Ինչպես են ավիաընկերությունները նեղություն պատճառում ուղևորներին

Ինչպես են ավիաընկերությունները նեղություն պատճառում ուղևորներին

Ուղևորները հերիք չէ, որ պետք է հաղթահարեն թռիչքի անհանգստությունը, պետք է նաև հանդուրժեն ավիաընկերության աշխատակիցների կամայականությունները:

Օդանավով թռիչքը իրականում բարդ գործ է: Ուղևորները նախ ստիպված են հաղթահարել խցանումները օդակայան հասնելու համար, ժամերով սպասել հետաձգված չվերթներին… Եվ սա ամենը չէ: Ավիաընկերություններն իրենց հերթին են բարդացնում ուղևորների կյանքը:

Ավիաընկերության աշխատակիցների անակնկալը

Ավիաընկերությունների աշխատակիցները կարող են անձնական նպատակներով, նույնիսկ արձակուրդի գնալիս թռչել իրենց ավիաընկերության օդանավով: Այդ դեպքերում` հաճախ նախապես տոմսեր գնած ուղևորները ստիպված են լինում ազատել իրենց նստատեղը ավիաընկերության աշխատակցի համար և թռչել մեկ այլ չվերթով:

Ավիաընկերությունները հաճախ ստեղծում են բարդություններ երեխաներով ծնողների համար

Շատերը լսել են, որ հաճախ օդանավի սրահում պարզվում է, որ ծնողների և երեխաների նստատեղերը ոչ թե կողք-կողքի են, այլ միմյանցից հեռու: Մի հայտնի երգչուհու հետ էլ հետաքրքիր դեպք էր պատահել: Երբ մոտեցել է մի քանի շարք հեռու գտնվող իր երեխայի նստատեղին, որպեսզի ստուգի ամրագոտին, անձնակազմից մի աշխատակից բարկացել է և պնդել, որ երգչուհուն վտարեն օդանավից:

Ավիաընկերությունները դիտողություն են անում ուղևորին հագուստի պատճառով

Ամերիկյան ավիաընկերությունները հաճախ չեն թույլատրում ուղևորին մտնի օդանավ, երբ չեն հավանում նրա հագուկապը: Օրինակ, Spirit irlines-ը մի ուղևորի խնդրել էր դուրս գալ օդանավից նախքան թռիչքը այն պատճառով, որ երիտասարդը  իր տաբատը չի բարձրացրել մինչև պորտ:



Ավիաընկերությունները ստեղծում են հերթերի կուտակումներ

Օդակայանները հաճախ խնայում են իրենց միջոցները` քիչ աշխատակիցներ վարձելու միջոցով: Միտումը նկատվում է աշխարհի բոլոր օդանավակայաններում: Եվ հենց այդ պատճառով գրանցման ամենաթեժ փուլում, հերթերի ժամանակ ուղևորներին սպասարկում է ընդմաենը 2 աշխատակից, որոնք չեն հասցնում սպասարկել ժամանակին:

Ավիաընկերություններն առաջարկում են ամենաանհարման չվերթների ժամերը

Օրինակ, Երևանից – Փարիզ թռչելիս ուղևորները ստիպված են լինում տարանցիկ երկների օդակայաններում ժամերով սպասել: Այդ կերպ ավիաընկերությունները կարծես հուշում են ուղևորին` թե հարգում ես քո ես-ը, օգտվիր միայն ուղիղ չվերթներից, ավելի թանկ է, իհարկե, բայց ավելի հարմար:

Ավիաընկերության աշխատակիցը կարող է շատ կոպիտ վարվել ուղևորի հետ

Վերջերս United Airlines-ը սկանդալային պատմության կիզակետում էր: Ավիաընկերության օդանավում Դևիդ Դաո անունով մի բժշկի դաժանաբար ծեծի են ենթարկել: Բանն այն է, որ ավիաընկերությունը իր 4 աշխատակիցների համար պետք է տեղ ազատեր: Երբ փորձել են օդանավից դուրս հանել 4 ուղևորի, նրանց մեջ է եղել նաև բժիշկը, որին հիվանդները սպասում էին: Այդ պատճառով նա ուղղակի չէր կարող հետաձգել թռիչքը: Երբ հրաժարվել է լքել օդանավը, ավիաընկերության աշխատակցիները սկսել են ծեծով դուրս հանել նրան: Տեսագրությունն անմիջապես հայտնվել է համացանցում: Սկսվել է դատական վարույթ, որի արդյունքում United Airlines-ը մեծ փողեր է կորցնելու:

Գրել կարծիք