The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն է

The Shadow Brokers-ը գաղտնազերծել է ԱԱԾ տվյալներ. Սնոուդենցի հետո սա տվյալների ամենամեծ կորուստն է

The Shadow Brokers հակերային խումբը ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության նոր գլխացավանքն է: Նրանք սպառնում են նաև նախագահ Թրամփին:

The Shadow Brokersի խորհրդավոր հակերները Wikileaksի ճանապարհն են բռնել և հրապարակել են ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության հերթական գաղտնի փաստաթղթերը, որոնք սպառնում են Windows-ի միլիոնավոր օգտատերերին: Իր հերթին Microsoftը հայտարարեց, որ ամիսներ առաջ թողարկել էր ծրագրային ապահովումներ, որոնք վերացնում են թերություննները:

The Shadow Brokers հակերային խումբն իր բլոգում հրապարակել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության հակերային գործիքների մեծ քանակ, որոնք հնարավորություն են տալիս ներխուժել Windows օպերացիոն համակարգ և տիրանալ անձնական տվյալներին:

Փորձագետհակերներից մեկը, որն անցյալում աշխատել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունում,  Motherboardին պատմել է, որ Սնոուդենից հետո սա ինֆորմացիայի ամենամեծ կորուստն է:

Երկու միլիոնը քամուն են տվել

Windows-ի նման խոցելիությունը բերել է շղթայական ռեակցիայի, քանի որ փաստացիորեն հնարավորություն է տվել ամբողջ աշխարհին կոտրել միլիոնավոր համակարգիչներ:

Hacker Fantastic ծածկանունով հանդես եկող Կիբերանվտանգության ուսումնասիրողը տվյալների նման արտահոսքը անվանել է «անսահման հնարավորությունների ռեժիմ Windows-ի» համար, որը հնարավորություն է տալիս անսահմանափակորեն շահագործել օպերացիոն համակարգի թույլ կողմերը:

Հաղորդվում է, որ հակերային գործիքները ԱԱԾ-ն օգտագործում է արդեն 4 տարի, այսինքն այն դեռ Windows-ի նոր տարբերակին՝ 10-ին, չի դիպչել:  Ամեն դեպքում, վտանգի տակ են Windows NT, 2000, 2003, 2008 и 2012, Windows XP, Vista, 7 и 8 օպերացիոն համակարգերը:


Ինչպես են ապրում, խելագարվում և բուժվում համացանցային կախվածությամբ մարդիկ


ԱԱԾ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով  այս պահին Ռուսաստանում է, բաց չի թողել նախկին գործատուներին ծածուկ հետևելը: Նա Թվիթերում գրառում է արել և հարցրել, թե ո՞վ պետք է կրի այս ամենի պատասխանատվությունը։

«ԱԱԾն գիտեր, որ իրենց հակերային զինանոցը գողացել էին դեռ անցած տարի, բայց ոչ մի խոսք չի եղել դրա մասին: Նշանակում՝ նրա՞նց մեղավորությունն է»:

Բացի Windows-ը խոցելի դարձնելուց, The Shadow Brokers-ի տեղեկատվական փաթեթը ներառում է տեղեկատվական հաղորդակցության համակարգի խափանման տվյալները և SWIFT վճարային համակարգով կատարվող փոխանցումները: Սա նշանակում է, որ ԱԱԾն կարող է խափանել բանկերի աշխատանքը և  հետևել գումարային փոխանցումներին:

Motherboard –ի հետ հարցազրույցում Չաուկի Բեկրարը, ով Zerodium ընկերության ղեկավարն է և կիբերհարձակումների թեմաներով դասավանդում է հատուկ ծառայություններին, հայտարարել է, որ The Shadow Brokers-ը կարող էին իրենց տվյալները վաճառել մինչև 2 միլիոն դոլարով: «Բայց հիմա դրանք ոչինչ չարժեն, որովհետև հասանելի են բոլորին»,- հայտարարել է Բեկրարը, հույս հայտնելով, որ բոլոր շահագործումները իրենց ժամանակին կկանխարգելվեն:

Microsoft-ը վստահեցնում է, որ երեք բացթողումները կարող են դեռ աշխատել, բայց ներկա պահին Windows-ի այն տարբերակները, որոնք կարող են տուժել, հնացած են և ընկերությունը դրանք չի սպասարկում։ Պաշտոնական հայտարարության մեջ առաջարկվում է թարմացնել Windows-ի հին տարբերակները:

Սպասեք նոր կորուստների

ԶԼՄների վերնագրերում The Shadow Brokers-ը հայտնվել էր դեռ անցած շաբաթ՝ ապրիլի 8-ին, նրանք հրապարակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատող ձայնագրություն:

«The Shadow Brokers –ը քվեարկել է ձեր օգտին: The Shadow Brokers-ը աջակցում է ձեզ: The Shadow Brokers-ը կորցնում է հավատը ձեր հանդեպ»,-  անդրադարձել են Թրամփին հակերները, առաջին անգամ իրենց գործողությունների պատճառում դնելով քաղաքական ենթատեքստ:

Որպես բողոքի նշան, The Shadow Brokers –ը անվճար հրապարակել է կոդավորված փաստաթղթերի գաղտնաբառերը, որոնք գողացել են ԱԱԾ տվյալների բազայից, դրանք վերաբերում էին ОС Solarisի խափանմանը:

Windows-ի խոցելիության մասին տեղեկատվությունը, իհարկե, թվում է շատ լուրջ, քան Սնոուդենի հրապարակած տվյալները, քանի որ այն վերաբերվում է միլիոնավոր օգտատերերի: The Shadow Brokers-ի հաղորդագրությունը, որը ներառում է գաղտնի տվյալների փաթեթ, նորից գրված է փողոցային անգլերենով, ինչպես և ապրիլի 8-ին, իսկ հենց փաստաթղթերը տեղադրված են «Yandex Disc» հարթակում։  

«Ափսոս, որ ոչ ոք դեռ չի վճարել The Shadow Brokers-ին, որպեսզի լռեն և անհետանան: Եթե մենք վերապրենք երրորդ համաշխարհային պատերազմը, ապա կտեսնվենք հաջորդ շաբաթ: Ով գիտի, թե դեռ ինչ կա մեզ համար պահված»,- գրում են խորհրդավոր հակերները:

Աղբյուրը

Գրել կարծիք