Ցմահ ազատազրկում 9 սպանության համար․ Ինչպե՞ս նորաթուխ երաժիշտը դարձավ սերիական մարդասպան

Ցմահ ազատազրկում 9 սպանության համար․ Ինչպե՞ս նորաթուխ երաժիշտը դարձավ սերիական մարդասպան

Նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 9 սպանության համար և բանտում անցկացրել է 46 տարի:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Չարլզ Մենսոնը Ամերիկայի պատմության մեջ մտել է որպես ամենասարսափելի մարդասպան, որն անձամբ ոչ մի մարդ չի սպանել: Նա դատապարտվել էր ցմահ, և մինչև կյանքի վերջն անցկացրել է բանտում:

 

1934 թվականի նոյեմբերի 12-ին, 16 ամյա  թեթևամիտ Քեթլին Մեդդոկսը տղա է ունենում, որին մի քանի օր շարունակ անհաջող մայրիկը չի կարողանում անուն կնքել: Աղջիկը հարազատներից փախչում է Ցինցինատի քաղաք և այնտեղ ծննդաբերում: Մի քանի օր տղային անվանում են Չարլզ: Քեթրինն այդպես էլ հոգատար ծնող չդարձավ, նա անընդհատ զբաղված էր անձնական կյանքով , զբաղված էր արբեցողությամբ և գողությամբ:  Չարլզը մանկությունից միայն հիշում է թափառելը, արբեցողությունն ու տղամարդկանց բանակը:

 

Հաճախ, երբ մայրը բանտում էր լինում, տղային խնամում էին մոր բարեկամները: Որոշ ժամանակ նա իր քեռու հետ է ապրել, որը նրան աղջկա շորերով էր դպրոց ուղարկում: Մի քանի տարի անց Չարլզի մորը հաջողվում է ամուսնանալ, և տղան ստանում է խորթ հոր ազգանունը՝ Մենսոն: Մայրը, սակայն, նրան հանձնում է գիշերօթիկ, որպեսզի լիովին իրենով զբաղվի:

 

Կրթական հաստատությունում Չարլզն իրեն ադեկվատ չէր դրսևորում, վախեցած էր, չխոսկան, վատ էր սովորում: Նա ժամանակ առ ժամանակ փախչում էր գիշերօթիկից մոր մոտ, բայց ինչպես վերջում է պարզվում, տղան մորը հարկավոր չէր

 

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պատանին աստիճանաբար մոտենում է հանցագործ աշպարհին: 1950-ին նա մեքենա է առևանգում, ու դրանով ուղևորվում դեպի Մեքսիկայի սահման՝ ճանապարյշհին կատարելով մանր մունր կողոպուտներ: Նրան բռնում ու բանտ են նստեցնում: Ազատվելուց մեկ օր առաջ հարազատ մորաքույրը փորփում է նրան իր խնամքի տակ առնել, բայց Չարլզը բռնաբարում է իր խցակցին և ընկնում հոդվածի տակ:

 

20 տարի հետո Մենսոնը շարունակում է ապրել հանցագործ կյանքով, կատարած հանցագործությունների համար պարբերաբար բանտ նստելով: Կյանքի այդ փուլում էլ կազմավորվում է նրա առաջնորդական ջիղը: Հերթական բանտարկության ժամանակ նա կիթառի վրա նվագել է սովորում ու սկսում է երգեր գրել: Նա բանտում ձայնագրել է բազմաթիվ ձայնասկավառակներ,,  ալբոմներ, սինգլներ: Մենսոնը  այնքան էր բանտարկված կյանքին վարժվել, որ երբ 1967-ին նրա ժամանակը լրացել էր, նա չէր ցանկանում դուրս գալ այնտեղից: Անվտանգությունը նրան ուժով է դուրս բերում փողոց:

 

«ԸՆՏԱՆԻՔ» ԿՈՄՈՒՆԱ

 

Սան Ֆրանցիսկոյի կողմ գնալով, նորաթուխ երաժիշտն անսպասելի ընկնում է հիպիների ոչ մեծ համայնք: Այնտեղ նա գտնում է այն, ինչը նրան պակասում էր՝ կարեկցանք ու ըմբռնում իր անձի նկատմամբ, միաժամանակ նա տարվում է ազատ սիրով ու թմրանյութերով:

 

