[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր դիտել նոյեմբերի 30-ից․ 4 ֆիլմի պրեմիերա

[cinemastar] Ի՞նչ նոր ֆիլմեր դիտել նոյեմբերի 30-ից․ 4 ֆիլմի պրեմիերա

Օտարերկրացին, Կոլովրատի մասին լեգենդը, Ատլանտիդա և Գոյակիցները ֆիլմերը կարող եք Սինեմա Սթարում, նոյեմբերի 30-ից  

Օտարերկրացին / The Foreigner

  • Ռեժիսոր` Մարտին Քեմբել
  • Դերերում` Ջեքի Չան, Պիրս Բրոսնան
  • Ժանր` մարտաֆիլմ, թրիլլեր, դրամա
  • Տևողությունը` 125 րոպե
  • Տարիքը` 18+

Նախկին հատուկ գործակալ, Վիետնամական պատերազմի վետերան Ցյուանը վաղուց վայր է դրել զենքը և ապրում է խաղաղ կյանքով: Սակայն, այն դեպքից հետո, երբ տեռորիստական ակտի ժամանակ նրա աչքերի առաջմահանում է սեփական դեռահաս դուստրը, տեսնելով, որ իշխանությունները չեն շտապում գտնել հանցագոծներին, Ցյուանը անձամբ է սկսում մարդասպանի որոնումները: Նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի վրեժխնդիրլինի . . .

 

Կոլովրատի մասին լեգենդը / Легенда о Коловрате

  • Ռեժիսոր` Իվան Շուրխովեսկի
  • Դերերում` Իլյա Մալակով, Պոլինա Չերնիշովա,
  • Ալեքսեյ Սերեբրյակով
  • Ժանր` պատմական, մարտաֆիլմ, ֆենթեզի
  • Տևողությունը` 140 րոպե
  • Տարիքը` 16+

13-րդ դար: Ռուսաստանը ջախջախված է և գրեթե պատրաստ է ծնկի իջնել Բատիի Ոսկե բանակի առաջ: Այրելով և արյունով պատելով ռուսական հողերը՝ զավթիչները չեն հանդիպում լուրջ դիմադրության, և միայն միռազմիկ է մարտահրավեր նետում նրանց: Երիտասարդ Եվպատի Կոլովրատը առաջնորդում է խիզախների ջոկատը, որպեսզի վրեժխնդիր լինեն իրենց սիրո և հայրենիքի համար: Նրա խիզախությունը կզարմացնի անգամ Բատիին, իսկ նրա անունը հավերժ կմնա ժողովրդի հիշողության մեջ: Ռազմիկ, ով դարձավ լեգենդ: Սխրագործություն, որը մնաց դարերով:

Ատլանտիդա / Cold Skin

  • Ռեժիսոր` Քսավյե Ժանս
  • Դերերում` Ռեյ Սթիվենսոն, Դևիդ Օուքս,
  • Աուրա Գարրիդո
  • Ժանր` սարսափ, ֆանտաստիկա, թրիլլեր
  • Տևողությունը` 120 րոպե
  • Տարիքը` 16+

Երկար ժամանակ նավարկելուց հետո երիտասարդ օդերևութաբան Ֆրենդը գալիս է օվկիանոսում կորած կղզու վրա գտնվող մետեոկայանի տարեկան հերթափոխության: Կղզու վրա լինում է միայն փարոսի պահակը՝քչախոս և խիստ Գրյուները: Ֆրենդը բավականին շուտ է կռահում, որ Գրյուները ինչ-որ բան է թաքցնում, ծեր օդերևութաբանը հայտնվել է անախորժության մեջ, իսկ կղզին միայն առաջին հայացքից է թվումանմարդաբնակ:     

 

Գոյակիցները / Coexister

  • Ռեժիսոր` Ֆաբրիս Էբուե
  • Դերերում` Ռամզի Բեդիա, Ֆաբրիս Էբուե,
  • Գիյոմ դե Տոնկեդեկ, Օդրի Լամի
  • Ժանր` կոմեդիա
  • Տևողությունը` 100 րոպե
  • Տարիքը` 18+

Որպեսզի աշխատանքից չազատվի, անհաջողակ պրոդյուսերը պետք է խումբ գտնի, որը կկարողանա լցնել Օլիմպիայի մեծ դահլիճը: Նա ունենում է մտքի փայլատակում և որոշում է հավաքել բավականին օրիգինալ բոյբենդ. կաթոլիկ քահանա, ռավին և իմամ: Կարո՞ղ են աշխարհի մասին տարբեր պատկերացումները խոչընդոտ հանդիսանալ երաժշտական Օլիմպը գրավելու ճանապարհին:

 

Գրել կարծիք