Դալայ-Լաման մարդկանց ուղեղների զանգվածային լվացման մասին

Դալայ-Լաման մարդկանց ուղեղների զանգվածային լվացման մասին

Դալայ-լաման խոսում է արևմտյան երկրների վարած անհասկանալի քաղաքականության մասին ահաբեկչության դեմ, անհասկանալի, որովհետև այդ նույն ահաբեկիչներին ստեղծել ու զինել են հենց այդ երկները:

ՙԻհարկե, մեծամասշտաբ  ռազմական գործողությունները համարվում են աշխարհում բռնության հզոր աղբյուրներից մեկը: Անկախ նրանից՝ նպատակը պաշտպանողական, թե հարձակողական է, դրանք մեծ, հզոր կազմակերպություններ են, որպեսզի սպանեն մարդկանց: Պետք է հանգամանորեն կշռադատենք պատերազմի հավանականությունը: Շատերը մտածում են, որ պատերազմը  գրավիչ և նորաձև է: Այն տղամարդկանց  հնարավորություն է տալիս ապացուցել իր հեղինակությունը և տղամարդկությունը: Քանի դեռ բանակը համարվում է օրինական, պատերազմը նույնպես ընդունելի է: Ընդհանուր առմամբ, ոչ ոք չի զգում, որ պատերազմը հանցագործություն է կամ որի իրագործումը համարվում է հանցավոր վերաբերմունք: Իրականում լվացել են մեր ուղեղը: Պատերազմը նորաձև և գրավիչ չէ: Սա հրեշավորություն է: ՚

Այս հայտարարությունը ճիշտ կետին է խփում: Եթե մտածում եք, որ այդ հսկա և հզոր կազմակերպությունները և զինվորականները գոյություն ունեն միայն նրա համար, որպեսզի սպանեն մարդկանց: Անկասկած, այդ տղամարդիկ և կանայք կարող են ծառայության անցնել, որպեսզի ծառայեն իրենց երկրին, մեծ խիզախությամբ և բարի նպատակներով, բայց նրանք չգիտեն, որ տեռորիզմի դեմ այս  համաշխարհային պատերազմը ողբերգություն է: Թշնամուց, որից նրանք, ինչպես հավատում են, պաշտպանում են երկիրը, իրականում  իրենց  երկրի արտադրանքն է: Օտավա համալսարանի պրոֆեսոր Միշել Չոսուդովսկին, համաշխարհային պատերազմը տեռորիզմի դեմ համարում է ամբողջությամբ կեղծ: Զինվորների ուղեղները լվանում են, մտածելով, որ իրենք գնում են թշնամու հետևից և պաշտպանում են իրենց երկիրը, երբ նույն թշնամին ամբողջությամբ աջակցվում և ֆինանսավորվում է արևմտյան ռազմական միության կողից: Ինչպես փաստում է Դալայ-Լաման, հենց դրա համար ՙզգում ենք, որ պատերազմն ընդունելի է՚, որովհետև վստահ ենք, որ այն գործողությունների պարտադիր պայման է:

Հետո նա փաստում է, որ

ՙԺամանակակից պատերազմն անցկացվում է հիմնականում տարբեր ձևերով, բայց այնքան կառավարելի ենք, որ այս կամ այն զենքի մասին խոսելիս այն ներկայացնում ենք որպես հրաշալի տեխնոլոգիա, մոռանալով, որ եթե այն իսկապես օգտագործվի, կսպանի հազարավոր մարդկանց: Քանի դեռ մեր ուղեղները լվանում են այնպես, որպեսզի մտածենք որոշակի ձևով, չենք դիտարկում առանձին զինվորների տանջանքները: Զինվորները չեն ցանկանում վիրավորվել կամ մահանալ: Եթե մեկ զինվոր սպանվել  է, տուժում են նաև 5 կամ 10 մարդ՝ նրա հարազատները և ընկերները: Մենք պետք է սարսափենք այդ ողբերգությունից, բայց չափազանց մոլորված ենք՚:

Ուղեղների լվացման այդ մակարդակը բավականին բարձր է, և եթե հավաքվում ենք կանգնեցնելու մարդկանց սպանությունները և պատերազմն ամբողջությամբ, քնած զինվորին պետք է արթնացնենք: Այդ մարդը, որ պահում է զենքը, նա, ով հրամաններ է տալիս, և այդ մարդիկ մտածում են, որ ինչ-որ լավ բան են անում: Մենք պատերազմի պատճառն ենք: Մենք ստեղծել ենք այն, մասնակցում և երկարացնում ենք: Պատկերացրեք, ինչ կկատարվի, եթե աշխարհում յուրաքանչյուր մարդ հրաժարվի պատերազմին մասնակցել: Ահա, թե ինչու ենք ասում, որ փոփոխությունները պետք է ներսից գան:  

ՙԱնկախ նրանից, որքան էլ չար են համարվում շատ դիկտատորներ, որոնք այս պահին կարող են միջազգային խնդիրների պատճառ հանդիսանալ, հստակ է, որ նրանք չեն կարող մյուսներին վնաս պատճառնել կամ ոչնչացնել անհամար մարդկանց կյանքեր, եթե նրանք չունենան ռազմական կազմակերպություններ՝ հասարակության կողմից ընդունված և հաստատված՚:

Հետո Դալայ-Լաման խոսում է պատերազմի թանկ լինելու մասին: Բանակին ուղղված գումարները կարող էին ամբողջությամբ օգտագործվել սովի և թշվառության վերացմանը: Բացի այդ գումարներն օդից են ստանում, տպվում են էլիտայի ցանկությամբ:

Եթե կենդանին սպանել է մարդուն, տխուր է, բայց եթե մարդը սպանում է մարդուն, անբացատրելի է: Պետք է հավելյալ ուժ օգտագործենք, որպեսզի մտածենք միմյանց մասին:  

Գրել կարծիք