2018-ի գարուն-ամառ սեզոնի 18 գլխավոր միտումները․ Ի՞նչն է նորաձև

2018-ի գարուն-ամառ սեզոնի 18 գլխավոր միտումները․ Ի՞նչն է նորաձև

Մենք դեռ չենք ճանապարհել անցնող տարին, դիզայներներն ու մոդայի փորձագետներն արդեն մտածել են մեր փոխարեն ու ասել, թե ինչ պետք է կրենք 2018-ին: Ահա այն հիմնական թրենդները, որոնք մեզ կդարձնեն սուպերմոդայիկ եկող տարվա գարնանն ու ամռանը:

Կարմիր կաշվից անձրևանոց

Եթե նախորդ սեզոնին նորաձև էին «Մատրիցա»-ի հերոսների սև տրենչները, առաջիկա սեզոնին դրանց գույնը կփոխարինվի կարմիրով: Համադրեք այն պարզ փակ վզով բլուզով, իսկ ավելի է` կրել այն մերկ մարմնի վրա, ինչպես զգեստ:  

Տարօրինակ անձրևանոց

Մի քիչ էլ անձրևանոց. Այս անգամ` տարօրինակ: Նորաձև են տարօրինակ կտրվածքով մոդելները, օրինակ,  Céline-ի անձրևանոց-վրանները, Balenciaga-ի ջինսով համադրված, տակն ու վրան շուռ տված տրենչները կամ էլ` Alexander McQueen-ի փարչայով տարբերակները:

Céline, Balenciaga, Alexander McQueen

Ծոփքեր

Այս աշնանը նորաձևության աշխարհը տարվել էր Ամերիկայով, որտեղ ծոփքերի պակաս չկա: Բայց եկող գարնանը մոդայիկ կլինեն երկար, ծանր, մի քանի շերտեր ունեցող ծոփքերը:

Jil Sander, Céline, Monse, Calvin Klein

Վարդագույնը նարնջագույնի հետ

Աչքի համար անսովոր գունային համադրությունները ուշադրություն են գրավում: Գարնանը մոդայիկները կարող են նյարդայնանալ վարդագույնի ու նարնջագույնի համադրությամբ:

Marco De Vincenzo, Gucci, Sies Marjan, Roksanda

Ներքնազգեստ, որը պետք է ցույց տալ

Այն, որ ներքանշորը պետք է ցուցադրել, ոչ թե թաքցնել, սովորեցինք այս սեզոնին: Հաջորդ սեզոնին դիզայներները խորհուրդ են տալիս աչքի ընկել կապերով ներքնազգեստով: Այդ կապերը կարող են փաթաթվել գոտկատեղին, կարող են պարզապես դուրս գալ հագուստի տակից:

Zadig & Voltaire, Helmut Lang, Veronique Leroy, Saint Laurent

Վայրի նախշեր

Դիզայներները մեկը մյուսի հետևից հրաժարվում են բնական մորթուց, բայց ոչ կենդանական նախշերից: Սա, իհարկե, 80-ականների նոստալիգան է: Որսացեք ու կրեք վագրի, զեբրի ու ընձայռուծի նախշերով հագուստ:

Dior, Gucci, Versace, Balenciaga

Պլաստիկե իրեր

Եվս մեկ բնապահպանական թրենդ`վերամշակված պլաստիկը: Սինթետիկ նյութերը հետ են մղում բնական նյութերից կարված հագուստին ու աքսեսուարներին: Ու սա վերաբերում  է նույնսիկ բարձր նորաձևության տներին` Chanel-ին, Valentino-ին ու Balmain-ին:

Balmain, Chanel, Valentino

Մարիա Անտուանետա

Նորաձև աղջիկներին հանգիստ չեն տալիս արքայադուստրներն ու թագուհիները: Ուշադրության դարձրեք կիսաթափանցիկ փոռավոր գիշերազգեստ հիշեցնող ու նույնիսկ պանտալոններով զգեստներին:

