Էժան, հարմար, որակով. ինչպե՞ս հանգստանալ Եվրոպայում մինիմալ ծախսով

Էժան, հարմար, որակով. ինչպե՞ս հանգստանալ Եվրոպայում մինիմալ ծախսով

newmag-ը կազմել է ուղեցույց` ինչպես հանգստանալ Եվրոպական որևէ երկրում` քիչ գումար ունենալով:

Ամբողջ աշխարհում ընդունված է ճանապարհորդել ավտոստոպով կամ գումար չծախսել գիշերակացի համար: Սա ընդունված ու փորձված տարբերակ է եվրոպացի երիտասարդների համար: Ինչո՞ւ, մենք չենք օգտվում այս տարբերակից, կամ գուցե չգիտե՞նք օգտվելու նրբություններն ու հյուրընկալող կողմ գտնելու մեթոդները:

Ահա դրանք. գոյություն  ունի Couch Surfing կայք, որը նախատեսված է անկախ ճանապարհորդների համար: Ցանցը միջազգային է, այն ունի հատուկ հյուրընկալության նպատակ: Մեզ մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ են մարդիկ հյուրընկալում առանց շահույթ հետապնդելու: Հարցի պատասխանն էլ կա: Այդ տարբերակով հյուրընկալող կողմը ցանկանում է շփվել տարբեր մշակույթ ունեցող մարդկանց հետ: Մի բառով` «ինտերնացիոնալ փարթի» է: Այսօր իրենք են ձեզ օգնում` հյուրընկալելով իրենց տանը, վաղը հնարավոր է նրանք ունենան օգնության կարիք:

Ի՞նչ է հարկավոր կայքում գրանցվելու համար

Ճանապարհորդելու համար առաջին պայմանն է  անգլերենի իմացությունը: Հատուկ հուշարարները կօգնեն լրացնել ձևաթերթիկը և գտնել ձեզ համար անհրաժեշտ  տեղեկատվություն: Օնլայն ձևաթերթիկը լրացնելուց  հետո, մոդեռատորները աֆտոմատացված տարբերակով հյուրընկալող կողմին առաջարկում են ընթերցել ձեր հայտը: Հայտը հրապարակելուց առաջ ևս մեկ անգամ ընթերցեք ու այն գրեք այնպես, որպեսզի լինի գրավիչ ու հետաքրքիր:

Ձեզ թվուրմ է ամեն ի՞նչ հեշտ է, ո՛չ, հիմա ներկայացնում ենք պահանջներն ու պարտավորությունները

Մենք ուսումնասիրել ենք, ճանապարհորդների անկետաները ու առանձնացրել ենք հաճախ տրվող հարցը: «Պլաների փոփոխության դեպքում, արդյո՞ք ես պարտավոր եմ տեղեկացնել հյուրընկալող կողմին դրա մասին»:  Ո’չ, դուք պարտավոր չեք ոչ մեկին տեղեկացնենլ ձեր քայլերի ու ծրագրերի մասին:

Հարցաթերթիկում դուք կտեսնեք պատուհան, որտեղ կարող եք նկարագրել` ինչով կարող եք օգտակար լինել այդ ընտանիքին ու ինչ կարող եք անել: Նույնիսկ կարող եք նշել այն բոլոր հարմարությունները, որոնք ցանկանում եք ունենա հյուրընկալող կողմը:

Ամեն ինչ հաշվարկած է, դուք հնարավորություն ունեք ընտրել ձեր տանտիրոջը

Եթե անկետան պատրաստ է, դրանով էլ պետք է կողմնորոշվել: Ժամանակն է ընտրել գիշերակացի տեղը: Հյուրընկալողը և հյուրը կանոնի համաձայն՝ ծանոթությունից հետո պետք է կարծիք արտահայտեն մեկը մյուսի մասին: Դա հնարավորություն է տալիս պատկերացում կլազմել միմյանց մասին: Ինչքան շատ դրական արտահայտվեն ձեր մասին, այդքան մեծ է հնարավորությունը, որ դուք կհայտնվեք աշխարհի ցանկացած կետում  և կունենաք գիշերելու հնարավորություն:

Հարկավոր է ուշադիր ընթերցել հյուրընկալող կողմի անկետան, որպեսզի ոչ մի սխալմունք չառաջանա

Տանտերերին ընտրելու ժամանակ ուշադրություն դարձրեք նրանց անկետային, ներկայացված կենսագրությունը ու մեկնաբանություններին: Փորձեք գտնել այնպիսի մարդկանց, որը ձեզ ավելի հոգեհարազատ են: Ընդհանրապես, եթե դուք արդեն գրանցվել եք couchsurfing.com կայքում, ուրեմն ունեք ընդհանուր բան, դա ճանապարհորդությունն է:

