[Bloomberg] Հոռետեսության գիդը․ Ինչի՞ց պետք է վախենալ առաջիկա 10 տարում

[Bloomberg] Հոռետեսության գիդը․ Ինչի՞ց պետք է վախենալ առաջիկա 10 տարում

Bloomberg-ը ներկայացրել է «հոռետեսության գիդ»-ը` մինչև 2028-ը: Պուտինը հեռանում է նախագահի պաշտոնից

Bloomberg-ը «Հոռետեսության գիդը» հրապարակում է ամեն տարի` ներկայացնելով ամենատհաճ իրադարձությունները, որոնք կարող են իրականանալ մոտ ապագայում: Այս անգամ հաշվարկը 10 տարվա համար է: Եթե հակիրճ` Թրամփը կվերընտրվի, ֆեյքերը կոչնչացնեն ֆեյսբուքը, Ճապոնիան միջուկային զենք կստանա, Եվրոպայում թոշակառուները կհաղթեն երիտասարդներին, Պուտինն էլ կհեռանա նախագահի պաշտոնից:

Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը։

Սպիտակ տան հարկային ռեֆորմը կհանգեցնի բուռն տնտեսական աճի, հետաքննությունը`ընտրություններին ռդ միջամտության գործով, արդյունք չի տա: Թրամփը չնչին տարբերությամն կվերընտրվի երկրորդ ժամկետում և կկատարի բժկական ապահովագրության համակարգը հետաձգելու խոստումը, բայց այլընտրանք չի կարողանա առաջարկել: Կսկսվի ճգնաժամ, իսկ 2024-ի նոր ընտրություններում կհաղթի Ջիմմի Քիմմելը: Եվս 4 տարի անց Հանրապետականներն ու Դեմոկրատները  վերջնականապես կլուծարվեն, ընտրություններին կմասնակցի չորս թեկնածու, և նրանցից ոչ ոք չի ստանա հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայներ: Սպասվում է խոշոր քաղաքական ճգնաժամ:

Ֆեյսբուքը կպարտվի ֆեյքերի դեմ պայքարում։

Շատ երկրներ կհետևեն ՌԴ օրինակին և կստեղծեն թրոլ անելու սեփական գործարաններ: Թվիթերի թրաֆիքի կեսը կլինեն բոտերը, ֆեյք նորություններ տարածող էջերը:  Խոշոր հաքերային հարձակումից հետո ձայնային օգնականները  օգտատերերին խորհուրդ են տալու քվեարկել Թրամփի օգտին:  Մարդիկ չեն կարողանա տարբերել ճիշտը ստից, թվիթերն ու ֆեյսբուքը կդադարեն գոյություն ունենալ այսօրվա տեսքով: Թրամփի թագադրման ֆեյք վիդեոյի պատճառով ռուսաստանցիների կեսը մինչև 2028-ը վստահ կլինի, թե նա ցմահ նախագահ է դարձել:  


Կարդացեք նաև․


Բիթքոյնը կփոխարինի բանկերին։

Բիթքոյնի արժեքը 2018-ին կդառնա 40 հազար դոլար: 2021-ին 100 հազար դոլարի կհասնի, բիթքոյնի կանցնեն Հունաստանը և աֆրիկյան որոշ երկրներ: Բանկային համակարգը 2028-ին այժմյան տեսքով գոյություն չի ունենա, իսկ խոշորագույն օնլայն սերվերները կանցնեն բիթքոյնի, որի արժեքը կգերազանցի միլիոն դոլարը:

Կիմ Չեն Ինը կմահանա։

Հյուսիսային Կորեան կարձակի հրթիռ, որն օվկիանոս կընկնի ԱՄՆ արևելյան ափից 20 կմ հեռավորության վրա: Ճգնաժամը չխորացնելու համար Թրամփը կորոշի չպատասխանել: 2019-ին Կիմ Չեն Ինը կմահանա սրտի կաթվածից, իսկ նոր կառավարությունը կորոշի հրաժարվել միջուկային ծրագրից: Չինաստանը կամրապնդի բարեկամությունը ԱՄՆ հետ և Թրամփի թողտվությամբ կվերադարձնի Թայվանը: Այդ ֆոնի վրա Ճապոնիան կսկսի աշխատել միջուկային զենքի վրա և մինչև 2028-ը կդառնա միջուկային գերտերություն:  

Սոցիալիստները Մեծ Բրիտանիայում կզավթեն իշխանությունը։

Թերեզա Մեյը բրեքզիթը կձախողի ու հրաժեշտ կտա վարչապետի աթոռին: Նրան կփոխարինի լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը: Կրթությունը կդառնա անվճար, Կորբինի ռեֆորմները կդառնան չափազանց պոպուլյար, բայց` շատ ծախսատար:

Թոշակառուները կփլուզեն Եվրոպան։

Եվրոպան ծերանում է, իսկ տարեցների սերունդը քվեարկում է պահպանողական կուսակցությունների օգտին, որոնք շրջանները փոքրացնելու կողմնակից են: Բելգիան կբաժանվի երեք մասի, Կատալոնիան ու Շոտլանդիան անկախություն ձեռք կբերեն: Ֆրանսիայում ևս, ինչպես Մեծ Բրիտանիայում, իշխանության կգան սոցիալիստները: Եվրոպացի երիտասարդների 50 տոկոսը անգործ կլինի:

Չինաստանը կծավալի խոշոր առեվտրային պատերազմ

Կլիմայի փոփոխության հետևանքով Չինաստանի գետերը կսկսեն ցամաքել: Չինաստանն առևտրային սանկցիաներ կկիրառի այն երկրների դեմ, որոնք, Պեկինի կարծիքով, մեծ վնաս են հասցրել շրջակա միջավայրին, (նաև ԱՄՆ և ՌԴ-ն):  

Էլեկտրամեքենաների շնորհիվ կթոթափենք կախվածությունը նավթից

Էլեկտրամեքենաների մարտկոցները 2018-ին կդառնան չափազանց արդյունավետ, էլեկտրամոբիլները` պոպուլյար, ինչի հետևանքով նավթի արդյունահանումը կկրճատվի: ԱՄՆ և Ճապոնիայի տնտեսությունները 2021-ին ցնցման մեջ կընկնեն` սովորական մեքենաների պահանջարկի կտրուկ անկման պատճառով: ՌԴ նավթային գործարաններում ցույցեր կսկսվեն, Պուտինը կհեռանա նախագահի պաշտոնից` իր փոխարեն թողնելով ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլլինիային: Պուտինը 2028-ին ամբողջությամբ կանհետանա հասարակական կյանքից, իսկ Նաբիուլլինան երկիրը դժվարությամբ կփրկի փլուզումից:  

BLOOMBERG

Գրել կարծիք