Չինական խորհուրդներ՝ հոգով և մարմնով առողջ լինելու համար

Չինական խորհուրդներ՝ հոգով և մարմնով առողջ լինելու համար

Չինական իմաստությունն ասում է, եթե կյանքում անվերջ վատը փնտրես, կգտնես: Առաջարկում ենք` արևելյան փիլիսոփայության այս չափաբաժինը` կյանքում լավը գտնելու համար:

Չինացի իմաստուններն ասում են՝ ապրելու համար անհրաժեշտ է առողջ լինել, իսկ առողջության գրավականը բնության հետ ներդաշնակ լինելն է: Մի քանի խորհուրդ՝ հոգով և մարմնով առողջ լինելու համար:

Չինացի իմաստուններն ասում են.

Մոռացի՛ր տարիքդ, տարիները չէ, որ պիտի քեզ գնահատական տան:

Շնչի՛ր ծառերի, խոտերի բույրը և զգա բնության հոտը:

Բուժի՛ր քեզ վարժություններով, տաք ու սառը ջրով:

Հետևի՛ր, որ երիկամներդ չմրսեն, գլուխդ չտաքանա:


Հաջողակ և հարուստ դառնալու չինական բանաձև


Կե՛ր բրինձ, խմի՛ր թեյ, միսը պահիր բանջարեղենի մեջ:

Մոռացի՛ր վատը:

Շատ ծիծաղիր:

Հիշի՛ր, դու պաշտպանված ես, եթե մեղմ ես:

Եթե մեղմ ես, ուրեմն հանգիստ ես:

Եթե հանգիստ ես, ուրեմն առողջ ես:

Սիրի՛ր մարդկանց ու վայելի՛ր կյանքը, քանի ապրում ես:

Գրել կարծիք