Համայնքում Չարլզն աստիճանաբար ինքնավստահություն է ձեռք բերում ու թելադրում սեփական փիլիսոփայությունը, ինչով էլ հայտնվում է համայնքի ուշադրության կենտրոնում: Մենսոնը տալիս է իր ազգանվան բացատրությունը՝ «մարդու զավակ», իրեն համեմատելով միաժամանակ և՛ Հիսուսի, և՛ սատանայի հետ: Աստիճանաբար նա հետ է քաշվում հիպիների համայնքից և ստեղծում սեփական բնակավայր, որն անվանում է «ընտանիք» կոմունա: Համայնքի  բնակիչների համար երիտասարդ գուրուն իսկական աստված է դառնում :

 

Չարլզ Մենսոնի փոքր համայնքի բնակիչները անտուն ու անօթևան անչափահասներն էին, որոնք մարմնավաճառությամբ ու գողությամբ էին զբաղվում: Նրանք անօրինական ճանապարհներով զբաղվում էին ապրուստի ձեռքբերմամբ, սատանային զոհաբերություն էին անում , իսկ աղջիկները հերթով պետք է սեռական հարաբերություն ունենային Չարլզի հետ:

 

Մենսոնն օժտված էր յուրահատուկ խարիզմայով և մեծ ազդեցություն ուներ շրջապատողների վրա: Այդ ցածրահասակ մարդը՝ (157 սմ), իր շուրջն էր հավաքել մի ամբողջ համայնք: Նա համարում էր, որ հարուստներն իր թշնամիներն են, և իր պարտքն էր համարում պատերազմ հայտարարել ԱՄՆ բարձր խավին:

 

60-ականներին մի շարք սպանություններ տեղի ունեցան, որոնք Մենսոնի առաջին ծրագրված սպանություններից էին:

 


Կարդացեք նաև․


 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԶՈՀԵՐԸ

 

Չարլզը Հոլիվուդի թմրամոլ ոսկե երիտասարդության հետ կապեր է ստեղծում: Նրա մարդիկ ամբողջ տարածքով մեկ սկսում են թմրադեղեր վաճառել: Վաճառողներից մեկն էլ դառնում  է երաժիշտ Գարրի Հինմենը: Մի  անգամ նրա ապրանքն անորակ է լինում, և բայքերների խումբը գումարը Մենսոնից հետ է պահանջում: Մի քանի օր հետո Գարրիին սպանված են գտնում: Այսպես սկսվում է Մենսոնի կազմակերպած սպանությունների շարքը: Առավել հայտնին տեղի է ունենում 1969-ի օգոստոսի 8-ին. նրա հանցակիցները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, որը հղիության ութերորդ ամսում էր: Նույն գիշերը ոճրագործները սպանում են Թեյթի 4 հյուրերին: Սպանությունները շարունակվում են նաև հաջորդ գիշեր:

 

ԲԱՆՏ

 

1973-ին կինոթատրոնների էկրաններին հայտնվում է վավերագրական «Մենսոն» ֆիլմը, որը ներկայացվում է «Օսկարի»: Բանտում նստած Մենսոնը շարունակում է մնալ մեծ թվով անչափահասների կուռքը: Շատերը նրան նամակներ էին գրում՝ պատմելով իրենցդաժան  կյանքի մասին: 1988-ին Չարլին գիրք է գրում՝ «Մենսոնն իր մասին», որում ասվում է, որ Չարլզը հաշտվել է քրիստոնեության հետ, դառնալով քրիստոնյա, նա նաև համարվում էր իր ստեղծած ATWA համայնքի առաջնորդը, որը մարդկանցից պաշտպանելով զբաղվում էր շրջակա միջավայրի պաշտպանությամբ:

 

Չարլզի ճակատին դաջված էր ֆաշիզմի նշանը, որը հաստատում էր նրա ռասիստական հայացքները: Ճաղերի հետևում գտնվելու ընթացքում Չարլզ Մենսոնը 7 անգամ դիմել է վաղաժամ ազատվելու համար  և 7 անգամ էլ մերժում ստացել:

 

 

ՄԱՀԸ

2017-ի նոյեմբերի 19-ին Կալիֆոռնիայի հիվանդանոցներից մեկում  սերիական մարդասպան Չարլզ Մենսոնը մահանում է: Ցմահ ազատազրկման դատապարտված Մենսոնն 83 տարեկան էր: Նա դատապարտվել էր 1971թ-ին՝ սպանության 9 դեպքում ներգրավված լինելու մեղադրանքով: Նա տառապում էր  աղեստամոքսային տրակտից, բժիշկները նրան ապաքինման հույս չէին տվել:

 

Գրել կարծիք