Alexander McQueen, Marques Almeida, Rodarte, Preen by Thornton Bregazzi

Վարդագույն

Վարդագույնը պատվավոր հանգստի էր անցել մեկ ամբողջ սեզոն: Նորաձև էին վայրի ֆուկսիայի` մանուշակագույնն ու դիմափոշու նուրբ վարդագույնը: Բայց նորից փոքրիկ աղջիկ լինելու ժամանակն է. Վարդագույնը վերադառնում է:

Tom Ford, MSGM, Stella McCartney, Marc Jacobs

Մետաքս ու կերպաս

Ամենաանշնորհակալ ու ամենապրոբլեմատիկ կտորները մարմնի համար հենց այս երկուսն են: Բայց դիզայներները խորհուրդ են տալիս կրել ծալքերով մետաքսյա հագուստ:  

John Galliano, No.21, Peter Pilotto, Sportmax

Փոփ-արտ

Արվեստն ու նորաձևությունն անբաժան են: Հատկապես, փոփ-արտը միշտ էլ մոդայիկ է: Միուչա Պրադան նորից վերադարձել է կոմիկսներին, Ռեի Կավակուբոն` մանկական խաղալիքներին, իսկ Դոնատելա Վերսաչեն` Մերիլին Մոնրոյի դիմանկարներն է օգտագործում:  

Prada, Comme des Garçons, Versace

Սպորտ 

Հաջորդ սեզոնին սպորտային հագուստը կբաժանվի երեք բաժինների. վազք (սպորտային կոստյում), մոտոսպորտ (կաշվից կոմբինեզոն) և սերֆինգ (լողազգեստներ ու հիդրոկոստյումներ կամ դրանք հիշեցնող հագուստ):

Isabel Marant, Gucci, Fenty x Puma

«Վարյոնկա»

Գարնանը մենք նորից կվերհիշենք ջինսերի վերամշակման արդեն մոռացված տեխնոլոգիայով` եփված ջինսերը: 80-ականների խաշած դենիմի մասին մեզ հիշեցնում են  Stella McCartney, Balenciaga ու Givenchy բրենդները:

Stella McCartney, Balenciaga, Givenchy

Կանաչ նեոն 

Այն, որ կանաչն ուզում է հավակնել գարնան գլխավոր գույնին, արդեն պարզ է: Միլանում, Փարիզում այն ձեռք բերեց նեոնային երանգ, ինչպես, օրինակ, Balenciaga, Veronique Leroy ու Gucci ընկերությունների դիզայներն են առաջարկում: Միայն թե հիշեք, որ կանաչը բարդ գույն է ու ամեն ինչի հետ չէ, որ սազում է:  

Balenciaga, Veronique Leroy, Gucci

Փետուրներ 

Saint Laurent, Nina Ricci ու Proenza Schouler նորաձևության տներն առաջարկեցին, կանայք էլ չեն հրաժարվի: Փետուրներն, իհարկե, գրասենյակում կրելը դժվար կլինի, բայց երեկոյան արդեն կարող եք բացել ձեր թևերն ու թռչել:

Saint Laurent, Nina Ricci, Proenza Schouler

Փայլուն

Ամենատոնականը բոլոր թրենդներից: Փայլել, ինչպես պարահրապարակի գունդը, մենք սովորեցինք նաև այս սեզոնին, հատկապես, տոներին:

Dolce & Gabbana, Gucci, Marc Jacobs
Գոտկատեղի պայուսակ

Գոտկատեղի համար նախատեսված պայուսակներն արդեն մի քանի սեզոն է` թրենդ են: Դրանք գեղեցիկ են, սուպերմոդայիկ ու շատ հարմար:

Balenciaga, Sportmax, Gucci, Valentino

Փոռեր

Կապեր, ռետինե կապեր, որոնք կտորի վրա առաջացնում են ծալքեր, փոռեր: Առաջիկա սեզոնին ծալքերը  մոդայիկների գլխավոր օգնականներից կլինեն: Կապեք,  ձգեք, ու մոռացեք, որ ծալքերն ու փոռերը գիրացնում են:

Céline, Stella McCartney, A Detacher, Ellery

VOGUE

Գրել կարծիք