[Lenta] Բուրմայում թույլատրել են ինտերնետն` առանց սահմանափակման. հետևանքներն անկառավարելի են

[Lenta] Բուրմայում թույլատրել են ինտերնետն` առանց սահմանափակման. հետևանքներն անկառավարելի են

newmag-ը ներկայացնում է Лента ինտերնետ պարբերականի ուսումնասիրությունն այն մասին, թե ի՞նչ է իրականում կատարվում բուրմանների հետ, որոնք չգիտեն համացանցի օգտագործման կաննոները:

 

Մյանմայի (Բուրմայի) բնակիչները վայելում են անկառավարելի համացանցի հնարավորությունները. դեռ վերջերս նրանք նույնիսկ չգիտեին դրա գոյության մասին։ Հիմա հեռախոսի գնմանը հաջորդում է Facebook-ում պարտադիր գրանցումը, որպեսզի հրապարակեն ընկերների հետ նկարներ և քաղաքական թեմաների շուրջ բանավիճեն: 

Մարդիկ ուղղակի չգիտեն անվտանգության որևէ կանոն և հաճույքով գրանցվում են ու փոխանակում տվյալներ: Լուսանկարը` Paula Bronstein for The Washington Post via Getty Images

Համացանցը՝ լույս

2011 թվականին Մյանմայում համացանցը թանկ հաճույք էր. սիմ- քարտի արժեքը 3000 դոլարից էլ ավելի էր, որը կարող էին ստանալ միայն ծանոթ չինովնիկների միջոցով: Երկրում ինտերնետ-սրճարաններ կային, որտեղ համակարգիչները ծածկված էին փոշով. նույնիսկ ունևոր բուրմանները չէին կարող իրենց թույլ տալ մուտք գործել համացանց: Արժույքի միջազգային հիմնադրամի տվյալներով, 2011-ին Մյանմայում համացանցի հնարավորություն ուներ բնակչության 0.2 տոկոսը:

Հաջորդ տարիներին համացանցը երկրում չի զարգացել:  Քչերը նոութբուք ունեին, քաղաքացիներից քչերն էին օգտվում ստացիոնար համակարգիչներից: Այս ամենն ավարտվեց 2014 թվականին, երբ եկան միջազգային հեռուստահաղորդակցային ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք երկրի ամբողջ տարածքում տեղադրեցին հեռահաղորդակցության կայաններ և իսկական ինտերնետ-հեղափոխություն իրականացրին:

«2011 թվականին Մյանմայում մեր հաճախորդների թիվը 100 էր: Հիմա 35 միլիոնի է հասնում»- պատմում է Ericsson ընկերության փոխնախագահ Էլեյն Վեյդման-Գրյունվալդը:

Մյանմայի բնակիչները համացանցը ասոցացնում են Viber-ի և Facebook-ի հետ՝ նույնիսկ չկանխատեսելով այլ ռեսուրսների գոյության մասին: Լուսանկարը` Soe Zeya Tun / Reuters

Համաշխարհային բանկի տվյալներով, հիմա համացանցի հնարավորություն ունի երկրի բնակչության 20 տոկոսը։ Մեծամասնությունը համացանցին է միացել վերջին 2 տարում: Համեմատության համար, ամերիկացիների մոտ համացանցը հայտնվեց 1989 թվականին, բայց նրանց 20 տոկոսն այն յուրացրեց 7 տարվա ընթացքում, իսկ Հնդկաստանում, որն առաջիններից է համաշխարհային ցանցի տարածման արագությամբ,  պահանջվեց 5 տարի:

Քանի դեռ ամբողջ աշխարհը յուրացնում էր համացանցը, իսկ կառավարությունը սովորում էր այն կառավարել, Մյանմյաում այն պարզապես չկար: Հետո հայտնվեց և սկսեց այնպես անկառավարելիորեն զարգանալ, որ այդ երկրի բնակիչները բացահայտեցին համացանցի  ամենասարսափելի անկյունները:

Մի ժամանակ այդ երկրի խանութներում վաճառում էին ձեռքի ժամացույցներ և այլ ապրանքներ։ Հետո՝ բառացիորեն ոչնչից, պահարանները լցվեցին բջջային հեռախոսներով և աքսեսուարներով: Վաճառողները վստահեցնում են, որ սրանք միակ ապրանքներն են, որոնք հետաքրքրում են տեղացիներին, և կարևոր չէ, որ մի շարքով տեղակայված են տասնյակ  խանութներ բացառապես միևնույն սարքավորումներով. բիզնեսը ավելի շատ գումար է բերում նրանց, ովքեր կանգնում են վաճառասեղանների հետևում:


Սոցիալական ցանցերի մասին 


Հավելյալ 3 դոլարի դիմաց «մասնագետները» օգտատիրոջ համար էլեկտրոնային փոստ և Ֆեյսբուքյան հաշիվ են բացում: Նրանք իրենք են մտածում մուտքանունը և գաղտնաբառը. Հաջողակ նորեկները համացանցի աշխարհում նույնիսկ չեն ենթադրում, որ ցանցին կարելի է անվճար միանալ, գաղտնաբառը և անձնական ինֆորմացիան ամենակարևորն են:

Բուրմանները տեղյակ չեն, որ էլեկտրոնային փոստը կարելի է օգտագործել մեկ անգամից ավելի. եթե ինչ-որ պատճառներով Մյանմայի տեղացին չի կարողանում մուտք գործել իր Ֆեյսբուքյան հաշիվ, նա պարզապես գնում է կրպակ, վճարում է ևս 3 դոլար և ստանում է նորը: Նորեկի համար հատկապես հետաքրքիր է սոց.ցանցում զվարճալի և անիմաստ անուն մտածելը: Գրանցման կանոնները ոչ ոք չի կարդում: BuzzFeed News-ի լրագրողները Մյանմայի 10 բնակչի հարցրել և իմացել են, որ նրանցից յուրաքանչյուրը մի քանի հաշիվ ունի:

Ոչ թե ծայրահեղականություն, այլ քարոզ

54-ամյա էքսկուրսավար Վին Լո Լատը սիրում է լսել, թե ինչպես  է իր որդին Ֆեյսբուքում կարդում Աշինա Վիրատուի՝ հակաիսլամական շարժման ղեկավարի գրառումները: Ավելի վաղ նա թերթերում էր կարդացել մուսուլմանների հակառակորդի մասին, բայց, ինչպես պարզվել է, տպագիր հրապարակումները չափազանց կողմանակալ էին:

«Ես հիմա եմ հասկանում, թե ինչպես են մուսուլմանները փչացնում երկիրը»,- ասում է Լատը: Նա վանահոր Ֆեյսբուքյան էջի մասին իր ընկերների է պատմել, և հիմա բոլորը միասին քննարկում են հակաիսլամական շարժման մասին գաղափարները: Աշին Վիրատուն, որին հասցրել են մկրտել բուրմանական բեն Լադեն, 2012 թվականից է բլոգերությամբ զբաղվում՝ 7 տարվա ազատազրկությունից հետո: Նա համարում է, որ եթե համացանցը Մյանմա չհասներ, այդպիսի մեծ լսարան չէր ունենա:

Հայտնի վանահայրը հավատում է, որ Ֆեյսբուքը միակ հարթակն է, որը օգնել է իրեն տարածել հակաիսլամական գաղափարներ: Լուսանկարը` Eranga Jayawardena / AP

Նրա առաջին հաշիվը ակնթարթորեն ջնջեցին՝ սոց.ցանցի կանոնների խախտման համար: Երկրորդ անգամ նա կայծակնորեն հավաքեց 5000 ֆեյսբուքյան ընկեր. Սա այն սահմանն է, որից հետո ֆեյսբուքի օգտատերն այլևս չի կարող ընդունել ընկերության առաջարկ: Հետո նա ստեղծեց ևս մեկ էջ, վարձակալեց երկու մարդու, ովքեր պատասխանատու էին հրապարակումների համար: Հիմա ունի Ֆեյսբուքյան հաշիվ, 190 հազար բաժանորդ և լուրերի համար հատուկ էջ:

