[CinemaStar] Ֆանտաստիկա և թրիլեր. Ի՞նչ ֆիլմեր դիտել նոյեմբերի 16-ից

[CinemaStar] Ֆանտաստիկա և թրիլեր. Ի՞նչ ֆիլմեր դիտել նոյեմբերի 16-ից

«Արդարության լիգա» և «Ջիփերս Քրիփերս 3» ֆիլմերը կարող եք դիտել Սինեմա Սթարում։ Պրեմիերաները նոյեմբերի 16-ին են։

Արդարության լիգա / Лига справедливости / Justice League

Ռեժիսոր` Զաք Սնայդեր

Դերերում` Գալ Գադոտ, Ջեյսոն Մամոա, Բեն Աֆլեք, Էզրա Միլլեր, Ռեյ Ֆիշեր

Ժանր` ֆանտաստիկա, ֆենթեզի, մարտաֆիլմ

Տևողությունը` 120 րոպե

Տարիքը` 16+

Սուպերմենի մահը Բրյուս Ուեյնին ստիպեց նորից վստահել մարդկությանը: Նա իր նոր համախոհի՝ Դիանա Պրինսի հետ պայքարում է ավելի հզոր թշնամու դեմ: Բեթմենն ուՀրաշք կինը սուպերհերոսների թիմ են հավաքում, որպեսզի կռվեն նոր ծագած վտանգի դեմ: Չնայած սուպերհերոսների ջոկատի բացառիկ կազմին՝ Բեթմենը, Հրաշք կինը,Ակվամենը, Կիբորգը և Ֆլեշը, հնարավոր է որ մոլորակի վրա կատաստրոֆիկ մասշտաբների ներխուժումը կանգնեցնելը արդեն շատ ուշ է:


Ջիփերս Քրիփերս 3 / Джиперс Криперс 3 / Jeepers Creepers 3

Ռեժիսոր` Վիկտոր Սալվա

Դերերում` Մեգ Ֆոսթեր, Ջինա Ֆիլիփս, Ջոնաթան Բրեկ

Ժանր` սարսափ, թրիլլեր, դետեկտիվ

Տևողությունը` 110 րոպե

Տարիքը` 16+

Թրիշ Ջենները դաստիարակում է դեռահաս որդուն, ում նա անվանել է Դերրի՝ սարսափելի հրեշի ձեռքից մահացած եղբոր պատվին: Գիշերները Թրիշը տեսնում է նույնսարսափելի երազը, որում իր որդուն սպասում է եղբոր նույն ճակատագիրը: Ամեն 23-րդ գարուն արթնանում է սարսափելի հրեշ Ջիփերս Քրիփերսը, ով 23 օր տարածում է վախու սարսափ և աշխարհով մեկ փնտրում է նոր զոհեր: Արթնանալու ժամանակը մոտենում է:

 

Գրել կարծիք