[Apple news] Կարմիր iPhone, նոր ipad և հավելված՝ մոբայլ մոնտաժի համար

[Apple news] Կարմիր iPhone, նոր ipad և հավելված՝ մոբայլ մոնտաժի համար

Apple-ի կարմիր iphone-նն ու Բոնոյի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը, նոր ipad-ն ու appstore-ի մոնտաժային նոր հավելվածը. պատմում ենք խնձորային նորությունների մասին մանրամասն:

Օրեր առաջ խնձորային տեխնոհսկան ներկայացավ կարմիր գույնի iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններով: Կրակոտ կարմիրը օգտատերերի շրջանում մեծ իրարանցում առաջացրեց՝ քննարկումերի առանցքում մեկ հարց էր՝ ինչով է այն տարբերվում իր սերնդակիցներից:

Կարմիր (PRODUCT) RED Special Edition  iPhone 7-ը թողարկվել է ի պաշտպանություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի RED ծրագրին: Այս տարբերակում բացի գույնից ոչինչ չի փոխվել, տեխնիկական հնարավորությունները նույնն են: Սմարթֆոններն ունեն ալ կարմիր կափարիչ, առջևի հատվածը սպիտակ է: Ներկայացված են միայն 128 կամ 256 ԳԲ տարբերակներով:

Այս կերպ ընկերությունը նշում է իր գործակցության 10 տարին RED հիմնադրամի հետ, որը պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ:  Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է հիմնադրամին՝ որպես բարեգործություն: Ակնկալվում է, որ նվիրաբերությունը կկազմի 130 միլիոն դոլար:

 «Արդեն 10 տարի մենք աջակցում ենք RED նախագծին, պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: Այդ ծրագրի շրջանակում անցկացվում են խորհրդակցություններ, հետազոտություններ, ինչպես նաև տարածվում են դեղամիջոցներ, որոնք թույլ են տալիս հղիության ընթացքում կանխարգելել մորից երեխային վարակի տարածումը», – նշել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը:

RED նախագիծը հիմնադրվել է U2 խմբի մենակատար Բոնոն: Կարմիր iPhone-ները շուկայում են  մարտի 24-ից ՝ 749 դոլար արժեքով:

iPhone SE

Նոր գունային լուծումից բացի Apple-ը թարմացվել է նաև iPhone SE-ն: Նախկին 16 և 64 ԳԲ հիշողությամբ բացի այն ունի արդեն 32 և 128 ԳԲ հիշողությամբ տարբերակներ:

Նոր iPad

Տեխնո հսկան թողարկել է նաև 9,7 դյույմ էկրանով նոր iPad: Այն աշխատում է A9 պրոցեսորով և ներկայացված է մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն տարբերակներով:  Թարմացվել է նաև iPad mini-ն, այն ունի նաև 128 ԳԲ հիշողությամբ տարբերակ:

Նոր հավելված

 

Ապրիլից App Store-ում կլինի նոր ավճար Clips հավելվածը՝ նախատեսված մոբայլ մոնտաժի համար:  Հավելվածը թույլ է տալիս սմարթֆոնից կամ պլանշետից լիարժեք մոնտաժ անել՝ միացնել, կտրել վիդեոներ: Հավելվածն ունի աուդիո ֆայլերի բազա, որտեղից կարելի է երաժշտություն ընտրել տեսահոլովակ պատրաստելու համար:

Գրել կարծիք