Մարզաձեւ, որ ԱՄՆ-ում դարձել է շոու, արդյունաբերություն և ենթակառուցվածք. 10 փաստ բասկետբոլի մասին

Մարզաձեւ, որ ԱՄՆ-ում դարձել է շոու, արդյունաբերություն և ենթակառուցվածք. 10 փաստ բասկետբոլի մասին

Գրիգոր Ավետիսյանի շարքն ամենապոպուլյար սպորտաձևերի ամենաանհայտ փաստերի մասին

ԱՄՆ-ում հիմնված այս մարզաձեւը երբեք չի կորցնում իր փայլն ու դիտարժանությունը, քանի որ բասկետբոլին ուշադրություն են դարձնում եւ տեղ են տալիս պետական մակարդակով: Դպրոցներում սա պարտադիր առարկա է: Ամերիկացիների համար բասկետբոլն ազգային արժեք է, մարզաձեւ, որը հարստացնում է երկիրը, բերում զբոսաշրջիկների: newmag-ը շարունակում է իր հոդվածների շարքը, որտեղ ներկայացնում է մասսայական մարզաձեւերի մասին ամենահետաքրքիր ու զարմանալի փաստերը:

1. Առաջին անգամ բասկետբոլ խաղացել են 1892 թվականին` ներկայիս խաղահրապարակի կեսի չափ տարածքում: Քանի որ խաղացողներն անփորձ էին, խաղի ընթացքում ընդամենը մեկ միավոր է վաստակվել:

 

2. Մինչեւ 1929 թվականը բասկետբոլ խաղում էին ֆուտբոլի գնդակով: Բասկետբոլիստներն ածուխ էին քսում ձեռքերին, որպեսզի գնդակը չսայթաքեր:


Մարզաշխարհից կարդացեք նաև


3. 2010/11 թվականների մրցաշրջանում «Քլիվլենդ Կավալյերս» ակումբը սահմանել է NBA-ի հակառեկորդ` պարտվելով ասոցացիայի կանոնավոր առաջնության 26 խաղում անընդմեջ:

4. Պատմության ամենաջախջախիչ հաշվով հաղթանակը եղել է 1991 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ «Քլիվլենդ Կավալյերսը» 148-80 հաշվով հաղթել է «Մայամի Հիթին»:


Հայկական մարզաշխարհի մասին


 

5. Կոբի Բրայանտը եղել է ամենաերիտասարդ բասկետբոլիստը, որը հանդես է եկել NBA-ում: «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդն իր նորամուտի խաղն անցկացրել է 18 տարեկան 6 ամսականում:

6. NBA-ի բոլոր ակումբների մարզահագուստն արտադրում է բացառապես Adidas-ը:

7. NBA-ի խաղահրապարակների հատակները պատրաստվում են բացառապես թխկու փայտից:  Բացի այն, որ այն ամուր է, նաեւ ճկուն է եւ բասկետբոլիստներին օգնում է ավելի լավ ցատկել:


Բացառիկ հարցազրույցներ


8. NBA-ի պատմության ամենաերկար խաղը գրանցվել է 1951 թվականի հունվարի 6-ին: «Ինդիանապոլիս Օլիմպիանսը» «Սակրոմենտո Քինգսին» հաղթել է 6 օվերթայումում` 75-73 հաշվով:

9. NBA-ի բասկետբոլիստները մեկ խաղի ընթացքում վազում են նվազագույնը 4 կմ:

10. Բասկետբոլի շորտերը շատ կարճ են եղել մինչեւ այն պահը, երբ Մայքլ Ջորդանը խնդրել է արտադրել ավելի երկարները: Բասկետբոլի լեգենդն այդ խնդրանքով հանդես եկավ 1984-ին:

Գրել կարծիք