Հարցմանը պատասխանելու ճիշտ մեթոդը

Բաղադրատոմսը հեշտ է:  Պետք է հարցաթերթիկը լրացնել անկեղծ, ճիշտ ու ի սրտե: «Ես պատասխանել եմ հարցմանը, բայց ոչ մի պատասխան չեմ ստացել/ Պատասխանը բացասական է» Այդպես էլ է հնարավոր: Բացասական պատասխան կստանաք այն դեպքում, եթե, օրինակ, պատրաստվում եք ճանապարհորդել Ֆրանսիայով: Բնականաբար պետք է հասկանալ, որ այդպիսի երկները պահանջված են ու հանգիստը այնտեղ անցկացնելու համար դուք ունեք շատ քիչ հնարավորություն: Սակայն պետք չէ հուսահատվել, ամեն ինչ հնարավոր է, գուցե բախտը ձեզ ժպտա ու  հայտնվեք երազած երկրում:

Հնարավորությունները մեծացնելու համար մենք կսովորեցնեքն ձեզ մի քանի խորամանկություն

Անկետան լրացնելու  ժամանակ, վերջում օգտագործեք մի քանի բանալի բառեր ու բառակապակցություններ, որոնք կարտահայտեն ձեր էությունը ու հնարվորություն կստեղծեն ավելի գրավիչ դարձնել ձեր ներկայացրած հարցումը: Արեք դա նրա համար, որպեսզի պարզեք հյուրընկալող կողմը արդյոք կարդում է այն թե ոչ, ուսումնասիրեք ամեն հնարավոր բան տվյալ ընտանիքի մասին, որը կարող է ձեզ օգնել հասնել ձեր երազանքին կամ ցանկությանը:

Հարկավոր է ուսումնասիրել նաև բնակեցման պայմանները

Ամենաշատը ճանապարհորդներին անհանգստացնում է բնակեցման պայմանները: Կա կարծրատիպ, որ միայնակ ճանապարհորդները գիշերում են անհարմար վայրերում: Ամենևին այդպես չէ: Կայքը հնարավորություն է տալիս «բնակեցման պայմաններ» հատվածում գտնել տեղեկատվություն, արդյո՞ք դուք կունենաք առանձին ննջարան, նոր սավաններ…. Սովորաբար հյուրընկալող կողմերը առաջարկում են հիմնականում առանձին ննջարան:

Եթե դուք ստացել եք դրական պատասխան ու արդեն պատրաստվում եք մեկնել ճանապարհորդության, հարկավոր է անել հետևյալը

Մեկնելուց առաջ հարկավոր է ամպայման հաստատել այցը ու հստակեցնել հյուրընկալող կողմի պայմանները: Հարցերի ու մյուս տեղեկատվությունը կարող եք ստանալ հենց սայթի կամ ասենք առանձին շփման ընթացքում: Առավել լավ է Հյուրընկալող կողմի հետ բարեկամություն սկսել հենց սոցիալական կայքերից որևէ մեկով, քանի որ այդպես դուք կարող եք հետևել թե ում հետ պետք է ապրեք որոշակի ժամանակ:

Դուք պատրաստվում եք որոշակի ժամանակ բնակություն հաստատեք անծանոթ մարդու տանը, ինչպե՞ս պետք  է պահեք ձեզ

Երբ դուք հասնում եք արդեն հյուրընկալող մարդկանց տան մոտ, ձեզ մոտ առաջանում են միանգամից մի քանի հարցեր. «Ի՞նչ եմ անում ես այստեղ, ինչպե՞ս պետք է ինձ պահեմ անծանոթ միջավայրում»: Պետք է ուղղակի վստահել ներքին ձայնին, եթե դուք արդեն հասել եք նախանշված վայր հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ որպեսզի ձեր ճանապարհորդությունից ստանաք մաքսիմալ հաճույք:

Միմիյանց վստահությունը շահելու համար, հարկավոր է հյուրընկալող կողմի ընտանիքի հետ գնալ զբոսանքի, պիկնիկի ու երեկոները փորձել անցկացնել միասին հաճելի միջավայրում: Հարկավոր է հիշել, որ եվրոպացի ընտանիքների համար խաղերը կարևոր են, ուրեմն պետք է կազմակերպել խաղեր ու փորձել մոտիկից ճանաչել նրանց:

Գրել կարծիք