Օրը 1 ժամ՝ անգլերեն սովորելու համար

Օրը 1 ժամ՝ անգլերեն սովորելու համար

newmag-ը ներկայացնում է արդյունավետ խորհուրդներ, որոնք կօգնեն առանց շատ ժամանակ կորցնելու, սովորել լեզու՝ բազային մակարդակում:

Գրեք թելադրություններ

Համացանցում շատ են կայքերը, որտեղ կան անվճար թելադրություններ: Կգտնեք իմացության տարբեր մակարդակին համապատսխան տեքստեր:

• Dictationsonline այստեղ տեքստեր են կարդում լեզվի կրողները: Կա բարդության երկումակարդակ:

• Rong-chang – այստեղ թելադրությունները ըստբարդության դասակարգված չեն, բայց լավ կլինի սկսել առաջինից և շարժվել առաջ: Յուրաքանչյուր թելադրությունը բաղկացած է10 նախադասությունից: Կան նաև հուշումներ:

•Breaking News English – Սա լավ տարբերակ է նրանց համար, ում մակարդակը

Intermediate-ից ցածր չէ: Թելադրությունների հիմքում նորությունների տեքստեր են: Կարդում են«կենդանի» լեզվով՝ պարապունքը դարձնելով առավել հետաքրքիր: Չե՞ք ցանկանում գրելթելադրություններ, ուշադիր լսեք ձեր սիրելի երգերը և փորձեք գրել բառերը: Նման թելադրության վրա կծախսեք 10 րոպե: Ընդմիջումը հարմար ժամանակ է, մեկ թելադրություն գրելու համար:

Ընդմիջումը հարմար ժամանակ է, մեկ թելադրություն գրելու համար:

Գրեք շարադրություններ

Կարճ էսսեներ հետաքրքրող թեմաներիմասին: Սկսեք նկարագրել հոբբին, ընտանիքը, ընկերներին, գրեք սիրելի ֆիլմերի կամ մանկական պատմությունների մասին: Օգտագործեք բառարան կամ օնլայնթարգմանիչ՝ նոր բառեր սովորելու համար: Բառապաշարը հարստացնելու համար արդյունավետ մեթոդ է: 7-10 նախադասությամբ էսսե գրելու համար կպահանջվի 20 րոպե:

Լսեք աուդիոգրքեր

Գործող տարբերակ է նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում տրանսպորտում կամ ոտքով աշխատանքի հասնելիս: Չեք ձանձրանում, ժամանակն էլ օգտագործում եք օգտակար: Սկսեք մանկական գրականությունից, որոնցբովանդակությանը ծանոթ եք: Կսովորեք նոր բառեր և լավ կհասկանաք սահուն անգլերեն խոսքը:

• Storynory — մանկական հեքիաթներիհավաքածու սկսնակների համար: Արտասանությունը պարզ է,պատմողական հանգիստ տեմպով:

• Loyal Books —այստեղ անգլերեն գրքերի մեծ հավաքածու կա՝ դասակարգվածժանրերով:

• Scribl — այստեղ կան վճարովի և անվճարգրքեր, որոնք կարելի է լսել օնլայն կամբեռնել: Հարկավոր է գրանցվել:

Մեկ ոչ մեծ հեքաթը լսելու համարկպահանջվի 10–15 րոպե:

Սովորեք անկանոն բայեր

Տպեք աղյուսակ անկանոն բայերով ևբաժանեք խմբերԱմեն օր բարձրաձայն կարդացեք և սովորեք 5 բառ:

Օգտագործեք մոբայլ հավելվածներ

Կան բազմաթիվ օգտակար ծրագրեր, որոնք կօգնեն սովորել նոր բառեր քերականություն, կատարելագործել արտասանւթյունը և ամրապնդել գիտելքիները: Աշխատանքային օրվա ավարտին, բազմոցին հանգստանալիս, 10 րոպե տրամադրելով հավելվածներին կունենաք տեսանելի արդյունք:

Մեկ տարում 365 ժամ օտար լեզու սովորելու համար և արդյունքը երաշխավորված է: 

LIFEHACKER

Գրել կարծիք