Երիտասարդ մաշկ և գեղեցիկ արտաքին․ վերջին սերնդի սարքավորումները՝ Ավանտայում

Երիտասարդ մաշկ և գեղեցիկ արտաքին․ վերջին սերնդի սարքավորումները՝ Ավանտայում

AVANTA նորարարական բժշկության կենտրոնում տեղի ունեցավ YOUNG AND BEAUTIFUL խորագրով միջոցառումը։ Երեկույթի ընթացքում հյուրերը ծանոթացան էսթետիկ բժշկության վերջին ձեռքբերումներին:

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը համալրվել է Ֆոտոնա և Վիվաչե ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով, որոնք էսթետիկ  բժշկության ոլորտում լավագույնն են։ Դրանք հնարավորություն են տալիս երիտասարդացնել մաշկը։

Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ, համահիմնադիր Լիլիթ Թումանյանը

Առանց տհաճ զգացողությունների և ընդամենը մի քանի ժամ վերականգնվելու համար․ 36 ոսկեզօծ բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման գլխիկը 0,8-4.5 մմ խորությամբ մտնում է մաշկի մեջ և լուսարձակում ռադիոֆրակցիոն ալիքներ։ Դրանք խթանում են կոլագենի և էլաստինի սինթեզը, երիտասարդացնում են մաշկը: Պրոցեդուրան հարկավոր է կրկնել 4 անգամ՝ ամիսը մեկ անգամ:

Avanta բժշկական կլինիկաների ցանցի տնօրեն, Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բ.գ.թ., դոցենտ Կարեն Լևոնի Գրիգորյանը։

HIFU

Ուլտրաձայնային տեխնոլոգիայի միջոցով ձգում է մաշկը․ կախված ունքերը, բերանի անկյունների կախվածությունը բարձացվում են։ Արդյունքը նկատելի է միանգամից և պահպանվում է երկար ժամանակ։ 

Fotona 4D սարքավորում

Դեմքի մաշկի երիտասարդացման բացարձակ արդյունավետ չորս հաջորդական լազերային պրոցեդուրաների շղթա է։ Intraoral lifting-ը ջերմային ազդեցության շնորհիվ բերանի խոռոչից կրճատում է այտերի ներքին խորը շրջանները: Frac 3 տեխնոլոգիական նորամուծության շնորհիվ մաշկի մեջ մանր սյունաձև վնասվածքներ է առաջացնում, մաշկը սկսում է վերականգնվել և թարմանալ։ Շնորհիվ շրջապատող առողջ հյուսվածքների՝ վերականգնումը իրականանում է շատ արագ։ Piano-ն խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը,  LightPell-ը իրականացնում է սառը և թեթև պիլինգ:

Ավանտայի ընթացիկ և ապագա ծրագրերը

Բժշկական կենտրոնի նպատակն է դառնալ տարաշրջանային կենտրոն։ Մեթոդապես զարգացնում են բժշկական տուրիզմը։ Բուժական ու մասնավորապես ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանի համար գերակա ճյուղ են դարձնում։ Վերջերս իրենց մոտ էր Հոլիվուդի հայտնի դերասան, ավելի քան 40 ֆիլմերում նկարահանված Ալեքսանդր Լիբը։ Մինչև Հայաստան գալը Ալեքսանդր Լիբը խուսափում էր ժպտալուց: Հոլվիուդյան բլոքբաստեր «Տրասֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմում խաղացած դերասանին ամերիկացի ստոմատոլոգները հուսահատության շեմին էին հասցրել:

Ավանտան պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ ստոմատոլոգիայի բնագավառում ընդհանուր անզգայացման մեթոդը կիրառելի դարձնելու համար։ 

Ընդհանուր անզգայացումը հաճախ օգտագործվում է վիրաբուժական ստոմատոլոգիայում․

  • երբ անհրաժեշտ է կատարել բարդ երկարատև միջամտություն
  • այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ալերգիկ ռեակցիա տեղային անեստետիկների նկատմամբ
  • հոգե-էմոցիոնալ խանգարումներով հիվանդների մոտ
Ակակի Ցիլոսան, Ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր

Ավանտայի YOUNG AND BEAUTIFUL խորագրով միջոցառմանը ներկա էր աշխարհի առաջատար վիրաբույժ, ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Ցիլոսանը։ Նա առաջին անգամ Հայաստան էր եկել 2015-ին՝ «Ավանտա» բժշկական կենտրոնների ցանցի հատուկ հրավերով։ Կատարել է երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը, որը նույնիսկ Եվրոպական շատ երկրներում չի կատարվում։ 

AVANTA

Գրել կարծիք