Տասնյակ էջերը, որոնք կառավարում են սովորական գրասենյակային աշխատողները, անընդհատ արգելափակվում են, բայց Վիրատուի հետևերոդները հասցնում են բուրմանցիներին տեղեկացնել, որ դատապարտեն մուսուլմանների հետ գործակցող ընկերություններին և երկրից դուրս վռնդեն իսլամի հետևորդներին:

Յունեսկոն պարբերաբար հաղորդում է, որ տեղական ԶԼՄ-ները տարածում են անհավատ նյութեր, որոնք քիչ նմանություն ունեն լրագրողական տեքստի հետ: Տեղացիների թվային գրագիտությունը ռեկորդային ցածր մակարդակում է. Բնակիչները չեն կարողանում օգտվել համացանցից, ստուգել ինֆորմացիան կամ հետևել անձնական տվյալների պահպանման մասին անվտանգության կանոններին:

Ոչ այնպես, ինչպես կյանքում

Մյանմայի բնակչուհի Շար Յա Վայը համացանցում 4 օր անցկացնելուց հետո, որտեղ ամեն ինչ նոր էր թվում, Ֆեյսբուքում ընդունեց առաջին ընկերության հայտը: Թվում էր, որ նա պարբերաբար տարածում էր Վիրատուի հրապարակումներ և այլ հակամուսուլմանական գրառումենր: Աղջիկը արագ ընդգրվկեց իր առաջին ինտերնետային բանավեճի մեջ: Նա շոկի մեջ էր, երբ հայտնաբերեց, որ մարդիկ իրական կյանքում և առցանց խիստ տարբեր են։

Վայը վստահ չէ, որ Facebook-ի գրառումների համար  կարելի է ճաղավանդակում հայտնվել, չնայած և լսել էր նման պատմություններ: Աղջիկը պարզապես պատկերացում չուներ, որ այնպիսի բան կարելի է գրել ֆեյսբուքում, որի համար ոստիկանությունը կայցելի իրենց բնակարան: Գրանցվելուց 8 օր անց նա Ֆեյսբուքում հարյուրավոր լուսանկարներ հրապարակեց։ Նա ընկերների հետ լուսանկարվում էր քաղաքի տեսարժան վայրերում և յուրաքանչյուր լուսանկար իսկույն հայտնվում էր համացանցում։

«Ֆեյսբուքում այնքան շատ ֆլիրտ կա, ես նույնիսկ չէի կարող երևակայել այդքանը։ Ֆեյսբուքյան ընկերներիս ցանկում Թայլանդից բազմաթիվ տղաներ կային։ Սկզբից չէի հասկանում, թե ինչ են ցանկանում», – պատմում է աղջիկը։

Աղջիկը նաև ընդունեց, որ ընկերները ծիծաղում էին իր վրա, որովհետև ինքը հասուն տղամարդկանց հետ շփումները որակում էր որպես ընկերանալու փորձ։ Եվ դա, ինչպես պարզվեց, համացանցում նորեկների միակ մոլորությունը չէ։ Վայի ընկերը հավատում է, որ իր բոլոր հրապարակումները որոշ ժամանակ անց ջնջվում են, «որպեսզի համացանցում տեղ ազատվի», նրա մյուս ծանոթը վստահ է, որ աղջկան կարելի է ազատ նկարել և նկարը վաճառել անծանոթներին։

Այլ երկրների տղամարդիկ Մյանմայի աղջիկներին և կանանց  համոզում են «ընկերանալ», իսկ նրանք չեն հասկանում տղամարդկանց կեղտոտ ակնարկները և հաճույքով ընդունում են նրանց ընկերության հայտը։ Լուսանկարը` Soe Zeya Tun / Reuters

 

Յուրաքանչյուր բուրմանցու խելախոսում կա Facebook, Viber և օրացույց։ Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, որ բացի սրանցից այլ ծրագրեր նույնպես կան, օրինակ՝ բջջային դիտարկիչ։ Բացառապես ամբողջ ինֆորմացիան ստանում են միակ հայտնի սոց․ցանցից և բավականին ուրախ էին, երբ Massanger-ում հայտնվեցին ստիկերներ։

