Made in Britain․ 300 ավտոսիրող Հայաստանում առաջին անգամ փորձարկեց բրիտանական ավտոմեքենաները

Made in Britain․ 300 ավտոսիրող Հայաստանում առաջին անգամ փորձարկեց բրիտանական ավտոմեքենաները

Land Rover Experience Tour և Jaguar.The Art of Performance Tour միջոցառումը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում։ Ներկաները փորձարկեցին բրիտանական արտադրության մեքենաներն ու բացահայտեցին դրանց պոտենցիալը: 

Բրիտանական Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն առաջին անգամ Հայաստանում իրականացրեց Land Rover Experience Tour և Jaguar. The Art of Performance Tour համատեղ միջոցառումը, որի նպատակն էր բոլոր ցանկացողներին հնարավորություն տալ փորձարկել բրիտանական արտադրության այս շքեղ ու գերժամանակակից ավտոմեքենաները: Շուրջ 300 մասնակցի հաջողվեց երկու օրվա ընթացքում հաղթահարել բազմաթիվ արգելքները, ինչպես նաև վայելել ավտոսրահում և դրա հարակից տարածքում տիրող ջերմ ու անկաշկանդ մթնոլորտը:

Թեստ-դրայվերն իրականացվեցին Jaguar Land Rover Experience ռուսաստանյան կենտրոնի փորձառու հրահանգիչների ուղղորդությամբ, ինչի շնորհիվ մասնակիցները առավելագույնս առնչվեցին ավտոմեքենաների մեջ կիրառված նորագույն տեխնոլոգիաներին և հնարավորինս հեշտ ու անվտանգ հաղթահարեցին առաջարկված փորձությունները:  

Արտաճանապարհային Land Rover և Range Rover ավտոմեքենաների փորձարկումն իրականացվեց «Տերապոդ» կոչվող հատուկ սարքերի վրա, որոնցից մեկը լցված էր նաև ջրով և թույլ էր տալիս գնահատել մինչև 900 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ հաղթահարելու ավտոմեքենաների ունակությունը:

Ամենակրտսեր մասնակիցները ստացան հատուկ իրենց համար նախատեսված վարորդական վկայականներ, ինչը իրավունք ընձեռնեց նրանց հաղթահարել ֆիրմային Jaguar և Land Rover էլեկտրական մինի-ավտոմեքենաների համար նախատեսված մրցուղին: Առանձին անկյունում կազամկերպված էր նաև լսարան, որտեղ երեխաները ծանոթանում էին ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին:

«Ֆորա Պրեմիում» ընկերությունում համոզված են, որ այս առաջին փորձը ոչ միայն ապացուցեց նմանատիպ միջոցառումների կարևորությունն ու նպատակայնությունը, այլև հանդիսացավ պարարտ հող նոր, ավելի վառ ու գրավիչ գաղափարների համար, որոնցով Jaguar և Land Rover ապրանքանշանները դեռևս կզարմացնեն իրենց հայաստանյան երկրպագուներին:

Գրել կարծիք