Կալանվել է ռուս օրենքով գող, որը կարող է կործանարար լինել ԱՊՀ գողական աշխարհի համար

Կալանվել է ռուս օրենքով գող, որը կարող է կործանարար լինել ԱՊՀ գողական աշխարհի համար

Ազդեցիկ ռուս օրենքով գող Յուրի Պիչուգինի գործով հետաքննության մանրամասները, ի՞նչ կապ ունի նրա ձերբակալումը նախագահական ընտրությունների հետ և  ինչպե՞ս է դրան արձագանքել հանցագործ աշխարհը:  

Ո՞Վ Է ՅՈՒՐԻ ՊԻՉՈՒԳԻՆԸ

Ազգությամբ ռուս օրենքով գող Յուրի Պիչուգինը՝ Պիչուգան, ծնվել է 1965 թվականին՝ Սվերդլովի շրջանի Ազանկա քաղաքում: 1992-ին, 26 տարեկանում օրենքով գող է կնքվել: Հետագայում դարձել է մոտ 20 օրենքով գողերի կնքահայր: Ազգությամբ հայ օրենքով գողերից խնդիրներ է ունեցել միայն  Էդիկ Ասատրյանի՝ Էդիկ Թբիլիսկիի կամ Ասետրինա Ստարշիի հետ:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԻՉՈՒԳԱՆ ՍԿՍԵԼ ԳՈՂԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ

Որպես քրեական հեղինակություն, Յուրի Պիչուգինը Կոմի հանրապետությունում  ի հայտ է եկել 1993-ին՝ օրենքով  գող Օդինցովի մահից հետո: Քաղաքի մյուս հեղինակությունները , ովքեր չեն  համաձայնել,  որ Օդինցովին փոխարինի վրացի օրենքով գողերի կողմից նշանակված Պիչուգինը, սպանվել են: Նա Կոմի Հանրապետության տարածքում նախկին մարզիկներից, իրավապահներից և ԶՈՒ հատուկ ստորաբաժանումներում ծառայության աշխատակիցներից բաղկացած  հանցավոր խումբ է ստեղծել և ֆինանսական շահույթ ստանալու նպատակով  ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարել:

ՇԱՔՐՈ ՄԱԼԱԴՈՅ VS ՊԻՉՈՒԳԱ

Վերջին 7 ամիսների ընթացքում ռուս իրավապահները երկու անգամ «գլխատել են» գողական աշխարհի «գլխավոր գրասենյակը »: Սկզբից ձերբակալեցին թիվ մեկ  օրենքով գող Շաքրոյին, հետո՝ Պիչուգային, որը ժամակավորապես ստանձնել էր Շաքրոյի  դերն ու  այդ  տիտղոսի միակ հավանական  թեկնածուն էր: Իհարկե, գողական վարկանիշով, ազդեցությամբ և նույնիսկ բարեկեցությամբ Շաքրոն և Պիչուգան  նույն մակարդակի գողեր չեն: Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել է անցյալ տարվա հունիսին: Սկզբում շորթման, հետո «Հանցագործ հիերարխիայում ամենաբարձր դիրք զբաղեցնող անձի կողմից հանցավորություն կազմակերպելու համար» հոդվածով: Գողական աշխարհը կարծում է, որ  Պիչուգան ճաղերի ետևում  է հայտնվել  առանց պատճառի, և որ  նրան «վերցրել են» վաղուցվա գործերի համար:

Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԳՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

2017-ի հունվարին, երբ քրեական աշխարհի հեղինակությունները Մոսկվայում հավաքվում են՝ քննարկելու նոր «բոսի»՝ Պիչուգայի թեկնածությունը, ռուս իրավապահները ցրում են  «գողական հավաքը»: Ռուսական լրատվամիջոցներից մեկի տեղեկացմամբ, «գողական» աշխարհին միտումնավոր թույլ չեն տալիս ընտրել նոր ղեկավար: «Վերևից» ուժայիններին հրահանգվել է, որ 2018թ-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ թույլ չտալ «գողի» ընտրություններ անցկացնել:  Հրահանգը միայն սլավոնական թևի գողերին է վերաբերում: Ի դեպ, այդ թևի այլ ազդեցիկ գող՝ Վասյա Վոսկրեսը  դեռևս ազատության մեջ է:

ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ

Ինչ վերաբերում է Պիչուգինին, նրա գործով ապացույցների փաթեթը պատրաստ է: Ըստ որոշ տեղեկությունների, գործով առկա են հինգ մարդասպաններ, որոնք կատարել են Պիչուգինի պատվերները և պատրաստ են  դատարանում ցուցմունք տալ նրա դեմ:  Քննիչները Պիչուգինի դեմ մեղադրանքների շղթան դեռ  2010 –ից են պատրաստել և պահել մինչև վերջին պահը, բայց այնպես, որ նրա մոտ կասկած չառաջանա: Գողական աշխարհի, ու հատկապես  ազդեցիկ գողերի համար, թիվ մեկ գողի՝  Պիչուգայի  ձերբակալությունը կործանիչ է:

Գրել կարծիք