Պարաշյուտով թռիչքը, բանջի ջամփն ու ռաֆթինգը վաղուց չեն զարմացնում. էքստրիմալ ժամանցի 8 նոր տարբերակ

Պարաշյուտով թռիչքը, բանջի ջամփն ու ռաֆթինգը վաղուց չեն զարմացնում. էքստրիմալ ժամանցի 8 նոր տարբերակ

Եթե ուզում եք ազատ ժամանակն անցկացնել ռիսկային մթնոլորտում, ահա ոչ սովորական ժամանցի մի քանի առաջարկ: Անկախ նրանից՝ դրա համար կվճարեք 100.000 դոլար, թե ավելի, սուր զգացողությունները երաշխավորված են:

Շրջագայություն խորտակված Տիտանիկով

Գինը՝ $105.000

Բրիտանական Blue Marble Private գործակալությունը 2018-ին ձեզ կպատրաստի շրջագայության: Ածխածնային մազաթելերով ու տիտանով պատված հատուկ բատիսկաֆով 3 ժամում կսուզվեք 4000 մ.: Առաջին շրջագայության տոմսերն արդեն վաճառվել են: Շրջագայություններն անցկացվում են հինգ տարին մեկ: Նմանատիպ տուր առաջին անգամ 2012-ին կազմակերպել էր Deep Ocean Expeditions ընկերությունը: Այդ ժամանակ տոմսերը երկու անգամ էժան էին: 2016-ին հայտնաբերված մանրէն կարող է 15 տարում քայքայել նավը: Շատ հնարավոր է, որ սա լինի վերջին շրջագայությունը:

Գրել կարծիք