[Անհավանական] Ամերիկացիները գտել են կոկաինից էժան ու ավելի որակյալ թմրանյութ

[Անհավանական] Ամերիկացիները գտել են կոկաինից էժան ու ավելի որակյալ թմրանյութ

Այս խառնուդը թմրանյութի ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա

Coco Loko-ն կակաո-փոշու, բույսերի և օրգանական միացությունների խառնուրդ է, որը համարվում է էներգետիկ խառնուրդ: Այս խառնուդը թմրանյութի ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Բարձրակարգ թմրանյութ՝ էժան գնով:

Հունիսից սկսած այս արտադրանքը վաճառվում է Միացյալ Նահանգների խանութներում, սակայն չի ընդունվել ու հաստատվել սննդամթերքի կամ դեղորայքի  ստանդարտացման տեսչության կողմից:

Բժիշկները մտահոգված են: Նրանք այս արտադրանքը համարում են վտանգավոր, քանի որ որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի, երբ շոկոլադե փոշին ներս քաշեն քթանցքով: Նման ուսումնասիրություն դեռ չի արվել:

Առավել ևս, եթե Coco Loko-ն օգտագործվի պարբերաբար, կներծծվի լորձաթաղանթի մեջ, ապա պարզ չէ, թե այդ բաղադրիչներն ինչ հետևանքներ կթողնեն: Բժիշկները ենթադրում են, որ լորձի հետ խառնվող շոկոլադի փոշին կվերածվի մածուցիկ նյութի, որը կգրգռի խեցիները և կարգելափակի շնչուղիները:


Կարդացեք նաև.


Coco Loko-ի որոշ բաղադրիչներ կարելի է գտնել նաև էներգետիկ խմիչքներում: Այդ բաղադրիչներն ազդում են արյան ճնշման ու սրտի աշխատանքի վրա: Անհնարին է ենթադրել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ դրանք՝ անմիջապես շնչուղիներ մտնելով: Համենայն դեպս, դրանց ազդեցությունը մի քանի անգամ կավելանա:

Coco Loko-ի ազդեցությունը տևում է 30-60 րոպե: Այն տալիս է էյֆորիկ զգացողություն: Շատերն օգտագործում են որպես էներգետիկ ըմպելիքին փոխարինող: Ասում են՝ ավելի լավ է շոկոլադի փոշի շնչել, քան թմրանյութ: Սակայն որևէ մեկը չի կարող վստահեցնել, որ շոկոլադի փոշի «քաշողը» մի օր էլ այն չի փոխարինի թմրանյութով: Թեև կա նաև հակառակ կարծիքը:

NYDAILYNEWS

Գրել կարծիք