Որքան արժեն բրեկետները և 3 քայլ, որ պետք է անել դրանք կրելուց առաջ

Որքան արժեն բրեկետները և 3 քայլ, որ պետք է անել դրանք կրելուց առաջ

Նախքան բրեկետներ կրելը պետք է 3 պարտադիր գործողություն իրականացնել՝ պլոմբել ատամները, ծնոտի ռենտգեն հետազոտություն անել՝ օրթոպանտոմոգրամմա, և ատամնաբույժի  ցուցմաmբ հեռացնել ավելորդ ու խանգարող ատամները:  

Եթե  ստոմատոլոգիական ծառայությունները ներառված են Ձեր առողջապահական ապահովագրության ծածկույթում , ապա կարող եք ատամների պլոմբավորումը  իրականացնել հենց նրանց միջոցով:  Օրթոպանտոմոգրամման ամենակարևոր հետազոտություններից մեկն է, առանց որի չի կարելի գնալ ատամնաբույժի մոտ և քննարկել բրեկետններ դնելու հարցը:

Այս հետազոտության համար ապահավագրականները սովորաբար չեն փոխհատուցում: Ծնոտի ռենտգեն հետազոտությամբ այցելեք մի քանի ատամնաբույժի: Նրանցից յուրաքանչյուրը  խնդրի լուծման իր տարբերակը կառաջարկի, դուք էլ  ընտրության հնարավորություն կունենաք: Քանի որ բրեկետներ դնելուց հետո մոտավորապես մեկ տարի անընդհատ պետք է  այցելեք ատամնաբուժարան, ավելի հարմար կլինի, եթե այն ձեր աշխատավայրի կամ տան մոտակայքում լինի:

Բրեկետներ  դնելու վերջին  նախապատրաստական փուլը  խանգարող ատամների հեռացումն է: Հաճախ,  տգեղ ատամնաշար ունենալու հիմնական պատճառն ատամների կուտակումներն են և այս դեպքում իմաստության ատամի հեռացումը դառնում է լավագույն լուծումը: Ատամների հեռացման արժեքը կախված է բարդության աստիճանից և ձեր ընտրած կլինիկայի գնային քաղաքականությունից: Նախապատրաստական այս ամբողջ գորընթացը երկար ժամանակ է պահանջում:



Ատամների հեռացումից հետո ծնոտը պետք է բուժել գոնե 1 շաբաթ: Մի կարծեք, թե ատամնաբույժի առաջին այցելութոյւնից հետո, պետք է տուն վերադառնաք Ձեր երազած բրեկետներով: Սովորաբար նախապատրաստական փուլը տևում է 1 ամիս կամ մի փոքր ավելի:

Նախապատրաստական բոլոր աշխատանքներն  ավարտելուց հետո  ատամնաբույժը ստեղծում  է ձեր ատամնաշարի շապիկը, ըստ որի էլ մշակում է բուժման մեթոդաբանությունը:  Հաջորդ քայլն արդեն բրեկետի տեղադրման օրը որոշելն է: Ատամնաշարի և կծվածքի շեղումները ուղղելու համար ձեզ միանգամից  անհրաժեշտ է 2 բրեկետ համակարգ՝վերին և ներքին ծնոտի համար: Ատամնաբույժները սովորաբար առաջինը խորհուրդ են  տալիս սկսել վերին ատամնաշարից:  Մի քանի ամիս անց, երբ դուք ադապտանաք  ու սովորեք կտեղադրվի 2 –րդ բրեկետ համակարգը:  Ատամների բրեկետ համակարգերի ամենատարածված տեսակներն են՝ մետաղական, կերամիկական, շափյուղե(սապֆիր)և լինգվալ :

  • Մետաղական բրեկետներն ամենաշատը սիրում են ատամնաբույժները, դրանք ամենաարդյունավետն են ու ամենաէժանը: Սակայն այս բրեկետների  արտաքին տեսքը միշտ վանում է հաճախորդներին:
  • Կերամիկական բրեկետներն ավելի մոտ են ատամի էմալի գույնին, այդ  պատճառով էլ չեն երևում, սակայն կա կարծիք, որ արդյունավետությամբ զիջում են մետաղականներին, հենց դա է պատճառը , որ կերամիկականն ընտրելիս պետք է պատրաստ լինեք մի քանի ամիս ավել կրել բրեկետ- համակարգերը: Բրեկետի այս տեսակը նախորդի համեմատ ավելի թանկ արժե:
  • Շափյուղե (սապֆիր) -Դրանց կոնստրուկցիան կերամիկականից չի տարբերվում՝ բացի կողպեքներից, որոնք պատրաստված են թափանցիկ նյութից և աչքի չեն ընկնում:
  • Լինգվալ  բրեկետները տեղադրվում են ատամների ներսի կողմից, այդ իսկ պատճառով էլ բացարձակապես չեն երևում: Այս բրեկետներն ամենաթանկարժեքն են:

Բրեկետները տեղադրելուց հետո ատամնաբույժի պետք է այցելել ամեն ամիս:  Ընդհանուր վիճակի զննությունից հետո  ատամնաբույժը կարող է ապարատային պրոցեդուրաներ նշանակել:

Բրեկետների հանումը վերջնական   ու եզրափակիչ փուլն  է: Այդ պրոցեսը տևում  է մոտավորապես 1 ժամ:  Բրեկետները հանելուց հետո հենց նույն օրը ապարատային մաքրում է պետք անել:  Պետք է մանրակրկիտ մաքրել բոլոր այն հատվածները, որոնք մեկ տարուց ավելի բրեկետի տակ են եղել: Բրեկետները հանելուց հետո մյուս խոշոր ծախսը կապիչների տեղադրումն է, դրանք անհրաժեշտ են , որ ատամները նորից չտեղաշարժվեն : Այդ կապիչները  պատրաստվում են շապիկի հիման վրա: Թե որքան  է պետք կրաել այն որոշում է ատամնաբույժը: Դրանք անհրաժեշտ է կրել ամեն գիշեր, պարզապես պետք է տեղադրելմ այն ատամներին ու քնել: Մասնագետները խորհուրդ են տալիս գունե կես տարի, ամեն գիշեր օգտագործել  այդ կապիչները:

Հայաստանում բրեկետների միջոցով ատամանաշարն  ու կծվածքի շեղումներն ուղղելու համար անհրաժեշտ ստոմատոլոգիական ծառայություբնների գները հետևյալն են.

Պլոմբ՝ ատամնալիցք – 9500-24000

Օրթոպանտոմոգրամմա թվային – 6000

Ատամների հեռացում- 4000-30000 ըստ բարդության աստիճանի

Բժիշկ օրթոդոնտի կոնսուլտացի և բուժման պլանի կազմում – 15000

Մետաղական բրեկետի տեղադրում –110.000-170.000

Կերամիկական բրեկետի տեղադրում – 170.000-230.000

Շափյուղե բրեկետների տեղադրում – 460.000

Լինգվալ բրեկետների տեղադրում – 690.000

Բուժում և պրոֆիլկակտիկ զննում – 300.000-800.000

Նվազագույնը 444.500դրամ մինչև – 1500.000

Գրել կարծիք