Կաննի «Քառակուսի». 167 ադամանդներով զարդարված արմավենին տեղափոխվեց Սկանդինավներ

Կաննի «Քառակուսի». 167 ադամանդներով զարդարված արմավենին տեղափոխվեց Սկանդինավներ

Ավարտվեց Կաննի 70-րդ կինոփառատոնը: newmag-ը Լազուրայն ափից լուսաբանեց կինոտոնը: Ամփոփում ենք արդյունքները:

167 ադամանդ. այս տարվա Ոսկե արմավենին իրոք յուրահատուկ էր: Հոբելյանական 70-րդ փառատոնի գլախվոր մրցանակն էլ ավելի թանկ էր դարձրել «Շոպարդ» դիզայներական տունը:

Թանկարժեք ադամանդափայլ արմավենին Լազուրյան ափից ուղևորովում է Սկանդինավներ: Պեդրո Ալմադովարի գլխավորած ժյուրին Կաննի գլխավոր մրցանակը շնորհեց շվեդ ռեժիսոր Ռուբեն Էստլունդի ՙ«Քառակուսուն»: Այն սոցիալական սատիրիկ կինոդրամա է` անտարբեր ու սառնասիրտ դարձած մեր հասարակության մասին:

Կաննի գլխավոր դերասանուհու «արմավենին» Դայան Կրյուգերինն էր: Նրա կերպարանովորած վրեժխնդիր մայրը հանդես է գալիս թուրք ռեժսիոր Ֆաթիհ Աքինի «Ստվերում» ֆիլմում: Ի դեպ` Աիքնը հայ հանդիսատեսին հայտնի է Հայոց ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմով:

«Հիմա, երբ մեր օրերում այդքան հաճախ կատարվում են ահաբեկչություններ, այս ֆիլմը առավել կարևորություն է ստանում: Ի՞նչ է կատարվում պայթունից հետո, ի՞նչ է կատրավում մարդկանց հետ, որոնք ստիպված են ապրել դրանից հետո: Իմ կերպարը փորձում է տալ այդ հարցերի պատասխանները»- մրցանակը ստանալուց հետո նշել է Կրյուգերը:

Բռնության ու մարդու տառապանքի մասին թեման Կաննում գնահատեցին նաև լավագույն դերասան անվանակարգը շնորհելիս: Այն ստացավ Ժոակին Ֆենիքսը «Դու երբեք այստեղ չես եղել» ֆիլմում դերի համար:

Կաննը գնահատեց նաև սիրո բացակայությունը Անդրեյ Զվյագինցևի դրամայում: «Нелюбовь»-ը ստացավ ժյուրիի մրցանակը: Ռուսական հեղինակային կինոյի հեղինակությունն էլ ասաց Կաննի փառատոնի ամենահիշվող նախադասությունը`

«Պարզվում է` Ուիլ Սմիթն իրոք գոյություն ունի»:

70-րդ հոբելյանական Կաննի հատուկ մրցանակը Նիկոլ Կիդմանինն էր: Գրան պրին Ռոբեն Կամպիոյի «120 հարված 1 րոպեում» ֆիլմինը: Լավագույն ռեժիսորն էլ Սոֆիա Կոպոլնան է:

Գրել կարծիք