Կատալոնական ճգնաժամը՝ ազգային քողի ներքո. Ի՞նչ է կատարվում Եվրամիությունում

Կատալոնական ճգնաժամը՝ ազգային քողի ներքո. Ի՞նչ է կատարվում Եվրամիությունում

Կատալոնական ճգնաժամը նման է բարեկեցիկ ընտանիքի պառակտմանը, երբ ամուսնալուծության ժամանակ շահում են փաստաբանները:

«Փաստաբանները» քաղաքական գործիչներն են, որ խաղում են ազգային զգացմունքների հետ: Նման համեմատություն են անում Carnegie-ի վերլուծաբանները: Ինչպես ազգայի հողի վրա դրված բոլոր կոնֆլիկտները, այս մեկն էլ է բխում քաղաքական էլիտայի շահերից:

Կատալոնիան Իսպանիայի ամենազարգացած շրջանն է. երկրի արտահանման 25 տոկոսը պատկանում է Կատալոնիային, Իսպանիայի ներդրումների 30 տոկոսը նորից Կատալոնիայինն է: Այն իր տնտեսական առաջընթացով  անցել է անգամ Եվրամիության շատուշատ երկրների:

Մինչև 2001 թիվը Կատալոնիայում քաղաքական իրավիճակը կայուն էր: Բարսելոնան իր ակտիվ մասնակցությունն ուներ Իսպանիայի կառավարման գործում: 2011-ին իշխանության գլուխ անցավ Ժողովրդական կուսակցությունը, որն իր ձայները  հավաքեց ոչ կատալոնցիների հաշվին, իսկ խորհրդարանական կատալոնական քաղաքական բլոկը՝ CiU-ն ցրվեց: Կատալոնացի քաղաքական գործիչները մեկուսացվեցին: Սա էլ իր հերթին նպաստեց, որ Բարսելոնայի ու Մադրիդի միջև առկա խնդիրները մեծանան ու հանգեցնեն քաղաքական ճգնաժամի:

Հարցը կարելի էր լուծել փոխհամաձայնությամբ, սակայն ոչ Մադրիդի ու ոչ էլ Բարսելոնայի քաղաքական էլիտան կոմպրոմիսի գնալ չկամեցավ, առայժմ…


Կարդացեք նաև


Ըստ վերլուծաբանների, ԵՄ-ի և Իսպանիայի ամենակարևոր շրջանը՝ Կատալոնիան դարձել է իր իսկ քաղաքական գործիչների հավակնությունների գերին: Կատալոնիայի նախագահն անկախության գաղափարի կրողն է, և եթե Մադրիդը որոշի հեռացնել նրան քաղաքական դաշտից, նա կդառնա «կատալոնական սուրբ»:

Այս իրավիճակում Մադրիդն ու Բարսելոնան փոխզիջման կարող են գնալ ոչ թե արտաքին, այդ թվում՝ նաև Եվրամիության, այլ միայն ներքին՝ հասարակ քաղաքացիների կամ  գործարարների ճնշման ներքո:

Թվում է, թե Կատալոնիայի վիճակն առանձնահատուկ է, սակայն իրականում այն արտահայտում է զարգացած երկրներում հասունացող գործընթացը. քաղաքական բևեռացում, որը նպաստում է հասարակության ռադիկալացմանն ու հանգեցնում բանակցելու կարողության անկման: Նման իրավիճակ է նկատվում նաև Իտալիայում, որտեղ հյուսիսի և հարավի միջև կա տնտեսության զարգացման բևեռացում:

Իսպանական ու կատալոնական քաղաքական գործիչների գործողությունները կամ անգործությունը հանգեցրել է նրան, որ մի կողմից կտրուկ ավելացել է անկախության համար պայքարող ֆանատների քանակը, մյուս կողմին աճել անջատողականությունը դաժանորեն ճնշելու կողմնակիցներ թիվը:

Իսկ Եվրամիությունը լռում է: Բրյուսելն ընդամենը կոչ է անում առաջնորդվել օրենքի տարրին համապատասխան:  Ըստ Carnegie-ի վերլուծաբանների, կատալոնական ճգնաժամը կարող է արագ վերածվել համաեվրոպական, անգամ՝ միջազգային ճգնաժամի, որն էլ իր հերթին կբերի պետությունների փլուզման:

CARNEGIE

Գրել կարծիք