Բուքերյան մրցանակի ժյուրին հրապարակել է 2017-ին մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

Բուքերյան մրցանակի ժյուրին հրապարակել է 2017-ին մրցանակի հավակնորդների կարճ ցանկը

Հրապարակվել է Բուքերյան գրական մրցանակի շորթ-լիսթը: Առաջարկում ենք ծանոթանալ, թե ովքեր են պայքարելու Նոբելյանից հետո կարևորությամբ երկրորդ գրական մրցանակին:

Գրականության ոլորտում տրվող Միջազգային Բուքերյան մրցույթի կայքում հրապարկվել է 2017 թվականին Միջազգային Բուքեր մրցանակի հավակնորդ 6 գրքերի հեղինակների անունները։ Ահա, նրանք.

Ֆրանսիացի գրող և թարգմանիչ Մաթիաս Էնարը «Compass» վեպով, ով 2015-ին այս գրքի համար ներկայացվել  է Հոնկուրյան մրցանականի։ Գրքում հեղինակը «փորձում է ազատել արևելքի ընկալումը արևմտյան կլիշայից»։

Հրեա հեղինակ Դավիթ Գրոսմանը «A Horse Walks Into a Bar» գիրքը։

Նորվեգիական արձակի վարպետ Ռոյ Յակոբսենը «The Unseen» ստեղծագործությամբ, որտեղ պատմվում է 20-րդ դարի սկզբում Նորվեգայի հեռավոր կղզում կատարվող իրադարձությունների մասին։

Դանիացի գրող Դորտի Նորսը «Mirror, Shoulder, Signal» գիրքը ժամանակակից Կոպենհագենի մասին։

Ես մեկ արձակ Իսրայելից Ամոս Օզին իր «Judas» վեպով։ Նրա վեպը ընթերցողին տանում է 1959 թվականի Իսրայել։

Արգենտինացի գրող Սամանտա Շվեբլինը «Fever Dream» գրքով։

Հիշեցնենք, որ միջազգային Բուքերյան մրցանակը սահմանվել է 2004 թվականին՝ լրացնելով արդեն գոյություն ունեցող Բուքերյանին։ Մինչև 2015 թվականը մրցանակը տրվել է 2 տարին մեկը, իսկ անցած տարի «Միջազգային բուքերին» որոշեցին ամեն տարի։ Հաղթող կարող է դառնալ ցանկած հեղինակը, որի գիրքը թարգմանել են անգլերեն և այն հասանելի է լայն վաճառքի համար։ Այս տարվա հաղթողին կհայտարարեն հունիսի   14-ին Լոնդոնում՝ Վիկտորիա և Ալբերտ թանգարանում՝ տոնական ճաշի ժամանակ, մրցանակը 50 հազար ֆունտ ստեռլինգ է, որը կկիսվի հեղինակի և թարգմանչի միջև։ Shortlist-ում հայտնված մնացած հեղինակները և թարգմանիչները կստանան 1000 ֆունտ ստեռլինգ։

Գրել կարծիք