Կինը նետել է «հաջողության մանրադրամը», որից հետո օդակայանում արտակարգ դրություն է հայտարարվել

Կինը նետել է «հաջողության մանրադրամը», որից հետո օդակայանում արտակարգ դրություն է հայտարարվել

Բարեհաջող թռիչքի համար օդ նետված 1.7 յուանը (£ 0,20 / $ 0.25) կարող էր դառնալ մեծ ողբերգության պատճառ:

80-ամյա կինը, որ աղջկա ու փեսայի հետ ճանապարհորդում էր China Southern Airlines-ով, որոշում է օդ բարձրանալուց առաջ մանրադրամներ նետել՝ անվտանգ ուղևորության համար:

Հենց այդ մետաղադրամներն էլ պատճառ են դառնում, որ Շանհայի միջազգային օդակայանում տագնապ հայտարարվի: Օդ բարձրանալիս ինքնաթիռը սկսել է լվացքի մեքենայի նման թափահարվել: Օդանավը հարկադրված վայրէջք է կատարել: Թռիչքը հետաձգվել է: 150 ուղևորներին խնդրել են լքել ինքնաթիռը, քանի որ օդանավի շարժիչը խափանվել է:

Պարզվում է՝ շարժիչի աշխատանքը խափանել են այն նույն մետաղադրամները, որոնք տատիկը, ըստ բուդդայական ավանդույթի, օդ է նետել, ի նշան հաջողության ու անվտանգության, և որոնք հայտնվել են օդանավի շարժիչում:


Կարդացեք նաև. 


Շարժիչը մաքրելուց հետո՝ ինքնաթիռն օդ է բարձրացել: Ավիաընկերությունը կոչ է արել ուղևորներին պահպանել անվտանգության կանոնները, խուսափել նման վարքագծից, որը կարող էր վտանգել ուղևորների կյանքը:

Ահա այսպիսի պատմություն: Բարեհաջող թռիչքի համար օդ նետված 1.7 յուանը (£ 0,20 / $ 0.25) կարող էր դռնալ մեծ ողբերգություն պատճառ:

Հ.Գ. Ուղևորներից մեկը սոցցանցում գրել էր. «Տատիկ, սա ցանկությունների աղբյուրը չէ»:

BBC 

Գրել կարծիք