Ինչպե՞ս արձագանքել կոշտ քննադատությանը. Սթիվ Ջոբսի մեթոդը

Ինչպե՞ս արձագանքել կոշտ քննադատությանը. Սթիվ Ջոբսի մեթոդը

Ոմանց հետ անհնար է խելամիտ զրույց վարել: Որպեսզի գործը չհասնի վիրավորանքներին, օգտվեք այս խորհուրդներից:

  1. Աշխատեք կանխատեսել քննադատությունը

Եթե ելույթ եք ունենալու կամ զեկույց եք ներկայացնելու, պատկերացրեք, թե որ կետեր կարող են քննադատության արժանանալ: Գուցե նախկինում էլ եք նկատողություն ստացել, որի պատասխանը չեք ունեցել: Նախապես մտածեք, թե ինչ ասել: Մոտավոր պատասխանն ունենալով՝ ավելի հեշտ կլինի արձագանքել տհաճ մեկնաբանություններին:

  1. Միանգամից մի պատասխանեք

Մի բարկացեք ու հապշտապ մի պատասխանեք: Մի բաժակ ջուր լցրեք, հավաքեք մտքերը, փնտրեք անհրաժեշտ բառերը:

  1. Սկսեք ընդհանուր՝ բարեկամական արտահայտությամբ

Մի ելույթի ժամանակ իր հասցեին հնչած քննադատությանը Ջոբսը պատասխանեց՝ սկսելով հետևյալ արտահայտությունից. «Երբ փորձում ես ինչ-որ բան փոխել, ամենաբարդ  խնդիրներից մեկն այն է, որ գուցե այսպիսի հարցեր տվող մարդիկ նույնպես ճիշտ են»: Նա մեղմացրեց իր պատասխանը, և առաջին հայացքից թվում է, թե համաձայնվում է ընդդիմախոսի հետ, բայց հետո պարզվում է, որ ամենևին էլ այդպես չէ:

Միշտ պատասխանեք բարեկամաբար, եթե նույնիսկ ընդհանրապես համաձայն չեք դիմացինի հետ:


Կարդացեք նաև․


 

  1. Պատասխանեք հարցին, որը կուզեիք լսել

Թեև Ջոբսին հարցնում էին ծրագրավորման հստակ լեզվի և անձնական կյանքի մասին, նա չէր մեկնաբանում: Փոխարենը պատասխանում էր ավելի ընդհանուր հարցի: Դա քաղաքական գործիչների դասական մանևրն է, որը միշտ աշխատում է:

  1. Ի վերջո, ընդունեք սխալները, բայց պաշտպանեք թիմին

Դուք պետք է դառնաք Ձեր ամենամեծ երկրպագուն: Հատկապես գործի սկզբում, երբ կարող եք միայն Ձեզ վրա հույս դնել և Ձեր թիմի: Ընդունեք թույլ տված սխալները, պատմեք, թե ինչ դասեր եք քաղել, բայց հետո անպայման նշեք, որ Դուք և Ձեր թիմը շատ եք աշխատում և արժանի եք աջակցության:

Մարդիկ սովոր են գնահատել համառ աշխատանքը, հետևաբար հիշատակելով այդ մասին՝ դեպի ձեզ եք տրամադրում լսարանը: Օրինակ՝ Սթիվ Ջոբսն այսպես էր ավարտում խոսքը. «Մենք կգտնենք սխալները և կուղղենք: Իսկ հիմա պետք է աջակցել թիմին, որը շատ կարևոր փուլում է և աշխատում է՝ առանց ջանք խնայելու»:

LIFEHACKER

Գրել կարծիք