5 նշան, որ ղեկավարն ուզում է ձեզ ազատել աշխատանքից

5 նշան, որ ղեկավարն ուզում է ձեզ ազատել աշխատանքից

Այս խորհորդները հիմնականում նորեկների համար են, որոնք առաջին անգամ են բախվում գործատու-աշխատող բարդ փոխհարաբերություններին:

1. Երբ գործատուի հետ տհաճ խոսակցությունից հետո ձեզ է ուղարկվում զրույցի գրավոր տարբերակը

Հիշեք, յուրաքանչյուր հեռացում պետք է ունենա հիմնավոր պատճառ: Գրավոր փաստաթուղթը հենց դրա վկայությունն է: Փաստաթուղթը հավանաբար կկցվի ձեր գործերին:

2. Տհաճ խոսակցությունից հետո ձեզ տրվում է հանձնարարություն՝ կարճ ժամկետում կատարել ահռելի աշխատանք

Կենտրոնացեք և աշխատեք, որպեսզի կարողանաք հաղթահաել այդ «փորձաշրջանը»: Եթե դուք կատարեք աշխատանքը, ղեկավարությունը պատճառ չի ունենա ազատվելու ձեզանից:

3. Ձեր գործը փոխանցում են մեկ այլ աշխատողի

Եթե ձեր աշխատանքային պարտականությունները քայլ առ քայլ փոխանցում են մեկ այլ աշխատակցի, ուրեմն ինչ-որ բան այն է: Կամ ուզում են ազատվել ձեզանից, կամ որոշել են այլ աշխատանքի ուղարկել: Իհարկե, լավ կլինի, եթե երկրորդ տարբերակը լինի: Գոնե այդ պարագայում առաջընթացի հնարավորություն կունենաք:


Կարդացեք նաև.


4. Աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվում, իսկ դուք դրա մասին տեղեկացված չեք

Ձեր ներկայությունը չկարևորելը միշտ չէ, որ հաճելի է: Ձեզ անտեսելը կարող է ապացույց լինել, որ դուք այլևս պետք չեք: Հետևաբար, անհրաժեշտ է զգոն լինել կամ փնտրել այլ աշխատանք:

5. Աշխատավայրում հայտնվում է ձեր աշխատանքն առավել հմուտ կատարող

Անշուշտ, առաջին միտքը, որ գալիս է՝ ուզում են ազատվել ձեզանից: Այո, գուցե և ճիշտ եք, քանի որ հմուտ մասնագետի առկայությունը զգաստացնող է: Առավել ևս, որ նորեկը հայտնվում է ղեկավարի հետ տհաճ խոսակցությունից հետո:

Սակայն, եթե ավելի դրական տեսանկյունից նայենք խնդրին, ապա կարելի է տնօրինության այդ քայլը մեկնաբանել նաև այլ տեսանկյունից՝ վերջապես հասկացել են, որ ձեզ օգնական է պետք:

Ամեն ինչ կախված է այն իրավիճակից, որում հայտնվել եք դուք: Պարզապես պետք է ճիշտ գնահատել ու վերլուծել. եթե կարողանաք նախապես կանխատեսել սպասվելիք քայլերը, ապա կկարողանաք նաև կանխել դրանք:

LIFEHACKER

Գրել կարծիք