6 խորհուրդ, որոնք կօգնեն կողմնորոշվել գոտու և կոշիկի ընտրության հարցում

6 խորհուրդ, որոնք կօգնեն կողմնորոշվել գոտու և կոշիկի ընտրության հարցում

Գոտու և կոշիկի համադրությունը շատ բան է ասում տղամարդու մասին: Ահա 6 կանոն, որ կօգնի լինել ավելի էլեգանտ ու մոդայիկ:

Համաձայն դասական օրենքի, գոտու գույնը պետք է համապատասխանի կոշիկի գույնին: Այսինքն, եթե դուք սև կոշիկներով եք, գոտին նույնպես պետք է սև լինի:

Եթե զամշե կոշիկներով եք, ցանկալի է, որպեսզի գոտին նույնպես զամշից լինի, բայց պարտադիր չէ,  եթե գոտու և կոշիկի գույները նույնն են:

Երբեմն խորհուրդ են տալիս, որ գոտու երկաթի գույնը համապատասխանի ճարմանդի և ժամացույցի գույնին.: Սակայն, սա նույնպես պարտադիր պայման չէ:

Կան որոշակի բացառություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Անգլիական Սև օքսֆորդների (Newmag խմբ. – կոշիկի տեսակ) հետ կապեք բարակ և էլեգանտ գոտի: Եթե  աշխատանքային կոշիկներով եք՝ կապեք  կոշտ կաշվից լայն գոտի:Ինչպես և ցանկացած այլ աքսեսուար, գոտին չպետք է տարբերվող կամ անհամապատասխան լինի:

Ամենօրյա տարբեր գույներով գոտիների դեպքում բարդ է համապատասխան կոշիկ ընտրելը: Բավական է, որ դրանք համապատասխանեն տաբատներին:

Գոտու երկաթը ցուցադրաբար ցույց մի տվեք. Ոչ ոքի հետաքրքիր չէ, թե այն ինչ մոդել է:

Աղբյուրը 

Գրել կարծիք