[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել դեկտեմբերի 21-ից

[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր կարելի է դիտել դեկտեմբերի 21-ից

«Ջումանջի: Ջունգլիների կանչը», «Ֆերդինանդ», «Նոր տոնածառեր» ֆիլմերը կարող եք դիտել Սինեմա Սթարում, դեկտեմբերի 21-ից

Ջումանջի: Ջունգլիների կանչը / Jumanji: Welcome to the Jungle

Ռեժիսոր` Ջեյք Քեզդան

Դերերում` Դուեյն Ջոնսոն, Ջեք Բլեք, Քևին Հարթ, Կարեն Գիլլան

Ժանր` ֆենթեզի, մարտաֆիլմ, կոմեդիա

Տևողությունը` 125 րոպե

Տարիքը` 16+

Չորս դեռահասներ հայտնվում են «Ջումանջի» խաղի մեջ: Նրանց սպասում է ընդհարում ռնգեղջյուրների, սև մամբաների հետ, իսկ ամեն քայլին նրանց սպառնում են անթիվ ծուղակները և գլուխկոտրուկները: Որպեսզի հաղթահարեն խաղը և կենդանի մնան, նրանք պետք է վերամարմնավորվեն իրենց խաղային կերպարների. վախկոտ և ամաչկոտ Սփենսերը վերածվում է խիզախ և ուժեղ հետախույզի, աժդահա Ֆրիջը՝ կարճահասակի, նորաձև և գեղեցկուհի Բեթանին՝ պրոֆեսորի, իսկ անփույթ և անճոռնի Մարթան վերածվում է անվախ և ճարպիկ ամազոնուհու: Ընկերները պետք է սովորեն իրենց նոր և այդքան անսովոր դերերին և գտնեն տուն վերադառնալու ճանապարհը:

 

Ֆերդինանդ / Ferdinand

Ռեժիսոր` Կարլոս Սալդանա

Դերերում` Քեյթ ՄակՔիննոն, Բոբբի Կաննավալե, Ջոն Սինա, Դևիդ Թեննանտ

Ժանր` ընտանեկան, կոմեդիա, մուլտֆիլմ

Տևողությունը` 115 րոպե

Տարիքը` 6+

Ֆերդինանդը ամբողջ Իսպանիայի ամենաբարեհոգի ցուլն է: Չնայած իր ահռելի չափերին և արտասովոր ուժին, նա մանկուց նախընտրում էր նստել մարգագետնին և զմայլվել ծաղիկներով, քան պոզահարվել ուրիշ ցուլերի հետ: Անհեթեթ պատահականությամբ Ֆերդինանդը ընտրվում է Մադրիդում ցուլերի կռվին մասնակցելու համար: Ֆերդինանդը պետք է իր մարդասիրական համոզմունքները պաշտպանի և հիշեցնի մեզ այն մասին, որ անգամ ամենադժվար պահերին կարևոր է մնալ այնպիսին ինչպիսին կաս: Քանի որ միայն այդպես կարելի է փոխել աշխարհը:

 

Նոր տոնածառեր / Ёлки новые

Ռեժիսոր՝ Ժորա Կրիժովնիկով

Դերերում` Իվան Ուրգանտ, Սերգեյ Սվետլակով, Դմիտրի Նագիև

Ժանր` կոմեդիա, մելոդրամա

Տևողությունը` 95 րոպե

Տարիքը` 6+

«Տոնածառերի» արդեն ծանոթ հերոսները սիրահարվում են, կռվում և բարիշում են, կատարում են հերոսական արարքներ և հայտնվում անախորժության մեջ, միայն թե Ամանորի գիշերը գտնեն իսկականհարազատ հոգու, ինչպես մի շատ խիզախ տղա Խաբարովսկից, ով փախել է Մոսկվա, որպեսզի գտնի իր մայրիկին: Եվ նրանց կարող է օգնել միայն հրաշքը . . . կամ ամբողջ երկիրը:

Գրել կարծիք