5 ամենակործանիչ զենքերն աշխարհում

5 ամենակործանիչ զենքերն աշխարհում

Ականակիր, որի առաջացրած ալիքները երկնաքերի չափերի են, հրթիռ, որն ունակ է ոչնչացնել Վաշինգտոնն իր արվարձաններով, նաև բոլոր ռումբերի «մաման» ու «պապան»:

 Քիմիական և կենսաբանական զենք

«Քիմիական զենք» հասկացությունը շատ բազմանշանակ է արցունքաբեր գազը, որն օգտագործվում է գրեթե միշտ ու ամեն տեղ, նույնպես քիմիական զենք է: Մենք խոսում ենք զանգվածային ոչնչացման զենքերի մասին: ԽՍՀՄ-ի անկման և Սառը պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում կուտակվել էր քիմիական զենքի հսկայական քանակություն, համապատասխանաբար 40 հազար և 31500 տոննա: Հիմնականում դրանք ներկայացված էին ավիառումբերի տեսքով, որոնք պարունակում էին այնպիսի թույներ, ինչպիսիք են V գազերը, զարինը, զոմանը, իպրիտը, լյուիզիտը և ֆոսգենը: 1997 թվականին գործածության մեջ մտավ քիմիական զենք կիրառելու արգելքը և երկրները ակտիվորեն սկսեցին ոչնչացնել կուտակված պաշարները: Երկու գերտերությունները ոչնչացրել են թունավոր արսենալի գրեթե 80 տոկոսը, սակայն կան տվյալները, որ քիմիական զենք ունեցող և ոչ մի պետություն ամբողջությամբ չի զինաթափվել:

Գրել կարծիք