Ու՞մ ենք պաշտպանում․ սևամորթ երեխաների՞ն, թե՞ սպիտակ տղամարդկանց։ Facebook-ի մոդերատորների գաղտնի օրենքները

Ու՞մ ենք պաշտպանում․ սևամորթ երեխաների՞ն, թե՞ սպիտակ տղամարդկանց։ Facebook-ի մոդերատորների գաղտնի օրենքները

Ամեն ամիս Facebook-ի մոդերատորները ջնջում են «ատելություն սերմանող» 288 հազար գրառում

Ընկերության հակաօրինական նյութերով զբաղվող բաժնում աշխատում է 4 հազար 500 մարդ, իսկ մոտակա տարում նրանց թիվը կհասնի 7 հազարի։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչ կաննոներով է ջնջվում այս կամ այն գրառումը։ ProPublica հրատարակչությունը, մոդերատորների աշխատաոճի մասին տեղեկություն է ստացել և պատմել, թե ինչու՞ Facebook-ում կարելի է հեռացնել երեխաների նկատմամբ ատելություն սերմանող գրաեռումները, բայց չի կարելի հեռացնել համասեռամոլների դեմ գրառումները:

Facebook-ի մոդերատորներների օրենքներում նկարագրված են մարդկանց խմբեր: «Ում ենք պաշտպանում» խմբում թվարկված են սեռ, ռասա, կրոնական պատկանելիություն, էթնոս, ազգություն, սեքսուալ կողմնորոշում, գենդերային ինքնություն, հաշմանդամություն և ծանր հիվանդություն:

Մյուս խումբը վերնագրված է «Ում չենք պաշտպանում»: Այնտեղ նշված է մասնագիտություն, քաղաքական  գաղափարախոսություն, արտաքին տեսք, տարիք, կրոն, երկրներ և այլ բաժիններ: Մոդերատորները պետք է ամեն անգամ, իսկ նրանք օրը հազար գրառում են դիտում, որոշեն, թե այս երկու խմբերից հստակ որին է վերաբերվում վիրավորանքը:

Սա այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Facebook-ն իր մոդերատորներին առաջարկում է անցնել թեստ:

« Նշվածներից ու՞մ ենք պաշտպանում»: Պատասխանների տարբերակներն են. կին-վարորդներին, սևամորթ երեխաներին, սպիտակ տղամարդկանց (նկարում Backstreet Boys խմբի տղաներն են): Ճիշտ պատասխանն է սպիտակ տղամարդկանց:

Խնդիրն այն է, որ այստեղ գործում են հատուկ բանաձևեր:

Պաշտպանված կատեգորիա+ Պաշտպանված կատեգորիա= Պաշտպանված կատեգորիա

Պաշտպանված կատեգորիա+անպաշտպան կատեգորիա = անպաշտպան կատեգորիա

Սպիտակ տղամարդկանց միանգամից վերագրված է երկու պաշտպանված հատկանիշ`  ռասա և սեռ: Սևամորթ երեխաները և կին-վարորդները խառնում են պաշտպանված կատեգորիաները (ռասա և սեռ համապատասխանաբար) անպաշտպանների հետ (տարիք և մասնագիտություն) այդ պատճառով մոդերատորները չեն կարող ջնջել նրանց նկատմամբ ատելություն սերմանող գրառումները: Մեկ այլ օրինակ Ֆեյսբուքից. իռլանդացի կանայք պաշտպանված են, իսկ իռլանդացի դեռահասները արդեն ոչ:

2008-ին նյութերի ցուցակը, որոնք պետք է ջնջվեն սոց. ցանցից, տեղադրվել է մի էջում, այնտեղ հիշատակվում էր, հիմնականում, մերկ մարմնի լուսանկաները և Ադոլֆ Հիտլերին: Էջի ներքևում հետ գրություն կար, ջնջեք այն, ինչը ձեզ մոտ անհարմարություն է առաջացնում:


Կարդացեք նաև.


 

Դեյվ Ուիլները, որը 2008-ին Ֆեյսբուքի մոդերատոր է դարձել, պատմել է, որ օրը 15 հազար լուսանկար է դիտել, նա այն եզրահանգմանն է եկել, որ գոյություն ունեցող օրենքները այդքան էլ զգուշությամբ չեն գրված: 5 տարի անց դուրս եկավ ընկերությունից՝ իր հետևից թողնելով մի շարք օրենքներ, որոնք Ֆեյսբուքում մինչև հիմա էլ օգտագործում են:

Նույնիսկ Հիտլերի և նացիզմի մասին գրառումների հեռացումն է բարդացել: Օրինակ, Ֆեյսբուքը չի արգելափակում նրանց, ովքեր ժխտում են հոլոքոստը, և թույլ է տալիս օգտագործել կեռախաչ՝ քաղաքական հայտարարությունների համար:

Ֆեյսբուքը արգելում է օգտատերերին նաև կոչ անել որևէ մեկին ուղարկելու համակենտրոնացման ճամբարներ, սակայն այս օրենքում բացառություն կա. «նացիստիները պետք է ուղարկվեն համակենտրոնացման ճամբարներ» նախադասությունը թույլատրվում է օգտագործել:

ProPublica и The Wall Street Journal պարբերականները պատմել են, որ Մարկ Ցուկերբերգը թույլ չի տվել, որպեսզի մոդերատորները Ֆեյսբուքից հեռացնեն Դոնալդ Թրամփի գրառումները, որոնք վերաբերում էիմ մուսուլմաններին ԱՄՆ-ից արատքսելուն: Մոդերատորները համարում էին, որ գրառումները խախտում են կանոնները, սակայն Ցուկերբերգը որոշեց, որ սրանք մնում են քաղաքական դիսկուրսի կարևոր մաս:

MEDUZA

Գրել կարծիք