Բառի վտանգավոր ազատությունը

Մյանմայի բնակիչ Սուի Սուի Լյունը նույնպես չէր պատկերացնում, որ Ֆեյսբուքյան գրառումների պատճառով կարող  է իշխանության թիրախը դառնալ։ Նրա ամուսինը հաշիվն օգտագործում էր նկարնների հրապարակման և ընկերների հետ նամակագրությունների համար։ Այդպես էր կինը մտածում մինչև այն պահը, քանի դեռ չիմացավ, որ ամուսինը երգիծական նկարների հեղինակ է՝ Աքաղաղ  մականունով:

Աքաղաղը հայտնի դարձավ ֆոտոշոփի իր հմտությունների և չինովնիկներին ծաղրելու ձիրքի շնորհիվ․ նա ֆոտոխմբագրիչի միջոցով խնամքով կտրում էր նրանց գլուխները և միացնում տարբեր կենդանիների և հոլիվուդյան աստղերի մարմիններին, որտեղ նրանք անհարմար իրավիճակում էին հայտնվել։

Լյունը մի քանի անգամ հանդիպել է Աքաղաղի ստեղծագործություններին և իր ամուսնու հետ ծիծաղում էր դրանց վրա, բայց ամբողջությամբ ժխտում է, որ ամուսինն իրենից գաղտնի է հրապարակել դրանք։ Մի քանի ամիս շարունակ նա ամուսնուն դատարաններում էր տեսնում, միևնույն ժամանակ իշխանանական բլոգերները ամուսնու մասին տարածում էին «մերկացնող» տեղեկություններ, իբրև նա տարբեր երկրներում կանայք ունի։ Լյունն ընդունում է, որ տանել չի կարողանում ամուսնու մասին շրջանառվող կեղտոտ լուրերը, որոնք տարածվում են Ֆեյսբուքում և երազում է դրանք ինչ-որ կերպ կանգնեցնել։


Ասիայի մասին


Բուրմանացի Մանգ Սոնգ Կխան ակնդետ հետևում է Աքաղաղի դատական գործին, քանի որ ինքը նույնպես այդպիսի պատճառներով է կես տարի անցկացրել բանտում։ Նա բանաստեղծություն է գրել այն մասին, որ ցանկանում է նախագահի դիմանկարով դաջվածք անել իր «սեռական օրգանների հատվածում», բայց լրատվական շատ կայքեր փոխեցին նրա բանաստեղծության միտքը, հայտարարելով, որ 23-ամյա տղան իր առնանդամին է դաջել երկրի ղեկավարի դիմանկարը և հայտնվել բանտում։

Կխայի խոսքով, ոչ ոք այդպես էլ չհասկացավ նրա ստեղծագործության իրական միտքը․ այդպես նա ցանկանում էր ժողովրդին դիմել, որպեսզի ազատվի հարստահարիչ քաղաքական գործիչներից։ Ուշ երեկոյան բանաստեղծությունը հրապարակելով իր Ֆեյբուքյան էջում, հասցրեց քնել և արթնանալ հայտնի․ նախագահը վիրավորվեց և կարգադրեց գտնել վիրավորողին։ Կխան մի քանի օր թաքնված էր, բայց հետո ներկայացավ ոստիկանական բաժանմունք, որովհետև վախենում էր իր հարազատների անվտանգության համար։

«Պետք է միավորվենք և կառավարությունից պահանջենք հրաժարվի անիմաստ օրենքներից։ Ոչ ոք չի հասկանում՝ ու՞մ և ինչի՞ համար կարող են ձերբակալել, չգիտեն, թե որտե՞ղ է այդ սահմանը, որը չի կարելի անցնել, – բացատրում է Կխան, –  ասես ինչ-որ մեկը օրենքներ է մտածել համացանցի օգտատերերի համար, բայց դրանց մասին մեզ չի պատմել»։

Սկզբնաղբյուր

Գրել կարծիք