Կյանքը ցիլինդրում․ ինչու է իսպանացի ճարտարապետը հաստատվել ցեմենտի գործարանում

Կյանքը ցիլինդրում․ ինչու է իսպանացի ճարտարապետը հաստատվել ցեմենտի գործարանում

Այն մասին, թե ինչպես կարելի է նոր շունչ ու իմաստ հաղորդել լքված շինություններին: Օրինակ Բարսելոնայի արդյունաբերական տարածքում լքված գործարանը Ռիկարդո Բոֆիլը վերածում է բնակելի տարածքի:

1973 թվականին 34-ամյա իսպանացի ճարտարապետ Ռիկարդո Բոֆիլը գնաց Բարսելոնայի արևմտյան ծայրամասի արդյունաբերական տարածք։ Նա առաջիկայում պետք է այնտեղ նախագծեր բնակության վայր` ապագա մոդուլային բնակելի համալիր Walden-7-ը՝ կորնթարդ ճակատամասով։ Բոֆիլը տեսավ լքված ցեմենտի գործարանը․ ցեմենտով և մանրախճով լցված 30 հսկայական նկուղներ, կիսաքանդ շինություններ և անցուղիներ, 4 կիլոմետրանոց թունելներ և 105 մետր բարձրությամբ խողովակ։

Ճարտարապետը որոշեց, որ այստեղ կարող է ոչ միայն կառուցել էժան բնակավայր, այլև գրասենյակ և բնակարաններ։ Բոֆիլին գրավեց շենքի ձևի (ցեմենտի գործարանի կորպուսի) և մտածված գաղափարների միջև ճեղքը։

La Fabrica նախագծի շինարարներն սկզբից քանդեցին այն շինությունները, որոնք ավերվել էին կամ նախագծի գաղափարներին չէին համապատասխանում։ Պահպանված 6 ճակատամասերը Բոֆիլը  վերցրեց Taller de Arquitectura ճարտարապետական բյուրոյի գրասենյակի համար, չորսում իր հյուրերի համար սենյակներ կառուցեց։ Դժվարություններ էին առաջանում բետոնային ցիլինդրները դարերով մնացած ցեմենտի փոշուց մաքրելու համար։ Ճակատամասերը բաժանեցին աստիճանների, որոնք կապվում էին միմյանց հետ պարուրաձև աստիճաններով, այնտեղ գոթական ոճով ձգված պատուհաններ բացեցին։

Ամենամեծ շենքը վերածվեց «տաճարի» (La Catedral)․ այդպես են անվանում ընդարձակ բաց տարածության տարածությունը տասը մետրանոց առաստաղով, որտեղ անցկացվում են խաղադրույքներ, համերգներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ։ «Տաճարի» վերևում ընդարձակ երկակի Բոֆիլի նստավայրն է հսկայական կամարաձև պատուհանով։

Բոլոր կառույցները միացված են ստորգետնյա թունելներով․ «գրասենյակային» սիլոսից հեշտությամբ կարելի է հասնել «հյուրասենյակ»։ Այս թունելները նույնպես նորոգվել են և օգտագործվում են ճարտարապետական վարպետության կարիքներից ելնելով․ այնտեղ պահվում են տպարանը, պահեստանոցը, տարածքը, որտեղ մակետներ են պատրաստում։ 105 մետրանոց խողողովակը ամուր չէր և այն կարճացրին։ Հիմա այս խողովակի հիմքում  գործում է կատալոնական խոհանոցի ռեստորանը:

Գործարանի 1970-ականների նկարներում և մոտակայքում չկար ոչ մի ծառ, միայն խճաքարեր էին։ Շինարարությանը զուգահեռ Բոֆիլի աշխատողները կանաչապատեցին տարածքը։

Բոֆիլն իր նախագիծն սկսել էր դեռ գեներալ Ֆրանկոյի օրոք։ Տարների ընթացքում հողամասը կերպարանափոխվեց և հիմա այգի է հիշեցնում․ աճել են տարատեսակ ծառեր։  Պատերը պատված են բույսերով և կառույցը նման է միջնադարյան պալատի կամ տաճարի հետ։

Forbes

Գրել կարծիք