[Անհավանական] Գնդակահարության դատապարտվածը որպես վերջին ցանկություն կերել է Աստվածաշունչը

[Անհավանական] Գնդակահարության դատապարտվածը որպես վերջին ցանկություն կերել է Աստվածաշունչը

Այս դեպքը պատահել է Ալաբամա նահանգի Ատմոր քաղաքում: Մահվան դատապարտված բանտարկյալի վերջին ցանկությունը առավել քան արտառոց էր:

Երբ բանտի աշխատակիցները 33-ամյա Ջերեմի Մորիսին հարցրեցին, թե ինչ  յուրահատուկ բան է ցանկանում, որպես վերջին սնունդ, նա պատասխանեց. «Ես պարզապես ցանկանում են Աստվածաշունչ»:

Բանտապահները կարծեցին, որ նա ցանկանում է աղոթել և մեղանչել,  նրանք Ջերեմիին տվեցին Աստվածաշնչի մի հին տարբերակ: Սակայն բանտապահների սպասելիքները չարդարացան.  դատապարտյալը սկսեց  պատռել ամբողջ գիրքը և ուտել այն:

Ջերեմի Մորիսը

Այս ամեն երկար տևեց. Պարոն Մորիսը կերավ 1200 էջանոց գիրքը՝ ներառյալ գրքի շապիկը:

Բանտարկյալին հին և մաշված Աստվածաշունչը բանտապահ Վոլթեր Հենրին էր տվել: Նրա խոսքով, բանտարկյալը վայելում էր թղթի յուրաքանչյուր կտորը:

«Նա շարունակում էր ուտել Աստվածաշնչի էջերը ասես դրանք չիպս են»:

Հոլման բանտի տնօրեն Ֆրենկ Դևիսը

Հոլման բանտի տնօրեն Ֆրենկ Դևիսի խոսքով, բանտի աշխատակիցները թույլ են տվել բանտարկյալին ուտել Աստվածաշունչը, որովհետև այն չի խախտում «վերջին սննդի՚ մասին օրենքը»:

Բանտապահները զարմացել էին, երբ տեսել էին, որ պարոն Մորիսը կուլ է տալիս  Աստվածաշունչը, բայց  չեն միջամտել:

Շատ նահանգներում և տարբեր երկրներում, որտեղ գնդակահարությունը օրինական է, սովորաբար բանտարկյալների վերջին անգամ ուտելու ցանկությունն են իրականացնում: Սահմանափակումները կիրառվում են միայն այն դեպքում, երբ ցանկությունն և ապրանքի հասանելիությունը և արժեքը չեն համընկնում:

Չնայած անսովոր բնավորությանը, պրն. Մորիսի ընտրությունը հասանելի էր և արժեր 40 դոլար: Ջերեմի Մորիսը դատապարտված էր երկու կաթոլիկ միանձնուհիների սպանության համար:

World Daily News

Գրել կարծիք