոնք ծնվել են այդ տարիներին և մեծ հաշվով ոչինչ չեն հիշում, հիմնականում լսել են բակային խոսակցություններից կամ հեռուստատեսային պատմություններից: Չկար որևէ ամբողջական ֆիլմ կամ տպագիր որևէ նյութ, որից հնարավոր կլիներ ամբողջական տեղեկատվություն ստանալ: Հարկավոր էր էղած կցկտուր ինֆորմացիան հավաքել, հետո ֆիլտրել, որ ինչ որ բան դուրս գա:

Ավադույթը խախտեց Աննա Արևշատյանը «Բարի լույս» արտահուսով: Ֆիլմը ներկայի ու 90-ականների զուգահեռ մի պատմություն է: Իրար զուգահեռ գնում են գլխավոր հերոսի մանկությունն ու ներկա կյանքը: Սոցիալական առումով դրանք քիչ են տարբերվում իրարից: Ֆիլմը թող վերլուծեն և գնահատեն կինոգետները:

Դիտումն ու քննարկումն էլ կազմակերպվել էր Полуночник ակումբում: Այնտեղ հավաքվում են  ամերկյան Muskie կրթական ծրագրի շրջանավարտները: Միջին տարիքը՝ 35: Այսինքն ֆիլմի դիտմանը եկել էին մարդիկ, որոնք սեփական մաշկի վրա են զգացել 90-ականների ողջ դառնությունը: Ինձ մնում էր միայն լուսանկարչական սարքը ձեռքիս հետևել նրանց ռեակցիային: Հետաքրքիր էր կողքից նայել այն մարդկանց էմոցիաներին, որոնք բացի ֆիլմի ստեղծած հուզական ֆոնից, ունեն հիշողություններ յուրաքանչյուր sequens-ի հետ կապված: Վեր են թռնում այնպիսի տեսարանների ժամանակ, որոնք գոնե իմ տարիքի մարդու համար անհասկանալի են:

Ակումբի հիմնադիր Արամ Կարապետյանն անկեղծացավ, որ իրենց սերնդակիցներից քչերը, կամ ավելի ճիշտ, ոչ ոք, չէր համարձակվի ձեռք տալ այս թեմային: Այս թեման տաբու է և վերջ: Հիշողության անկյունում տեղավորած ամոթի մի կետ, որն ամեն անգամ ռեստարտ անելուց հետո դժվար է լինում ուշքի գալը: Ռեժիսորն ընդգծեց, որ դրվագները վերցված են իր մանկությունից, դետալ առ դետալ: Ինքն էլ այդ տարիներին մոտ տասը տարեկան է եղել:

Ֆիլմի ավարտից հետո բուռն քննարկում չեղավ: Պատճառը երևի Արամի նշած տաբուն էր: Ոչ ոք չէր ցանկանում շատ խոսել:

Գրել կարծիք